00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու ՀԱՊԿ–ը. ինչպես ոչնչից սպառնալիք ստեղծել սեփական անվտանգության համար

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Армении Никол Пашинян на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана
И.о. премьер-министра Армении Никол Пашинян на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յուրի Խաչատուրովի փոխարեն ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար նշանակելու պատմությունը հիմա ամենաքննարկվողներից մեկն է, բայց հնարավոր չէ ազատվել այն զգացողությունից, որ այդ թեման արհեստականորեն են պարտադրում մեզ։ Իրականում այդ ավելորդ աղմուկը չպետք է լիներ, որովհետև նորմալ պայմաններում այդպիսի իրավիճակ չպետք է ստեղծվեր։

Հայաստանում ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի հարցը բուռն քննարկման թեմա է դարձել։ Յուրի Խաչատուրովը հայտնի պատճառներով այլևս չի կատարում իր պարտականությունները, և հայկական կողմը, որ սեփական ձեռքերով իր գլխին սարքեց այս պատմությունը, հիմա փորձում է պահել այդ պաշտոնը։ Համենայն դեպս այդպիսի պնդումներ կան։

Главы делегаций государств-членов ОДКБ на церемонии фотографирования во Дворце независимости (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Հայաստանը չպետք է կառչի ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնից․ գեներալ–մայոր Ստեփանյան

Այս ամենը կարող է երկու պատճառ ունենալ։ Առաջինը` անպատասխանատվությունն ու պահի լրջության չընկալումը, որի պատճառով երկիրը զիջում է անվտանգության դիրքերը․ այսպես է կարծում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Դրան գումարած` խնդիրներ են ծագում նաև ՀԱՊԿ-ի մյուս անդամների համար։

Երկրորդ պատճառը` նման իրավիճակը գիտակցաբար սադրելը։ Այս դեպքում նույնպես խնդիրը դուրս է գալիս զուտ տեղական նշանակության սահմաններից, բայց շատ ավելի հեռու է գնում, և հետագայում կարող է հանգեցնել նրան, որ հենց նույն ՀԱՊԿ անդամ երկրներն անկանխատեսելի ձևով արձագանքեն։ Փոխարենը հետևանքը լիովին կանխատեսելի կլինի՝ հենց այդ նույն անվտանգության համակարգի լիակատար փլուզում։

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշում է, որ Հայաստանն անկախության 27 տարիների ընթացքում անվտանգության այնպիսի համակարգում է գտնվում, որ, օրինակ, «Իսկանդերները» ոչ թե վաճառում են Հայաստանին, այլ մատակարարում։ Եվ պարզապես անթույլատրելի է խաղալ ոչ միայն սեփական, այլև մյուս երկրների հեղինակության հետ։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян перед заседанием Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Նոր հաղթաթղթեր օպոնենտներին. ինչի՞ տեղիք տվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը

Եթե Յուրի Խաչատուրովն իսկապես սխալ քայլ է արել կամ հանցանք է գործել, և նրա դեմ ապացույցները ժամկետանց տուշոնկաներից ավելի լուրջ են, ապա կարելի էր սկզբում որևէ կերպ հետ կանչել Խաչատուրովին իր պաշտոնից, հետո արդեն գործ հարուցել ոչ թե ՀԱՊԿ գխավոր քարտուղարի (ինչպես ստացվեց), այլ սովորական քաղաքացու դեմ։

Կարելի էր ինչ–որ միջոց գտնել` անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կազմակերպությունում գլխավոր քարտուղարին հետ կանչելու մեխանիզմ չի մշակվել։ Կարելի էր թեկուզ պայմանավորվել ՀԱՊԿ այլ անդամների հետ՝ խնդրագիրը հիմնավորելով անհերքելի փաստարկներով։ Թեև դրա համար պիտի նաև նման փաստարկներ լինեն։

Ինչ որ է, եղածը եղած է, գուցե ոմանք դեռ երկար կփորձեն հասկանալ, թե ինչու այսպես ստացվեց, բայց մեծ հաշվով հիմա արդեն անիմաստ է այդ մասին մտածել։ Արամ Սարգսյանը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված զարգացումների մի քանի հնարավորություն է տեսնում։

Հայաստանը կարող է պնդել ու իր թեկնածուին առաջ մղել՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ում կոնսեսուսով որոշումներ ընդունելու հանգամանքը, կամ կարող է, օրինակ, համաձայնել, որ այլ պետության ներկայացուցիչը գլխավոր քարտուղար դառնա, իսկ Հայաստանը ՀԱՊԿ ներսում արտոնություններ ստանա, օրինակ, մի շարք սկզբունքային կարևորություն ունեցող հարցերի պատասխանների տեսքով։ Միջազգային կազմակերպությունների ներսում անվտանգության կազմակերպման ոլորտում դա ընդունված պրակտիկա է, ու դրանում ոչ մի նոր բան չկա։

Президент Казахстана Нурсултан Назарбаев встречает и.о. премьер-министра Армении Никола Пашиняна перед заседанием Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը վերջնականապես կորոշվի Սանկտ Պետերբուրգում

Թեև եթե Հայաստանը կարողանա գործն այդ ուղղություններից մեկով տանել, արկածներ փնտրելու անհրաժեշտության հարցն անպատասխան կմնա։

Կկարողանանք պահել գլխավոր քարտուղարի պաշտոնը, լավ կլինի։ Չենք կարողանա, բայց փոխարենը մի բան կստանանք, չեղածից լավ է։ Սակայն երրորդ տարբերակն էլ կա․ դա այն դեպքում, եթե ո՛չ առաջին տարբերակը լինի, ո՛չ երկրորդը։

Այդ ժամանակ կառավարամետ քարոզչությունը իմիջային հարվածը թուլացնելու համար անխուսափելիորեն կսկսի խոսել այն մասին, որ գլխավոր քարտուղարի պաշտոնն այդքան էլ կարևոր չէ, ու ինչ տարբերություն՝ ով է այդ պաշտոնում, եթե Հայաստանը, միևնույնն է, կազմակերպության լիիրավ անդամ է։

Կմիանան այն մարդիկ, որոնք ցանկացած առիթ օգտագործում են ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից անհապաղ դուրս գալու կոչեր անելու համար` շատ լավ հասկանալով, որ նման քայլը լուրջ սպառնալիք կստեղծի ոչ միայն Հայաստանի ու Արցախի անվտանգության համար, այլև շատ ավելի վտանգավոր հետևանքների կհանգեցնի։ Ամեն դեպքում, քանի դեռ մենք ունենք այն հարևանները, որոնք ունենք, մոտ ապագայում չի կարելի խոսել ՆԱՏՕ մտնելու մասին։ Ոչ մի դեպքում չենք կարող խոսել, եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ հետ։ Մենք կարող ենք ունենալ անվտանգության միայն այն երաշխիքները, որոնք ունենք հիմա։

Ավելորդ է ասել, որ Հայաստանի անկախության 27 տարվա ընթացքում ամենակարևոր խնդիրը սեփական ու Արցախի անվտանգության ապահովման հարցն է եղել։ Եթե Հայաստանը գտնվեր Եվրոպայի մեջտեղում ու շրջապատված լիներ Ավստրիայով, Լիխտենշտեյնով, Չեխիայով ու Լյուքսեմբուրգով, ապա լրիվ այլ թեմա կլիներ։

Լրահոս
0