16:51 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Ուկրաինա.սարսափելի սովի տարիներ. 1932 թ.

ԱՄՆ-ն խայտառակ ձևով շահարկում է ցեղասպանություն բառը՝ նսեմացնելով դրա իմաստը

© Sputnik /
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արման Վանեսքեհյան
81030

Մենք՝ հայերս, անթույլատրելի ենք համարում «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը քաղաքական ճնշում գործադրելու նպատակով։

Միայն պատմաբանները, հետազոտողները, փաստաթղթերի հետ աշխատող մասնագետները կարող են դատել, թե կիրառելի՞ է արդյոք «ցեղասպանություն» եզրույթը անցած դարի 30–ական թվականների մեծագույն ողբերգությունների մեկի` Գոլոդոմորի պարագայում։

Մնացած բոլորը, անկախ մասնագիտությունից կամ, օրինակ, ազգային ու ռասսայական պատկանելությունից (չէ որ Գոլոդոմորն առնչվել է թե՛ ռուսներին, թե՛ ուկրաինացիներին, թե՛ բելառուսներին, թե՛ ղազախներին), չեն կարող դատել այդ թեմայի շուրջ, դա առնվազն էթիկայից դուրս է։

Բայց ԱՄՆ–ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բավական յուրահատուկ պահվածքին արժե ուշադրություն դարձնել. նրանք առանց երկիմաստությունների և երկար մտածելու Գոլոդոմորը ճանաչել են ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն և իրավաբանորեն ձևակերպել այն։

Եվ բանն այն չէ, որ ինչ–որ մեկը վիճարկում է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը մեծ ողբերգության վերաբերյալ (ավելի քան յոթ միլիոն մարդ չորս տարում), որը տեղի է ունեցել 1932-1935թթ–ին։ Ինչպես արդեն ասվեց, այդ մասին թող դատեն գիտնականները և հետազոտողները։

Բանն այն է, որ «ցեղասպանություն» տերմինը, որը գործածել են ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները, որոշակի յուրահատկություն ունի։ Ամերիկյան կոնգրեսականներն այն օգտագործում են քաղաքական ասպարեզում բացառապես որպես գործիք, որը թույլ է տալիս մեկի վրա ճնշում գործադրել, մյուսին խրախուսել` ելնելով բացառապես իրավիճակային դատողություններից։

Իրավունք ունեմ, քանի որ գիտեմ` ինչի մասին եմ խոսում։ Ժամանակին գրել եմ, թե ինչպես են վերաբերվում արևմտյան, այդ թվում` ամերիկյան օրենսդիրները «ցեղասպանության» եզրույթին, որքան հեշտ են այն օգտագործում` ելնելով իրեն շահերից։

Օրինակ, գրել եմ այն մասին, թե ինչպես 2000թ–ին,  ԱՄՆ–ի Կոնգրեսի նիստում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը քննարկելուց ընդամենը ժամեր առաջ, փաստաթուղթը հանվել է օրակարգից։

Ընդ որում՝ հանվել է այդ ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնի անձնական կարգադրությամբ։ Սույն պետական այրը, որն ավելի հայտնի է իր կաբինետային արկածներով, մասնավոր զրույցում այսպես է բացատրել իր պահվածքը. անգամ քննարկելու դեպքում Թուրքիան սպառնացել է արգելել ամերիկացիներին օգտվել Ինջիրլիկ ռազմաօդային բազայից։

Հայտնի է, որ դեռ «սառը պատերազմի» ժամանակներից Պենտագոնը հենց Ինջիրլիկում է պահել իր միջուկային զինանոցը` նախատեսված ԽՍՀՄ–ի հետ պատերազմի դեպքում որպես առաջին հարվածային ալիք օգտագործելու համար։

Ավելին, 1985թ–ին, 1987թ–ին և 1989թ–ին հայկական սփյուռքը փորձեր է ձեռնարկել հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Եվ ամեն անգամ այդ փորձերը դեմ են առել թուրքական և իսրայելական դիվանագիտության դավերին։ Նրանք հնարավոր ամեն ինչ արել են, որպեսզի նույնիսկ ցեղասպանությունը բառը չօգտագործվի խորհրդարանի ամբիոնից։

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Ամերիկայի 50 նահանգներից 49–ը պաշտոնապես ընդունել են բանաձևեր, որոնց համաձայն Արևմտյան Հայաստանում հայերի կոտորածը անվանում են ցեղասպանություն։

Իսկ ահա ԱՄՆ–ի գերագույն ղեկավարությունը մինչև հիմա չի քննարկել այնպիսի բանաձև, ինչպիսին ժամանակին ամերիկացիներն ընդունել են Հոլոքոսթի վերաբերյալ։

Բոլոր ամերիկյան նախագահները հետևողականորեն խուսափում են ամբիոններից հնչեցնել «ցեղասպանություն» եզրույթը։ Թեև նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, հանդիպելով ազդեցիկ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, քիչ է մնում երդվեն, որ նրանք անպայման կճանաչեն մեկուկես միլիոն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն, եթե ընտրվեն նախագահի պաշտոնում։

Հավանաբար պետք է հիշել ԱՄՆ միակ նախագահ Ռեյգանին, որը համարձակվել է հեռավոր 1981թ–ին կոտրել այդ ամոթալի ավանդույթը։ Միայն նա չի վախեցել հետևանքներից` ՆԱՏՕ–ում իր դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից` նախագահական ամբիոնից իրերը կոչելով իրենց անուններով։ Ցեղասպանությունը` ցեղասպանություն։

Մի քանի ժողովուրդների ահռելի ողբերգության` Գոլոդոմորի վերաբերյալ «ցեղասպանություն» եզրույթի հապճեպ ընդունումն ամեն ինչից զատ նվազեցնում է նրա նշանակությունը։

Առավել ևս, որ ավելի քան հասկանալի է աստառը. հիմա ամերիկյան դիվանագետները ամեն կերպ փորձում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Եվ այդ առումով ուղղակի անթույլատրելի է օգտագործել Գոլոդոմոր ապրած ժողովուրդների զգացմունքային պոտենցիալը, ուժեղացնել դրա ազդեցությունը` Ցեղասպանություն եզրույթի բացահայտ շահարկումով։

Դրանից հզոր տերմինը բացահայտ կերպով վերածվում է կողմերից մեկի վրա քաղաքական ճնշում գործադրելու կամ խրախուսելու գործիքի։

Եթե ավելի կոնկրետ, ապա այս համատեքստում Ցեղասպանություն տերմինը վերածվում է բացահայտ քաղաքական շահարկման գործիքի։ Համաձայնեք` դա ամոթալի և խայտառակ երևույթ է։

Ըստ թեմայի

Հազվագյուտ լուսանկարներ. ինչպես են հայերն ապրել մինչև Ցեղասպանությունը
Մուսա լեռան վերջին «մոհիկանները». ամերիկյան հայացք` Թուրքիայի հայկական գյուղի ուղղությամբ
Ի՞նչ են խոսել հայերի մասին Մուսոլինին և Աթաթուրքը. իտալացի պատմաբանը փորձում է պարզել
Պատմաբանը Հայոց ցեղասպանությունը հերքում էր ԱՄՆ–ում և Թուրքիայում, նա սայթաքեց Մոսկվայում
Իսրայելն իրեն կվնասի, եթե ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Թուրքիայի ԱԳՆ–ն զգուշացնում է
թեգերը:
Թուրքիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ցեղասպանություն

Գլխավոր թեմաներ