00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի փոքր Երևան կարելի է փրկել. Մեսչյանը հուսադրում է

© Sputnik / Asatur YesayantsГлавный архитектор Еревана Артур Месчян в мэрии (29 октября 2018). Еревaн
Главный архитектор Еревана Артур Месчян в мэрии (29 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի նոր գլխավոր ճարտարապետը չի հրաժարվում իր սկզբունքներից ու վճռականությունը չի կորցնում։ Նրա խոսքով` երևանյան յուրաքանչյուր վերացված շենքի համար սիրտը ցավում է, իսկ եթե տասնամյակների ընթացքում այդ ցավը չի բթացել, ապա այն, ինչ մնացել է մայրաքաղաքից, կարելի է փրկել։

Արթուր Մեսչյանը` Երևանի գլխավոր ճարտարապետն ասել է, որ Երևանում այլևս ոչ մի հին շենք չի քանդվի, որ այլևս ապօրինի կառույցներ ու հողային «էքսպանսիաներ» չեն լինի։ Իմանալով, որ Մեսչյանն իր խոսքի տերն է, ակամա սկսում ես անհանգստանալ, իսկ արդյո՞ք կթողնեն, որ նա այդ պաշտոնում բավական երկար աշխատի։

Артур Месчян - Sputnik Արմենիա
Եթե Մեսչյանը գնա, ապա ընդմիշտ. ժամանակն է փրկել այն, ինչ մնացել

Որքան ավելի երկար մնա Արթուր Մեսչյանը, այնքան ավելի շատ հույս կա, որ Երևանի մնացորդները կհաջողվի փրկել, պահպանել Հայաստանի մայրաքաղաքի մնացած ճարտարապետական գոհարները, որոնք պահպանվել են «քաղաքի նախկին հայրերի» սարքած աղետից, նաև երկրորդական ու երրորդական ճարտարապետներից հետո։

Նկարիչ, քանդակագործ ու ճարտարապետ Ռուբեն Արուտչյանն ասում էր, որ Հյուսիսային պողոտայի տեղում նախկինում գտնվող տների կույտում նա անձամբ հաշվել էր ճարտարապետության ու մշակույթի 47 օբյեկտ, որոնք անպայման պետք էր պահպանել։ Միաժամանակ ոչ ոք չէր ասում, որ պետք չէ քաղաքից վերացնել ետնախորշերը, բայց ոչ այնպես, ինչպես արդյունքում ստացվեց. ետնախորշերի փոխարեն ինչ–որ «հյուսիային» անհասկանալի բան է։ Արուտչյանի նշած 47 օբյեկտներից հիմա ոչ մեկը չի մնացել։

Սա միայն կենտրոնի փոքր հատվածն է։ Մեսչյանը «Հին Երևան» նախագծի հիմնական մասն ավարտելու համար երկուսուկես տարի է խնդրում, իսկ ամբողջ նախագիծն ավարտելու համար` չորս։ Այդ նախագիծը պետք է ավարտված լիներ դեռ յոթ տարի առաջ` 2011 թվականին։ Բայց, ինչպես միշտ, քանդելն ավելի հեշտ ու եկամտաբեր է, քան կառուցելը, իսկ այն, ինչ կառուցվել է հին քաղաքի տեղում, «շինություն» կոչելը ճոխություն կլինի։

Ереванская канатная дорога - Sputnik Արմենիա
Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ

Հազվադեպ բացառություններով. դրանք եզակի են, բայց կան։

Մեսչյանը խոստանում է, օրինակ, որ Արամի փողոցում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքը վերականգնել հարևանությամբ կառուցվող բազմնահարկը կառուցապատողի հաշվին։

Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ նախկինում ապամոնտաժված շենքերի վերականգնման համար պիտանի են օրիգինալ շարվածքի քարերից առավելագույնը մեկ երրորդը. ինչպես Մեսչայնն ասաց՝ մնացածն անհույս կորել են բարբարոսական ապամոնտաժման հետևանքով։

«Եթե պատասխանատվություն եմ ստանձնել, ապա ես եմ պատասխանատու քաղաքի համար։ Այսուհետ գիտեք, թե ումից պահանջել», – ասել է Մեսչյանը։ Հիմա մենք գիտենք ումից պահանջենք վերջին երեսուն տարիների ընթացքում դաժանաբար վերացած Երևանը։ Հաստատ Մեսչյանից չէ, նա հաստատ մեղավոր չէ։ Որքան երկար նա աշխատի, այնքան ավելի լավ կլինի քաղաքի համար։

Արթուր Մեսչյանն ուրախացրեց՝ Կոնդը ներառելով ճարտարապետական ժառանգության պահպանման ու բարեկարգման ծրագրում։

Թեկուզ միայն այն պատճառով, որ այն մեծ ներուժ ունի զբոսաշրջության զարգացման տեսանկյունից. պարզապես պետք է ներդրողների բերել և, իհարկե, աշխատել նրանց հետ։ Մեսչյանը համեմատում է Կոնդը իսպանական Մալագայի ու Սևիլյանի հետ` ասելով, որ այստեղ լավ ճաշակով ներդրող է պետք։

Հասկանալի է , որ եթե նույնիսկ Մեսչյանին թույլ տան ավարտին հասցնել «Հին Երևան» նախագիծը, ապա, միևնույն է, այդ Երևանը «հին» չի լինի։

Դա լավագույն դեպքում կլինի օրիգինալների երկու երրորդը, այսինքն մենք հին քաղաքը փոխարինող մի բան կստանանք։

Բանն այն է, որ մինչ այսօր շատերը կարծում էին, որ նման ելքն անիրականանալի է, իսկ շենքերը անդարձ կորել են։ Հիմա հույս հայտվնեց ու պետք է անել ամեն բան, որ այն չտապալվի այնպես, ինչպես տապալվեցին այն հույսերը, որ մեզ ներշնչում էին վերջին երեսուն տարիներին։

Լրահոս
0