00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք չէ նրանց ուտել. մեկ օր Երևանի կենդանաբանական այգու կյանքից

© Sputnik / Asatur YesayantsЕреванский зоопарк (30 октября 2018)
Ереванский зоопарк (30 октября 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշնան վերջը Կենդանաբանական այգում զբոսնելու ամենահաճելի ժամանակահատվածն է։ Արևի թույլ ջերմացնող ճառագայթները, կարմիր ու դեղին հագած ծառերը, տերևաթափը այցելուին լրիվ մեկուսացնում են երևանյան աղմկոտ անցուդարձից: Sputnik Արմենիայի թղթակիցը մեկ օր անցկացրել է Երևանի կենդանաբանական այգու կենդանիների հետ։

Երևանում երեխաների մի ամբողջ սերունդ մեծացել է առանց կրկեսի։ Այդ միտքն ինձ հանգիստ չի տալիս ամեն անգամ, երբ անցնում եմ կրկեսի նոր շենքի կողքով, որի բացումը ամեն ամիս հետաձգվում է։

Փոքր տարիքում ես հասցրել եմ դիտել կրկեսային ներկայացումներ, իսկ ահա եղբայրս, որը ինձանից հինգ տարով փոքր է` արդեն ոչ։ Ամեն ինչ այլ է Երևանի կենդանաբանական այգում, որտեղ վերանորոգումների մի փուլն ավարտվել է ընդամենը մոտ յոթ ամիս առաջ։ Մինչ այդ մռայլ վանդակներում ապրող կենդանիներն այնքան սարսափելի տպավորություն էին թողնում, որ ծնողներից շատերն իրենց երեխաներին Կենդանաբանական այգի չէին տանում` խնայելով նրանց նուրբ հոգին։

Директор еревaнского зоопарка Рубен Хачатрян на пресс-конференции (19 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Զեբրին դիտավորյալ են թունավորել». Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական կտա, եթե...

Հետաքրքիր ֆենոմեն է. Հայաստանում կրկես, կենդանաբանական այգի և նույնիսկ թատրոն այցելելը հաճախ կապում են երեխաների հետ. իբրև թե՝ ընտանեկան ավանդույթ է։

Ամեն ինչում մենթալիտե՞տն է մեղավոր։ Հավանաբար։ Եթե այս երկրում մեծահասակներն ապրում են հանուն երեխաների, աշխատում են հանուն երեխաների, ապա տաքուկ և հարմարավետ տնից նրանք նույնպես ստիպված են լինում դուրս գալ էլի միայն երեխաների համար։ Այնուհետև այդ երեխաները մեծանում են, և ուրվագծվում է օրուելականից ավելի վատ մռայլ ուտոպիա։

Երևանի կենդանաբանականում գտնվելով Օրուելին  դժվար է չհիշելը։ Յուրաքանչյուր ազատավանդակ իր կանոններն ունի, իր հիերարխիան և իր սկզբունքները։ Այցելուների մեծ մասը երեխաներն ու իրենց «գվարդիաներն» են` ծնողներ, տատիկներ, պապիկներ, ուսուցիչներ։  Երեխաներից մեկը ջանասիրաբար փորձում է «հունից հանել» անտարբեր գետաձիուն։

– Բեեեե, բեեե, բեեե։ Դե, արի ստեղ, արի, արի, – անսպասելի լռություն. մի քանի վայրկյան նորից, – բեեեե, բեեեե, բեեեե։ Տատիկ, ինչո՞ւ չի գալիս։ Բեեեե։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի կենդանաբանական այգի
Պետք չէ նրանց ուտել. մեկ օր Երևանի կենդանաբանական այգու կյանքից - Sputnik Արմենիա
Երևանի կենդանաբանական այգի

Թայֆունը, այդպես է գետաձիու անունը, իր «հոգեառից» մեծ է ընդամենը երկու տարով, նա 10 տարեկան է։ Հայրը ժամանակին ամբողջ ԽՍՀՄ-ում հանրահայտ Մանուկ անունով երևանցի «հնաբնակ» գետաձին էր, որը կրկեսային ներկայացումներին բազմաթիվ ծափահարությունների է արժանացել, իսկ մայրը՝ Մարոն, հարս էր եկել հեռավոր Կալինինգրադից։  Թայֆունի և՛ մայրը, և՛ հայրն արդեն ողջ չեն։  Գետաձին բացարձակ միայնակ է, անտեսում է աղմկոտ այցելուներին և անչափ սիրում այգու աշխատակիցներին:

© Sputnik / Aram NersesyanԵրևանի կենդանաբանական այգի
Պետք չէ նրանց ուտել. մեկ օր Երևանի կենդանաբանական այգու կյանքից - Sputnik Արմենիա
Երևանի կենդանաբանական այգի

– Թայֆունչիկ, հանգիստ։ Մենք դեռ չենք սկսել, սպասի՛ր փոքրիկ։

Կենդանաբանական այգու աշխատակցուհին դեռ նոր է վանդակին մոտենում, իսկ գետաձին արդեն սկսել է ակտիվություն ցուցաբերել։ Շան քոթոթի նման երկու թաթիկները դրել է ճաղավանդակի եզրաձողին։ Չէ, ինչ թաթիկներ, հսկա թաթերը։ Աշխատակցուհին շուտով մոտենում է փողրակը ձեռքին։ Խոսել և համոզելու կարիք չկա. խելացի գետաձին անմիջապես բացում է բերանը։ Երևում է, որ ջրային պրոցեդուրաներից նա իսկական հաճույք է ստանում։Վայրի բնության մեջ  հսկայական կենդանիների ատամները մաքրում են փոքրիկ թռչունները, իսկ այստեղ Կենդանաբանական այգու «փոքր» աշխատակիցները։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի Կենդանաբանական այգի
Պետք չէ նրանց ուտել. մեկ օր Երևանի կենդանաբանական այգու կյանքից - Sputnik Արմենիա
Երևանի Կենդանաբանական այգի

