00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական Հոլիվուդ կամ ինչպես է հյուրընկալ սուտլիկ-պապիկը խորհուրդներ տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

© Sputnik / Aram NersesyanЖитель села Хаштарак Эдик Ванесян
Житель села Хаштарак Эдик Ванесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բարեսիրտ Էդիկ պապը հետաքրքիր պատմություններ գիտի Խաշթառակի մասին, բայց դժվար է հասկանալ՝ դրանցից որն է ճիշտ, որը` սխալ։

Տավուշը Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից է։ Հավանաբար հենց այդ պատճառով է ռեժիսոր Հենրիկ Մալյանն այստեղ նկարել «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը։ Խաշթառակի բնակիչները մինչև հիմա էլ հիշում են` ինչպես է Մալյանը նկարել այն դրվագը, որտեղ Մհեր Մկրտչյանը՝ նույն ինքը Ֆրունզիկը, լողացնում Ազատ Շերենցին։

«Այդ ես եմ Մալյանին խորհուրդ տվել նկարել այդ դրվագը։ Հետո էլ ասում էի, որ ինչ–որ մի դրվագում պատմի գյուղի մասին, բայց չհամաձայնվեց։ Իրեն հարգող ռեժիսորը պետք է Խաշթառակում նկարի իր ֆիլմերը։ Խաշթառակում, ոչ թե Աշտարակում։ Եվ ընդհանրապես այդ Հոլիվուդը չի կարող մրցել մեր գյուղի հետ», - ասում է գյուղի բնակիչ Էդիկ Վանեսյանը։

Պապը կատակով խնդրում է իր ազգանունը չշփոթել Վանեցյանի հետ (ԱԱԾ ղեկավար), որովհետև գերատեսչությունում դա չեն սիրում, և դիմակով մարդիկ կարող են անակնկալ հյուր գալ։ Իսկ հիմա հյուր ընդունել չի կարելի․ ինքնաթոր օղին դեռ չի սառել, և ձմեռը դեռ չեկած` նրանք կարող են խմել ամբողջ պաշարը։ Հետո ցածր ձայնով իր տուն է հրավիրում լրագրողներին։ Խոստանում է հյուրասիրել և շատ հետաքրքիր բաներ պատմել։ Բայց նախօրոք զգուշացնում է` ինքը հայտնի սուտասան է, և պետք է շատ ջանքեր գործադրել՝ իր ասածներին հավատալու համար։

© Sputnik / Aram NersesyanԷդիկ Վանեսյան
Հայկական Հոլիվուդ կամ ինչպես է հյուրընկալ սուտլիկ-պապիկը խորհուրդներ տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին - Sputnik Արմենիա
Էդիկ Վանեսյան

«Մեր մարզում բոլորը գիտեն ինձ, միայն ասա` «խաշթառակցի Էդիկը», և միանգամից կասեն՝ ուր գնաս։ ՅՈՒՆԵՍԿՕ-ից մասնագետներ էին եկել, ինձնից խորհուրդ էին հարցնում, թե ինչ անեն, որ մեր գյուղը 20-րդ դարի ամենասիրուն գյուղը ճանաչեն, ես էլ ձևերը ցույց տվեցի», - պատմում է նա ու քահ–քահ ծիծաղում։

Село Баганис - Sputnik Արմենիա
«Մեզ չեն կոտրի». ինչպես է ապրում Ադրբեջանին սահմանակից հայկական գյուղը. լուսանկարներ

Հետո խիստ դեմքով պահանջում է իրեն լուրջ վերաբերվել, որովհետև ինքը ֆիզիկամաթեմատիկական և պատմաաշխարհագրական գիտությունների դոկտոր է, գեղի առաջին սուտասանը և լավագույն օղի թորողը։ Եվ կրկին ծիծաղում է։

«Սեպտեմբերի 19-ին արի ծնունդիս, 69 տարեկան եմ դառնալու։ Նվերներ պետք չեն, ընտանիքս կնվիրի։ Մոտիկ ազգականներս 10–ն են։ Երկու տղա ունեմ, երկու հարս, հինգ թոռ ու մի կին։ Ափսոս, որ կինը մեկն է», - կրկին կատակում է նա, հետո հիշում, որ սեպտեմբերն անցել է և նոր օր «նշանակում»` ոչինչ, մայիսին կգաք։

Խառնվելով իր ծննդյան օրերի և սեփական տարիքի մեջ՝ սկսում է տարօրինակ պատմություններ պատմել գյուղացիների մասին, բայց արդյունքը մեկն է՝ նայել, խմել և մոռանալ։ Նայում է հեռացող մարդկանց և անկեղծորեն խոստովանում, որ երբեմն շատ է ձանձրանում և անչափ սիրում է հյուրեր ընդունել, բայց նրանք հազվադեպ են գալիս։ Իսկ այդ ամպլուայով է ներկայանում, որպեսզի ուրախացնի նրանց։

Լրահոս
0