00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինքդ արել ես, ինքդ էլ քանդիր. քաղաքապետարանը սկսել է կտրուկ գործել

© Photo : official site of Yerevan municipalityВ административном районе Нор Норк частично демонтировано незаконно построенное здание
В административном районе Нор Норк частично демонтировано незаконно построенное здание - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում ապօրինի շինությունները բազմիցս և տարբեր ժամանակներում ապամոնտաժվել են, սակայն Նոր Նորք թաղամասում տեղի ունեցած վերջին դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել։ Շինության քանդումը, որը «ապամոնտաժում» բարեհունչ բառով են կոչել, հավանաբար, օրինական և ճիշտ է իրականացվել, սակայն նաև հարցեր է առաջ բերել։

Քանդելը` կառուցել չէ, ուզում ես այն «ապամոնտաժում», ուզում ես նույնիսկ «աղյուս առ աղյուս նուրբ քանդում» անվանի։ Օրեր առաջ Երևանի նոր Նորք թաղամասի Գյուրջյան փողոցում էքսկավատորը անցել է ավելի քան 1000 քմ տարածքի վրայով. մի փոքր զարմացրեց, թե որքան հեշտությամբ էր փլուզվում շինությունը էքսկավատորի բավական նուրբ հպումներից, կասկած առաջացնելով կապիտալի սկզբնական հավաքման շրջանի (որը Հայաստանում ոչ մի կերպ չի ավարտվում) նորակառույց շենքերի անվտանգ ամրության հետ կապված։

© Photo : official site of Yerevan municipalityՆոր Նորք Վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյան
Ինքդ արել  ես, ինքդ էլ քանդիր. քաղաքապետարանը սկսել է կտրուկ գործել - Sputnik Արմենիա
Նոր Նորք Վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյան

Քաղաքապետարանը պնդում է, որ ամեն ինչ օրենքով է արվել, որ կառուցապատողը մի քանի անգամ նախազգուշացվել է այն մասին, որ շինարարությունը պետք է դադարեցնել: Սակայն կառուցապատողն անդրդվելի է եղել և, ի վերջո, որոշում էր կայացվել մայրաքաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում կառուցած շենքը քանդել։ Մյուս կողմն, իհարկե, ԶԼՄ–ներում հակառակն է պնդում. իբրև, քանդած շինությունը կանգնած էր սեփականաշնորհված հողի վրա, և որ այն կարող էր և պետք է օրինականացվեր։

Մայրաքաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը կարծում է, որ ապօրինի շինությունների առյուծի բաժնի համար մեղքը այդ ոլորտի պատասխանատու չինովնիկներինն է։ «Այն մարդիկ, որոնք պետք է իրականացնեին վերահսկողությունը, բացառեին ապօրինի շինությունների առկայությունը, խրախուսում էին դրանք։ Ե՛վ ոստիկանությունը, և՛ վարչական շրջանների ադմինիստրացիան է պատասխանատու այն խնդիրների համար, որոնց առջև են կանգնել Երևանի բնակիչները», – ասում է Մեսչյանը։

Главный архитектор Еревана Артур Месчян в мэрии (29 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մի փոքր Երևան կարելի է փրկել. Մեսչյանը հուսադրում է
Գլխավոր ճարտարապետն ակնհայտորեն անհարմար է զգում տեսախցիկների առաջ. ոչ թե այն պատճառով, որ դա նորություն է նրա համար, ինչ–ինչ՝ տեսանկարահանումներին Մեսչյանը սովոր է։ Ամենայն հավանականությամբ, նրան տհաճ է բուն թեման և այն, որ նա ստիպված է մեկնաբանել այն։ Մեսչյանին կարելի է հասկանալ. մեծ ուրախություն չի պատճառում բացատրելն այն, թե ինչու են քանդում այն, ինչը կառուցել են ուրիշները, լինի այն թեկուզ հազար անգամ ապօրինի։

Քաղաքապետարանի գործողությունների օրինականությունը կասկածի տակ չդնելով՝ ամեն դեպքում մեզ ոչ թե չարախնդություն թույլ կտանք «ապօրինի կառուցապատողին պատժելու» վերաբերյալ, ինչն արդեն երկու օր է տիրում է սոցցանցերում, այլ փորձենք տրամաբանական մոտեցում ցուցաբերել։

