00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրություններ առանց ընտրության. ինչո՞ւ կուսակցությունները ընտրություններ չեն ուզում

© Sputnik / Aram NersesyanВыборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн
Выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում քաղաքական կուսակցությունները արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տարբեր տրամադրություն ունեն։ Ոմանք կարող են հանգիստ լինել. նրանք, անկասկած, կհաղթեն, մյուսները մտադիր են մասնակցել սկզբունքից ելնելով, մյուսներն էլ ինքնաբացարկ են ներկայացրել տարբեր պատրվակներով։

Հայաստանում այժմ հետաքրքիր, բացառիկ ներքաղաքական իրավիճակ է։ Արտահերթ քաղաքական ընտրությունները մի շարք փոփոխություններ են մտցրել` բացառապես երկրի բոլոր քաղաքական ուժերին նախկինում չտեսնված իրավիճակի մեջ գցելով։ Յուրաքանչյուր կուսակցություն այժմ ընտրում է սեփական վարքագիծը։

Выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պետք չէ վերևից դատել նախընտրական վայրկյանների մասին

Ոմանք կարող են հանգիստ ապրել, երաշխավորված հաղթանակ ունենալով գրպանում, դաշինքներ կազմել ում հետ ցանկանան, ցրել նախկին դաշինքները, և նրանց համար ամեն ինչ կանխորոշված է, համենայն դեպս այս ընտրություններում։

Մյուսները` ով ոնց։ Որոշ կուսակցություններ հայտարարել են այն մասին, որ ընտրություններին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, նրանք չեն հասցնի, և այդ պատճառով, հրաժարվում են մասնակցել։ «Ազգային ինքնորոշումը», օրինակ, ընտրությունների կգնա, սակայն Հայրիկյանը հրաժարվեց մասնակցել դրանց` պատճառաբանելով մերժումը սպասվող միջոցառման «հակաժողովրդական» լինելով. երբ ըստ էության, ընտրվում է մեկ թեկնածու մեկ հնարավոր թեկնածուից։

Ինտերակտիվ-Ատոմ Մխիթարյան (07.11.18) - Sputnik Արմենիա
Գործարարներին ԱԺ մանդատն այսօր այնքան էլ չի հրապուրում. Sputnik-ի հյուրն Ատոմ Մխիթարյանն է

Վազգեն Մանուկյանն ու Արամ Գասպարի Սարգսյանը հրաժարվեցին մասնակցությունից կուսակցությունների հետ միասին։ Դեմոկրատական կուսակցության առաջնորդն ասում է, որ խոստումները չեն կատարվել. ընտրություններն անցկացնել գարնանը, նոր Ընտրական օրենսգիրքը  և կուսակցությունների մասին օրենքը չի ընդունվել, հավասար պայմաններ չեն ստեղծվել բոլոր կուսակցությունների համար։

Երկար էին տատանվում հանրապետականները, արդյունքում որոշելով գնալ ընտրությունների թարմացված ցուցակով` թարմացված համեմատ վերջին տասնամյակում սովորական դարձածի, թեև այդ ցուցակում բոլորը ծանոթ դեմքեր են: Ինչպես հայտնի դարձավ երկուշաբթի, նրանց է միացել նաև Դավիթ Շահնազարյանը, որն իր քաղաքական կարիերայի մեծ մասը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ է անցել։

Ընտրություններին հանրապետականների մասնակցության նպատակահարմարության մասին կարծիքները արմատապես տարբերվում են. շատերը կարծում են, որ նրանք չպետք է մասնակցեն ընտրություններին։

Виген Саргсян посетил Медицинский университет имени Мх.Гераци  - Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն հնարավորություն ունի կարճ ժամանակում պատրաստվել ընտրություններին. Վիգեն Սարգսյան

«Հաշվի առնելով ՀՀԿ–ի ներկայիս իմիջը, նրա ընկալումը հասարակության կողմից, ներկա փուլում ավելի լավ կլինի, որ հանրապետականները զերծ մնան ընտրություններին մասնակցելուց։ Այո, ես չեմ բացառում, որ կուսակցությունը կհաղթահարի անհրաժեշտ շեմն ու կանցնի խորհրդարան` 5-6 մանդատ ստանալով։  Սակայն չեմ կարծում, որ դա այն արդյունքն է, որը նրանք ուզում են», – համոզված է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Միևնույն ժամանակ, կուսակցությունը լի է վճռականությամբ և այն համոզմամբ, որ իր մասնակցությունն անհրաժեշտ է։ Դրա մեջ տրամաբանություն կա, քանի որ ընտրություններն առանց այդ էլ առանց ընտրության կանցնեն, իսկ ԸՕ ձախողված փոփոխությունները ՀՀԿ–ին խորհրդարան անցնելու և ստացած մանդատների չափով ընդդիմադիր գործունեություն ծավալելու որոշակի հույս են տալիս։

Акция протеста у здания РПА (11 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Իշխելու գայթակղությունը. ի՞նչ կլինի, երբ ամեն ինչ հանդարտվի

«Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ներկայիս ԸՕ–ով հնարավորություն է տալիս քրեաօլիգարխիկ համակարգին ազդելու դրանց արդյունքների վրա», – կարծում է, օրինակ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Որքանով ուժեղ է «քրեաօլիգարխիկ համակարգի» ազդեցությունը՝ դժվար է ասել, սակայն հազիվ թե այն կարող է զգալիորեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Այն մարդկանց կողմը, ում այդ «համակարգը» կսկսի օգնել (եթե սկսի), կարող է անցնել ձայների որոշակի, սակայն ոչ վճռորոշ քանակություն։

Հայաստանի նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը կարծում է, որ եթե կուսակցությունները չկարողանան հասկանալի օրակարգ և երկրի զարգացման հստակ հայեցակարգ առաջարկել, ապա ընտրությունները «ինքնատիպ հանրաքվեի» կվերածվեն։ Պողոսյանն ասում է, որ եթե կուսակցությունները փաստարկված պատկերացում չունեն այն մասին, թե ինչ պետք է անեն ընտրություններին հաղթելու դեպքում, պրոֆեսիոնալների թիմ չունեն, ապա ընտրողն այլընտրանք չունի։

Внеочередное заседание Национального Собрания Армении (19 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղաքագետը բացատրեց` ինչու Հայաստանի խորհրդարանը չպետք է աշխատի 5 տարի

Իսկ նման պայմաններում ընտրությունները գործող իշխանության վստահության մասին հանրաքվեի են վերածվում։

Այլ հարց է, որ գործող իշխանությունը դեռ «երկրի զարգացման որևէ հայեցակարգ» չունի, բացի այդ «պրոֆեսիոնալների թիմի» վերաբերյալ ևս որոշակի կասկածներ կան։ Այս մտորումները, սակայն, ընտրություններին ձայների տոկոսների հետ կապված իրավիճակը չեն փոխի։  Չէ՞ որ սպասվող ընտրությունների հիմնական տարբերությունն այն է, որ քվեարկելու են գնալու էմոցիաների համապատասխան, իսկ դա միշտ չէ, որ տեղավորվում է տրամաբանության և բանականության շրջանակներում։

Լրահոս
0