00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ու երթը, կամ իշխանությունների հաջողության չափանիշը դիտումների քանա՞կն է

© Sputnik / Asatur YesayantsСубботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн
Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոտ 10 ժամ տևած երևանյան շաբաթօրյա երթը բուռն քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում և մի շարք հարցեր ծնել։ Դրանց մեծ մասին այդպես էլ չեն պատասխանել, չկա նաև գլխավոր հարցի պատասխանը` իսկ ինչի՞ համար էր ընդհանրապես կազմակերպվել երթը, ի՞նչ նպատակ էր այն հետապնդում։

Սոցցանցերում այժմ վիճում են` արդյոք քի՞չ, թե՞ շատ մարդ է մասնակցել Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթին։  Զգայական մակարդակում նման հարցադրումների մոտիվները հասկանալի են. ոմանք ցանկանում են, որ շատ լինեն, մյուսները` որ քիչ։ Ամեն ինչ կախված է անձնական հայացքներից, համակրանքից և հակակրանքից։

Սակայն կիրառական առումով նման պարզաբանումներն իմաստը չունեն։  Իրականում, ինչ տարբերություն, թե որքան մարդ է քայլել Երևանով շաբաթ օրը։ Ավելի կարևոր է հասկանալ միջոցառման իմաստը` ոչ թե մասնավոր անձի, այլ երկրի համար։

Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը փոշմանել է. նա արձակուրդ է գնում

Հենց այդ իմաստն է, որ չի երևում։ Շաբաթ օրն արված հայտարարությունները, արվում են ցանկացած օր` ամենօրյա ռեժիմով, առանց զանգվածային երթերի և բարձրախոսների։  Մի՞թե պետք է համարել, որ այս ամենն արվել էր այն նպատակով, ինչը հնչեցրեց Փաշինյանը. «Սա քավության երթ էր` մեր թույլ տված հնարավոր բոլոր սխալների, հնարավոր վրիպումների համար։ Սա քավության երթ էր` որպես հարգանք այն քաղաքացիների, որոնք որևէ բանից հիասթափվել են այս ընթացքում»։

Եթե դա այդպես է, ապա բոլոր իշխանությունների համար բավական հարմար բան է ստացվում. ստացվում է, որ յուրաքանչյուրը, ով կգա իշխանության, տեսականորեն կարող է մի շարք «սխալներ» և «հնարավոր վրիպումներ» թույլ տալ, երկրում ինչ ասես անել, այնուհետև քավել մեղքերը` փողոցում երթ իրականացնելով։ Ստացվում է, որ այսուհետ պետական չինովնիկները սխալների, ոչ կոմպետենտ լինելու, կոռումպացված լինելու,  վնասարարության համար կարող են նման երթով թողություն խնդրել։ Իսկ «հիասթափվածները» դրանից գոհ կմնան։

Բացի այդ շաբաթ օրը մեզ հերթական անգամ ազդարարեցին «թավշյա տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին։ Հերոսական նոր փուլի սկիզբն արդեն մի քանի անգամ պաշտոնապես հայտարարվել է, սակայն այդպես էլ չի սկսվել. չկան ոչ ծրագրեր, ոչ էլ որևէ օրակարգ։ Քանզի եթե դրանք կան, ապա ինչո՞ւ այդ մասին ոչ ոք չգիտի։ Էլ չենք խոսում այն մասին, որ տնտեսական հեղափոխությունները «թավշյա» չեն լինում. Հակառակը` դրանք ցավոտ են, իսկ ընդունվող որոշումներից շատերը կարող են գոհ չլինել։

Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է երեկվա երթին քիչ մարդ մասնակցել. մեկնաբանում է Նիկոլ Փաշինյանը

Եվ այս ամենը` երկրի բնակչությունը գրեթե կրկնակի ավելացնելու մասին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի խոսքերի ֆոնին։ Թեև իր երազանքն իրականացնելու համար նախարարի պաշտոնակատարը լուրջ ժամկետ է նշել` մինչև 2050 թվականը, այնպես որ նա մտահոգվելու կարիք չունի, 32 տարի հետո նրա այս խոսքերը բոլորը կմոռանան։

Բայց չէ՞ որ այս ամենն ու մի շարք այլ հարցեր իրատեսական են, եթե գործին մոտենան մեծ ցանկությամբ և ունենան ամուր պրոֆեսիոնալ թիմ։ Սակայն Հայաստանում տնտեսական հեղափոխությունն անցնում է միայն բողոքելով, որ քչերն են ուզում աշխատել, որ 800 հազար գործազուրկներ նստած են 350 հազարի վզին, ովքեր օր ու գիշեր աշխատում են։ Բողոքները մեծ հաշվով արդարացի են, սակայն տնտեսական բարեփոխումների հետ որևէ առնչություն չունեն։

Իրականում, որքան էլ տարօրինակ է, իսկապես կան մարդիկ, որոնք լրջորեն կարծում են, թե նոր իշխանությունների պարտականությունների մեջ մտնում է «թալանածը» «թալանչիներից» խլելն ու իրենց բաժանելը։ Ուղղակի բաժանելը, և որպեսզի նրանք դրա համար ոչինչ ստիպված չլինեն անել։ Երբ դա տեղի չի ունենում, նման մարդիկ նեղանում են, սկսում էլ ավելի շատ ցանկանալ համընդհանուր և լիարժեք  սեփականազրկումներ, սակայն գնալ մեծածախ շուկա, մի քանի պարկ կարտոֆիլ գնել և փորձել այդ կարտոֆիլը վաճառել գոնե հարևան բակերում,նման բան նրանք ոչ մի դեպքում  չեն անի։

Հազիվ թե նման մարդկանց կարելի է հանդիպել բացառապես հայերի շրջանում։ Կարելի է ենթադրել,որ դրա նոսրացումն ուղիղ համեմատական է տնտեսական վիճակի և կենսամակարդակի զարգացվածության աստիճանի հետ։  Իսկ որպեսզի կենսամակարդակի հետ միասին աճեն նաև տնտեսական ցուցանիշները, բարձրակարգ մասնագետների կողմից մշակված և իրագործվող ծրագրեր են պետք. նաև պետք է իշխանությունները վստահություն ունենան իրենց ընտրած ուղղության ճշմարտացի լինելու մեջ։

Երթը տնտեսություն չի առողջացնում, և կապ չունի`դրան 10, թե միլիոն մարդ է մասնակցում։ Եվ երթի տեսագրության միլիոնավոր դիտումներն էլ երկրի կյանքի վրա որևէ կերպ չեն ազդում։  Դեռ կան մարդիկ, որոնք հասկանում են, որ առանց հստակ և փաստարկված  նպատակների, դեպի որոնց պետք է շարժվի պետությունը, պարզաբանումների, թե ինչի շնորհիվ պետք է տեղի ունենա այդ շարժը, և ինչ գին պետք է վճարվի հանուն այդ շարժման, որևէ իրական փոփոխություն չի լինի։ Սակայն նրանց ձայնը հնչում է անապատում, քանի դեռ իշխանությունների հաջողության չափանիշը դիտումների քանակն է։

Լրահոս
0