© Photo : official site of Yerevan municipalityԱպօրինի շինության ապամոնտաժում Նոր Նորքում
Ինքդ արել  ես, ինքդ էլ քանդիր. քաղաքապետարանը սկսել է կտրուկ գործել - Sputnik Արմենիա
Ապօրինի շինության ապամոնտաժում Նոր Նորքում

Որպես հիմք վերցնենք քաղաքապետարանի տեղեկությունն ու ընդունենք, որ շինությունն ապօրինի էր, հողը, որի վրա այն կառուցվել է` քաղաքապետարանին է պատկանում, նախազգուշացումներ էլ բազմիցս են եղել, սակայն բոլորն անտեսվել են, իսկ շինարարական կամայականությունը շարունակվում էր հույս ունենալով (կամ  համոզված լինելով), որ հարցը հնարավոր կլինի լուծել մեր իրականության համար սովորական դարձած հետնաբեմյան միջոցներով։

Այստեղ ահա թե ինչն է հետաքրքիր. օրենքի համաձայն`  պետության, քաղաքապետարանի կամ այլ շահագրգիռ անձի (որի իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը խախտվել են) հայցադիմումի համաձայն, ինքնակամ շինությունը ենթակա է քանդման, իսկ հողատարածքը նախկին տեսքով վերականգնման հողատարածքի սեփականատիրոջ հաշվին։ Այն անձը, որը ինքնակամ օտարի հողատարածքում շինարարություն է իրականացրել, պարտավոր է փոխհատուցել հասցված վնասը, ներառյալ շինությունը քանդելու և հողատարածքը նախկին տեսքի բերելու ծախսերը։

© Photo : official site of Yerevan municipalityԱպօրինի շինության ապամոնտաժում Նոր Նորքում
Ինքդ արել  ես, ինքդ էլ քանդիր. քաղաքապետարանը սկսել է կտրուկ գործել - Sputnik Արմենիա
Ապօրինի շինության ապամոնտաժում Նոր Նորքում

Ճիշտ է, եթե քանդվեն ապօրինի բոլոր շինությունները, որոնք կառուցվել են Երևանում վերջին 30 տարվա ընթացքում, ոչ մի լծակ կարող է չհերիքել։ Իսկ եթե քանդել ընտրովի. ապա դրանից արդեն վատ հոտ է գալիս, սակայն դա արդեն այլ պատմություն է և այլ խոսակցության թեմա։

Հավանաբար, օրենքի համաձայն էլ հենց քաղաքապետարանը գործել է։

Սակայն մի՞թե քաղաքային իշխանությունները, եթե նրանք կարող են էքսկավատոր բերել և շենքը քանդել, հնարավորություն և ազդեցության լծակներ  չեն ունեցել ապօրինի կառուցապատողների վրա՝ նրանց պարտադրելու անձամբ ապամոնտաժել շինությունը։

Մեղավոր կողմի ուժերով (և ոչ միայն միջոցներով) իրականացված ապամոնտաժումը մի փոքր կմեղմացներ նրա մեղքը։ Մենք արդեն ի գիտություն ենք ընդունել, որ շինությունն ապօրինի է, իսկ հողը պետք է տրամադրել գյուղացիներին (ներեցեք, քաղաքացիներին). հիանալի է, սակայն շինանյութը, որից այդ ամենը կառուցվել է, ակնհայտորեն  ձեռք է բերվել մեղավոր կողմի սեփական միջոցներով։ Եվ իր ճարտարապետական ստեղծագործության կանգնեցման համար նույնպես անձամբ է վճարել, իսկ այժմ, հավանաբար, նաև քանդման։

Мэр Еревана Айк Марутян (29 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարության. «Պետք է ունենանք մարդիկ, որոնք առաջ են տանելու մեր գիծը»

Եվ մեղավորը ապամոնտաժում կիրականացներ մեղմ և իր համար նվազագույն կորուստներով, գուցե, որևէ բան կփրկեր նաև, չէ՞ որ էքսկավատորը ամեն ինչ փոշիացնում է և մանր կտորների վերածում։ Իսկ ամենակարևորը, այդպես ավելի արդարացի կլիներ. մարդուն ինչ–որ բան փրկելու հնարավորություն տալ։

Քաղաքապետարանը նշում է, որ Գյուրջյան փողոցի վրա կառուցած չարաբաստիկ շենքը. առաջին ու վերջին ապօրինի շինությունը չէ, որ կապամոնտաժվի քաղաքապետարանի որոշմամբ։ 

Տեսնենք՝ ում հերթն է այժմ։

Լրահոս
0