Գետաձիու վանդակի կողքին եղջերուներն են։ Նրանց ճաշն իսկական քվեսթի է նման։ Սկզբում բոլոր անկյուններին, որտեղ ուտելիք է դրված, մոտենում են տարիքով ավելի մեծ արուները, էգերն ու փոքրիկները հանգիստ սպասում են մի կողմ քաշված։ Այնուհետև ուտելու համար մոտենում են սպիտակ էգերը։ Այնուհետև` շիկակարմիր երանգ ունեցողները։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի Կենդանաբանական այգի
Պետք չէ նրանց ուտել. մեկ օր Երևանի կենդանաբանական այգու կյանքից - Sputnik Արմենիա
Երևանի Կենդանաբանական այգի

Եվ միայն վերջում իրենց թույլ են տալիս ուտել ամենափոքրիկները։ Թվում է, թե եղնիկները շուտով կկռվեն ուտելիքի համար, բայց` չէ։ Մարտական տեսարանների սիրահարներին նրանք այս անգամ ոչնչով չեն ուրախացնի։ Երբեմն միայն  արուների կոտոշները միախառնվում են, սակայն նրանք հանգիստ են լուծում կոնֆլիկտը։ Ներդաշնակ վիճակ է։

Իսկ ահա առյուծներով ազատավանդակների մոտ մթնոլորտը լարված է։ Ուտելիքն արդեն հինգ րոպե է ինչ բաժանել են։  Բոլորին, և՛ էգերին, և՛ արուին, հասել է մսի իրենց չափաբաժինը, սակայն դեռ ոչ ոք խնջույքի մեկնարկը չի տալիս։

Առյուծները զգուշավոր են, հանգիստ հետևում են «խցակցին», որպեսզի նա մեկ ուրիշի մասնաբաժինը չփախցնի։ Միաժամանակ են հետևում, բոլորը. գուցե հարևանն այդքան էլ զգոն և ճարպիկ չէ։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի Կենդանաբանական այգի
Պետք չէ նրանց ուտել. մեկ օր Երևանի կենդանաբանական այգու կյանքից - Sputnik Արմենիա
Երևանի Կենդանաբանական այգի

Սառը պատերազմը ևս մի երկու րոպե շարունակվում է, այնուհետև առյուծները հասկանում են, որ արժանի հակառակորդներ ունեն և սկսում են ըմբոշխնել իրենց ուտելիքը` նախապես տարբեր անկյուններ մտնելով` միմյանցից հնարավորինս հեռու։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի Կենդանաբանական այգի
Պետք չէ նրանց ուտել. մեկ օր Երևանի կենդանաբանական այգու կյանքից - Sputnik Արմենիա
Երևանի Կենդանաբանական այգի

Արջերի ազատավանդակի  մոտ երիտասարդները ռուսերենով զրուցում են այն մասին, թե արջի միսն ինչ համ ունի։  Ամենափոքր արջը ցնցուղ է ընդունում։ Մյուսը քարերով խաղում, նրա ընկերը փորձում է բարձրանալ այդ քարերի վրա։ Իսկ ազատավանդակից դուրս գտնվող մարդիկ քննարկում են, արդյո՞ք կենդանաբանական այգում մեծացած արջի միսը համով կլինի։ Իմ ապշած հայացքը տեսնելով` տղաներից մեկը պարզաբանում է.

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի Կենդանաբանական այգի
Պետք չէ նրանց ուտել. մեկ օր Երևանի կենդանաբանական այգու կյանքից - Sputnik Արմենիա
Երևանի Կենդանաբանական այգի

– Մենք Ալթայից ենք, այնտեղ արջի միս ուտելը սովորական  բան է։

Արջի մսի սիրահարների կողքին Կենդանաբանական այգու խանութից գնած մրգերով թղթե տոպրակը ձեռքին փոքրիկ աղջնակ է կանգնած։ Կերակրել այստեղ թույլատրվում է միայն որոշ կենդանիների և միայն այն մթերքով, որը վաճառվում է այգու տարածքում։ Երեխան ինձ հետ զրուցող երիտասարդ շիկահեր տղային մեկնում է մրգերով տոպրակը։

Ես հրճվանքից պտտվում եմ, աչքերս արցունքոտվում են, իսկ երիտասարդը, կքանստելով, փորձում է բացատրել երեխային, որ ոչ ոք արջին ուտել չի պատրաստվում։

Աշնան վերջը Կենդանաբանական այգու բնակիչներին տեսնելու իսկական ժամանակն է: Աղմուկն ու այցելուները քիչ են, միջավայրը հրաշալի. տերևների ու բնության թարմ բուրմունք, դեղին ու կարմիր հագած գեղեցիկ ծառեր, իր վերջին ճառագայթներով ջերմացնող գեղեցիկ արև:

Լրահոս
0