00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա ձեզ համար ԱԳՆ չէ. Երևանի քաղաքապետարանի 2019 թ.-ի ծախսերը տարակուսանք են առաջացնում

© Sputnik / Aram NersesyanМэр Еревана Айк Марутян побеседовал с жителями во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван
Мэр Еревана Айк Марутян побеседовал с жителями во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաշվի առնելով օպտիմալացումը, որը անցկացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում ու որը չի կարող չհանգեցնել վարչակազմի աշխատակիցների թվի կրճատման, 2019 թվականի մայրաքաղաքի բյուջեն մի շարք կետերով հարցեր է առաջացնում։ Այն նաև զարմանք է առաջացնում, բայց այդ զարմանքը կարող է մարել, եթե քաղաքապետարանը պարզաբանի որոշ թվեր։

Երևանի հաջորդ տարվա բյուջեն, որը հանրային քննարկման է հանվել, մի շարք կետերով անկեղծ զարմանք է առաջացնում ու արդեն կտրուկ քննադատության է ենթարկվել։ Երևանի Ավագանում «Լույս» խմբակցությունը նույնիսկ այդ առիթով հայտարարություն է տարածել։ Չենք մեջբերի այդ հայտարարությունը, հուզական գնահատականներ չենք տա. հույզերը լավ խորհրդականներ չեն, պարզապես բարձրաձայնենք մի քանի հարց, որոնք չեն կարող չառաջանալ։

Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. փոխքաղաքապետի պարզաբանումները - Sputnik Արմենիա
Նվազել են այն թվերը, որ նախկինում ուղղվում էին փոշիացմանը. փոխքաղաքապետի պարզաբանումները

Ահա օրինակ ամենաակնհայտ հարցը. ինչպես է ստացվու՞մ, որ 2019 թվականին քաղաքապետարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման համար տրամադրվել է 18,4 անգամ ավելի շատ գումար, քան 2018 թվականին։ Ու ամենակարևորը, ինչո՞ւ է պետք ֆինանսավորման այդպիսի խենթ աճ։ Միթե՞ քաղաքապետարանի աշխատակազմն այդքան մասնագիտական պատրաստման կարիք ունի։ Այդ ժամանակ, երևի, ավելի էժան կլինի ցրել այն մասնագիտական առումով անհամապատասխան լինելու պատճառով ու նոր, պատրաստված անձնակազմ հավաքել...

Հենց «մասնագիտական պատրաստվածություն» հոդվածն իր մեջ ակնհայտ ու մեծ կոռուպցիոն ռիսկեր ունի, դրա տակ ինչ ասես կարելի է գրել։ Ոչ մի դեպքում չեմ փորձում կասկածել ո՛չ քաղաքապետին, ո՛չ էլ ինչ–որ այլ մեկին՝ հարկատուների գումարների հաշվին հարստանալու ձգտում ունենալու մեջ, բայց լավ կլիներ իմանայինք, թե ի՞նչ հիմքով է ֆինանսավորումը 9.2 միլիոն դրամից 169.1 միլիոն դրամ դարձել։ Այդ հիմնավորումներն անկասկած կան, քաղաքապետարանն օդից չի վերցրել այդ թվերը։

Мэр Еревана Айк Марутян (29 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Անուն առ անուն ստուգել. Հայկ Մարությանը հանձնարարել է վերանայել հաստիքացուցակները

Շարունակենք։ Պարգևների, դրամային խրախուսանքների ու հատուկ վճարումների բյուջեն ավելացել է այս տարվա 758,5 միլիոնից մինչև 1 միլիարդ 991,4 միլիոն դրամ։ Այսինքն` ծախսերի այդ հոդվածն ավելացել է 1 միլիարդ 232,9 միլիոն դրամով, այսինքն` 1.6 անգամ։

Եվս մեկ անգամ ուշադրություն դարձնենք. սա այն դեպքում, երբ հաստատության աշխատակազմը կրճատվել է։ Բոլորն ուզում են ավելի լավ ապրել, բայց երևի Երևանի քաղաքապետարանը կարող է դա իրեն թույլ տա միայն այն դեպքում, երբ երևանցիներն իրենց վրա զգան այդ հաստատության աշխատանքի արդյունավետությունը։

Ինչ վերաբերում է արտասահմանյան գործուղումների ծախսերին`  2018 թվականի համեմատ 62,7 միլիոնից այն ավելացել է մինչև 112,7 միլիոն դրամ։

Ծախսերի այդ հոդվածն աճել է գրեթե 50 միլիոն դրամով։

Թե ուր են պատրաստվում գնալ քաղաքապետարանի աշխատակիցները, այդքան էլ պարզ չէ, բայց հարց է առաջանում` ինչի՞ համար։ Եթե այդ գործուղումների անհրաժեշտությունը հիմնավորեն,ապա իհարկե, գնացեք, բայց քաղաքապետարանն ԱԳՆ չէ, քաղաքապետարանի աշխատակիցներն ավելի լավ կանեն նստեն մայրաքաղաքում ու լուծեն, լուծեն ու լուծեն տասնամյակներով կուտակված այդ գրողի տարած խնդիրներն ու խնդրիկները։

Прицеп City Trailer на улице Амиряна - Sputnik Արմենիա
Պաշտոնեական լիազորությունները չարաշահել են, հավանություն տվել շեղումներով արված շինությանը

Չհոգնեցնենք թվերով, ներկայացնենք վերջինը։ Նոր քաղաքապետը, ինչպես իր նախկինները, խոստանում է վերջապես երևանցիներին ազատել տրանսպորտային սարսափից։ Եթե չեմ սխալվում, նախատեսվում է նույնիսկ մետրոյի կայարան բացել, իսկ 2019 թվականի բյուջեով նախատեսվում է կրճատել տրանսպորտի ծախսերը 1 միլիարդ 920 միլիոն դրամով։

Տրամաբանությունը։ Երևի այն կա, պարզապես մենք չգիտենք դրա մասին, բայց կուզենայինք իմանալ։

Անկասկած ներկայացված թվերից յուրաքանչյուրն ունի իր պարզաբանումը։ Նոր քաղաքապետը բավական թափանցիկ է  աշխատում, պետք է ընդունել դա։ Հուսանք, որ պարզաբանումները չեն ուշանա։

Կրկնում եմ` ոչ ոքի խարդախության մեջ չենք կասկածում։

Պայմանավորվել ենք ազնիվ աշխատել, այդպես էլ կանենք։ Բայց ազնվությունը ենթադրում է, որ չի լինի զարմանք կամ  անհասկանալիություն։

Լրահոս
0