00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը երկու բրոնզով են վերադառնում. հաջողությո՞ւն, թե՞ ձախողում աշխարհի առաջնությունում

© Sputnik / Aram NersesyanЧемпионы Европы возвратились в Ереван (3 мая 2018). Аэропорт Звартноц
Чемпионы Европы возвратились в Ереван (3 мая 2018). Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շատ երկրներ կերազեին երկու բրոնզե մեդալ ունենալ աշխարհի առաջնությունում, իսկ դա արդյո՞ք հաջողություն է Հայաստանի հավաքական թիմերի համար:

Բուդապեշտում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Ազատ և հունա-հռոմեական ոճի մրցումներում հայ ըմբիշները նվաճեցին երկու բրոնզե մեդալ, ընդ որում երկուսն էլ բաժին հասան հունա-հռոմեականներին: Անկախ ամեն ինչից, հայ մարզասերները Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ մրցումներից միշտ էլ նոր մեդալ, նոր տիտղոս են ակնկալում: Այս անգամ «Սպիտակ արջը» չկարողացավ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը, որը նրա համար կլիներ երրորդը համաշխարհային ստուգատեսներում:

Памятник легендарной футбольной команде Арарат 73 - Sputnik Արմենիա
Հաղթարշավից մոտ կես դար անց. հայկական ֆուտբոլը հիշողություններով չպետք է ապրի

Երեք ծանր գոտեմարտ անցկացնելուց հետո օլիմպիական խաղերի չեմպիոնը կիսաեզրափակիչում մրցեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ, ու այս գոտեմարտում վճռական եղավ «պարտերը». առաջինն այդ դիրքից աշխատեց Եվլոևը և հաղթեց 3:1 հաշվով, հետո էլ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Իսկ Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով այլևս մրցագորգ դուրս չեկավ, ու բրոնզե մեդալը շնորհվեց իրանցի ըմբիշին:

Մեր հավաքականի կազմում մեդալ վաստակեցին միայն աշխարհի արդեն նախկին չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը: Նման մրցաշարերում սա իհարկե նվաճում է: Բայց հաշվի առնելով Մանուկյանի իրական ներուժը` կարծում եմ` նա, անկասկած, կարող էր ավելիին հասնել:

Ի՞նչ կարելի է ասել մյուս ըմբիշների մասին: Այն, որ բոլորն էլ պայքարելու ու հաղթանակներ տոնելու մեծ ցանկությամբ էին դուրս գալիս մրցագորգ կասկածից վեր է: Բայց որոշ գոտեմարտերում մերոնք անընդունելի պարտություններ կրեցին: Արդեն անցյալ տարի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը դժգոհում էր, որ Հայաստանի առաջնությունում մասնակիցների քանակը բավականին կրճատվել է, հետևաբար կրճատվել է նաև ընտրության հնարավորությունը: Այդ պատճառով հավաքականում ավելի ծանր ու դանդաղ է ընթանում սերնդափոխությունը:

Симон Мартиросян - Sputnik Արմենիա
Հայերի հաղթարշավը. Սիմոնն ու Տաթևը Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոններն են

Չնայած նույնիսկ այսպիսի պայմաններում մեր ընտրանու կազմում կային ըմբիշներ, որոնք չկարողացան ցուցադրել իրենց հնարավորությունները: Նույնը պետք է ասել նաև ազատ ոճային ըմբիշների համար: Միայն Գրիգոր Գրիգորյանն ու Դավիթ Սաֆարյանը մեդալ նվաճելու տարբերակ ունեին, բայց նրանք էլ պարտվեցին: Խնդիրը նույնն է: Տասը քաշային կարգերից ոչ բոլորում են ներկայացված հայաստանցի ըմբիշները այն պատճառով, որ որոշ քաշային կարգերում համապատասխան կարգի ըմբիշ չունենք:

Սա արդեն շատ լուրջ է: Չեմ ուզում համեմատություններ անցկացնել այս մարզաձևում առաջատար համարվող Ռուսաստանի հավաքականի հետ, որովհետև նրանց մոտ մրցակցությունը ներքին առաջնությունում չի զիջում աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին, և այդ պատճառով էլ Ռուսաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականը Բուդապեշտում նվաճեց վեց ոսկե մեդալ:

Բայց մենք պետք է հասկանանք, որ հենց ներքին առաջնությունում մրցակցությունն է ռուսներին ապահվել նման արդյունքը Բուդապեշտում: Իսկ մենք խնդիրներ ունենք մասնակիցների թվի հետ: Միգուցե սա միակ խնդիրը չէ՞: Համենայնդեպս երկու բրոնզե մեդալն աշխարհի առաջնությունում, հաշվի առնելով մեր հավաքականների կազմերը, կարծում եմ` առաջխաղացում չէ, այլ հետքայլ: Իսկ 2019 թվականը լինելու է օլիմպիական խաղերի վարկանիշային տարի…

Լրահոս
0