00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտեղ են «լողում» քաղաքապետարանի աշխատակիցները, կամ բյուջեի որ կետի վրա է «ուղեղը պայթում»

© Sputnik / Aram NersesyanМаршрутное такси
Маршрутное такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի հրապարակած բյուջեի նախագիծը թեժ բանավեճերի ու բուռն քննադատության թեմա է դարձել։ Քաղաքապետարանը որոշել է պարզաբանումներ անել։

Երբ Երևանի քաղաքապետարանի բյուջեի նախագիծը սուր բանավեճեր ծնեց, և հասարակությունն էլ սկսեց քննադատել այն, քաղաքապետարանը որոշեց, որ այդ փաստաթղթի որոշ հատվածները բացատրության կարիք ունեն։ Պատասխանները ներկայացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Мэр Еревана Айк Марутян (29 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչն ինչի հաշվին են կրճատել. Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է սկադալային բյուջեն

Նա այսօր հրավիրված ասուլիսում ոչ միայն պատասխանեց, թե ինչու են, օրինակ, կրճատվել այնպիսի առանցքային ոլորտների ծախսերը, ինչպիսիք են տրանսպորտը, վերելակների սպասարկումը, փողոցների լուսավորությունը, բնակարանաշինությունը և կոմունալ ծառայությունները, այլ նաև ասաց, թե ինչու են ավելացել քաղաքապետարանի աշխատակիցների վերապատրաստումների և գործուղումների ծախսերը։

Պարոն Սարգսյանը, իհարկե, չէր կարող չանդրադառնալ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության հայտնի հայտարարությանը, որն էլ հենց դժգոհության ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում։ Սարգսյանը հայտարարությունը կազմողներին մեղադրեց թվերը մանիպուլացնելու մեջ՝ բերելով իր կարծիքով մի շարք համոզիչ փաստարկներ, որոնք կոչված են ապացուցելու այդ մանիպուլյացիան։

Մենք չենք պատրաստվում մանիպուլացնել թվերը, այլ կօգտագործենք նրանք, որոնք ընկած են բյուջեում։

Հայկ Սարգսյանն այդպես էլ համոզիչ չբացատրեց, թե ինչու աշխատակիցների վերապատրաստմանն ուղղված միջոցները ոչ միայն ավելացել են, այլև ավելացել են 18,5 անգամ՝ 9,2 միլիոն դրամից մինչև 169,1 միլիոն դրամ։ Փոխքաղաքապետն ասաց, որ նման գումարն անհրաժեշտ է անձնակազմի լիարժեք վերապատրաստման համար։

Мэр Еревана Айк Марутян (29 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Դուք խայտառակ եղաք, պարոն Մարության». Անի Սամսոնյանը` աղբահանության խնդրի մասին

Եթե «լիարժեք վերապատրաստման» համար պահանջվում է լրացուցիչ 330 հազար դոլար, ապա, վիրավորանքը մի կողմ, սա ի՞նչ անձնակազմ է։ Չի կարող այնպես պատահել, որ քաղաքապետարանի աշխատակիցներն այնքան խեղդված լինեն հարցերի մեջ, որոնք ենթադրում են նրանց բանիմացությունը, որ դրանք անհրաժեշտ մակարդակի բերելու համար անհրաժեշտ է համապատասխան հոդվածի ռեկորդային ավելացում։

Այդ դեպքում միգուցե իսկապես ավելի էժան կլինի աշխատակիցների մեծամասնությանն ազատելը և նորերին գործի ընդունելը, որոնց «լիարժեք վերապատրաստում» պետք չէ։ Բացի այդ, թույլ տվեք հիշեցնել, որ հենց «մասնագիտական զարգացման» հոդվածն է պարունակում ակնհայտ և մեծ կոռուպցիոն ռիսկեր, քանզի դրա տակ կարելի է ինչ ասես հասկանալ․ սա ակնարկ չէ, այլ սովորական նկատառում։

Նույնը նաև գործուղումների ծախսերի մասով, որոնք ավելացել են ավելի քան մեկուկես անգամ։

Հայկ Սարգսյանը նշեց, որ արտասահմանյան ուղևորություններն ինքնանպատակ չեն, խոսքը վերաբերում է գործընկեր քաղաքների հրավերով այցերին, որոնք հնարավոր նոր ներդրումներ ու դրամաշնորհներ ներգրավելու նպատակ ունեն։

Установка главной новогодней елки Еревана - Sputnik Արմենիա
Ինչպես տեղադրեցին Երևանի գլխավոր տոնածառը. գեղեցկուհու «էվոլյուցիայի» լուսանկարները

«Մեր և նախկին իշխանությունների նպատակները զգալիորեն տարբերվում են», - հայտարարեց պարոն Սարգսյանը։

Հիանալի է։  Նախկին իշխանությունների նպատակների մասին մենք մոտավորապես գուշակում ենք, բայց, անկեղծ ասած, դրանք մեզ արդեն վաղուց չեն հետաքրքրում։  Իսկ ահա «ձեր» նպատակների մասին կցանկանայինք ավելի մանրամասն իմանալ։ Կհամարձակվեմ հավաստիացնել պարոն Սարգսյանին, որ անձամբ ես ցանկացած արտասահմանյան գործուղման համար, թեկուզ դեպի Անտարկտիդա, մի ժամում փայլուն ծրագիր կգրեմ, որին անհնար կլինի «անուն կպցնել»։ Եվ երբ վերադառնամ, հանդգնությունս կհերիքի փայլուն զեկուցում կարդալ հարազատ կոլեկտիվի առաջ։

Եվ, վերջապես, տրանսպորտի ծախսերի նվազումը։ Ասվել է, որ այն կապված է մետրոպոլիտենի վերաբերյալ ինչ-որ վարկային ծրագրի ավարտի հետ։

Լավ, ասենք անհայտ ծրագիրն ավարտվել է, ամեն ինչ մի օր ավարտվում է։ Եվ այստեղ պարոն Սարգսյանը հավաստիացնում է, որ ֆինանսների կրճատումը տրանսպորտային ոլորտի սպասարկման որակի վատացման չի հանգեցնի։

Утренний Ереван - Sputnik Արմենիա
Երևանի կենտրոնի խցանման «հեղինակը» Երևանի քաղաքապետարանն է

Այստեղ մեզ մոտ առաջանում է կոգնիտիվ դիսոնանս․ տեր աստված, սպասարկման որակի ինչ բարելավման մասին կարելի է խոսել, երբ արդեն անհնար է վատացնել այն,  ավելի վատ արդեն չի լինում։ Ավելի վատ կարող է լինել, եթե  ընդհանրապես վերացնեն հասարակական տրանսպորտը․․․

Հաշվի առնելով խորհրդավոր վարկային ծրագրի ավարտը` ֆինանսավորումը կրճատելու հարցը կարելի է սպառված համարել։ Ցավոք, գործուղումների և վերապատրաստման մասին հարցերը մնացել են անպատասխան․ դե ինչ, մյուս հույսերին ընդհանրապես վիճակված չէ ի կատար ածվել։

Լրահոս
0