05:56 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Դավթաշենում հայտնված գայլը

Երևանյան շքամուտքում հայտնված գայլը. ժամանա՞կը չէ պատիժ սահմանել մարդու համար

© Photo : press office of Yerevan Zoo
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ժաննա Պողոսյան
368820

Հյուծված գայլուկին գտել էին երկու ամիս առաջ Երևանի թաղամասերից մեկի բնակելի տան շքամուտքում։ Այժմ կենդանին կենդանաբանական այգում է։

Սպիտակամոխրագույն գայլուկը «բնակություն» է հաստատել Երևանի բազմահարկ տներից մեկի շքամուտքում։ Այս տողերն ընթերցելիս դուք երևի զվարճալի տեսարան եք պատկերացնում, թե ինչպես է գազանիկը մտերմություն անում մարդկանց հետ և վազվզում երեխաների հետևից։ Կամ հակառակը` դուք վախի զգացում եք ապրում այն մտքից, որ վայրի կենդանին հայտնվել է մարդկանց տարածքում։

Չձանձրացնենք ընթերցողին և խոստովանենք, որ իրական պատկերն այդքան էլ հուսադրող չէր, նախևառաջ, հենց կենդանու համար։

Волчонок из Давиташена
© Photo : press office of Yerevan Zoo
Դավթաշենում հայտնված գայլը

Մի շարք երկրների օրենսդրությունը (Հայաստանն այս դեպքում բացառություն չէ) արգելում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Սակայն խնդիրն այն է, որ մեր հանրապետությունում այս նորմը խախտելու համար պատասխանատվության չեն ենթարկում. դրա համար չի կարելի ո՛չ բանտ ուղարկել, ո՛չ էլ տուգանել։

Չկա նաև այնպիսի մի կետ, որը պատիժ կնախատեսեր տանը պահվող կենդանու խնամքից հրաժարվելու համար։ Այսինքն Հայաստանի ցանկացած բնակիչ կարող է, օրինակ, շուն պահել, հետո նրան փողոց շպրտել և մնալ անպատիժ։

Անպատասխանատու վերաբերմունք կա նաև մեկ այլ հարցում. նույն թափառական շները, որոնք ոհմակներ են կազմում և ագրեսիվ դառնում հատկապես ձմռանը, հաճախ լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքի բնակիչների համար։ Էլ չենք խոսում վայրի կենդանիների մասին, որոնց մարդիկ պահում են քմահաճույքից ելնելով, հետո, երբ կենդանի «խաղալիքից» ձանձրանում են, թողնում են բախտի քմահաճույքին։

Волчонок из Давиташена
© Photo : press office of Yerevan Zoo
Դավթաշենում հայտնված գայլը

Երևի նման պատմության մեջ է ընկել նաև մեր գայլուկը։ Ամենայն հավանականությամբ, նրան բռնել են անտառում և որոշել են տնային շան պես պահել, բայց մի քանի ամիս անց կենդանին մեծացել է և դրսևորել գայլին բնորոշ հատկություններ` ագրեսիա և չարություն, ինչը բնական է։ Տերերը որոշել են ազատվել նրանից, խնդիրը լուծելու համար զլացել են նույնիսկ կենդանաբանական այգի զանգահարել և կենդանուն պարզապես փողոց են գցել։ Կամ գուցե տերերը չեն նկատել, և նա փախել է` ազատության զգացումից մղված։

Հայտնվելով քաղաքի աղմկոտ խաչմերուկներում` կենդանին վախից թաքնվել է Դավթաշեն վարչական շրջանում գտնվող բարձրահարկ շենքերից մեկի շքամուտքում։ Հյուծված տեսքը ստիպել է ենթադրել, որ նա երկար ժամանակ սոված է մնացել և չի լքել իր թաքստոցը։

Բարեբախտաբար, այս պատմությունը երջանիկ ավարտ է ունեցել։ Բազմահարկ տան բնակիչներից մեկը, նկատելով կենդանուն, հասկացել է, որ շուն չէ, այլ հենց գայլ, ու զանգել է կենդանաբանական այգի։ Արդյունքում կենդանուն պատվաստել են և տեղավորել այգու կարանտինային հատվածում։

Կենդանաբանական այգու աշխատակիցները կերակրել և լողացրել են կենդանուն։ Ընդամենը երկու ամսվա ընթացքում վախեցած կենդանին վերածվել է ուժեղ, չափավոր բարեհամբույր և տեսախցիկի առաջ կեցվածքներ ընդունող գայլի (դիտեք հոդվածի գլխավոր նկարը – խմբ.)։

Կենդանաբանական այգու աշխատակիցները մեզ հայտնեցին, որ որոշ ժամանակ անց, երբ կենդանին վերջնականապես ապաքինվի, նրան գայլերի ազատավանդակ կտեղափոխեն։ Այդ ժամանակ նրան արդեն կկարողանան տեսնել կենդանաբանական այգու բոլոր այցելուները։

Գայլուկը դեռ անուն չունի, թեև «Փյունիկը» նրա համար լավ անուն կարող է լինել։

Ըստ թեմայի

Կենդանաբանական այգում կփորձեն օգնել առողջական խնդիր ունեցող երեխաներին
Երևանի կենդանաբանական այգու էկզոտիկ բնակիչները. լուսանկարներ
Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