01:11 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Բողոքի ակցիա

Խորոված ու քյաբաբ Զվարթնոցում և Գառնիում, կամ ինչ օգուտ է տալիս մշակույթի նախարարությունը

© Sputnik / Asatur Yesayants.
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
19110

Միայն վերջին ամիսների ընթացքում լրատվամիջոցներն անթիվ–անհամար անգամ գրեցին նախարարությունները միացնելու և լուծարելու մասին, բայց այդ թեման այնքան կարևոր ու միաժամանակ նուրբ է, որ ստիպված ենք նորից ու նորից վերադառնալ դրան։ Ուրբաթ օրվա առավոտը Երևանը դիմավորեց մշակույթի ու սփյուռքի նախարարությունների աշխատակիցների գործադուլով։

ՀՀ մշակույթի ու սփյուռքի նախարարությունների տասնյակ աշխատակիցներ երեկ առավոտյան հավաքվել էին մայրաքաղաքի կենտրոնում ու բողոքում էին իրենց գերատեսչությունների օպտիմալացումից։ Այս մասին վաղուց էր խոսվում, բայց միայն երեկ հաստատվեց, որ սփյուռքի նախարարությունը ձուլվում է ԱԳՆ–ին, իսկ մշակույթի նախարարությունը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ միանում է կրթության նախարարությանը։

Գերատեսչությունների աշխատակիցների դժգոհության պատճառները հասկանալի են ու բնական. նրանք չեն ուզում կորցնել իրենց աշխատանքը և, բնականաբար, չափազանց կարևոր են համարում այն, ինչով զբաղվել են տարիներ շարունակ, ու կրկին բնականաբար, Նոր տարվա այսպիսի նվերը նրանց չէր կարող դուր գալ։ Զուտ մարդկային տեսանկյունից նրանց ապրումները չեն կարող անտարբեր թողնել մյուսներին։

Իսկ հիմա իրավիճակը դիտարկենք կողքից։ Անկողմնակալ ու ազնիվ, ինչպես ասում են` ձեռքը սրտին դրած։

Միայն վերջին ամիսների ընթացքում լրատվամիջոցներն անթիվ–անհամար անգամ անդրադարձան նախարարությունները միացնելու ու լուծարելու թեմային։ Արդեն երկու անգամ գրել եմ այս թեմայով, բայց հարցն այնքան կարևոր ու միաժամանակ նուրբ է, որ ստիպված եմ նորից վերադառնալ դրան։

Ինչ վերաբերում է սփուռքի նախարարությանը, այդ գերատեսչության վերաբերյալ մտորումները ներկայացված են այստեղ։ Սրան կարելի է ավելացնել միայն կպչուն տպավորությունը, որ այդ նախարարությունը ստեղծվել է հատուկ հարգելի Հրանուշ Հակոբյանի համար, քանի որ ընդհանուր առմամբ այդ ոչ շատ բարդ աշխատանքի համար հսկայական կառույց ստեղծելու անհրաժեշտություն չկար։

Հիմա մշակույթի նախարարության մասին։ Եկեք խոստովանենք ինքներս մեզ (խոստովանենք, քանի որ հոգու խորքում շատ էլ լավ հասկանում ենք), որ մշակույթի հանդեպ պետական վերաբերմունքը կախված չէ նախարարության առկայությունից կամ բացակայությունից։ Մշակույթի հարցերով կարող է զբաղվել և՛ նախարարությունը, և՛ պետկոմիտեն, և՛ հասարակական կազմակերպությունը, որը որոշակի լիազորություններ ունի, և՛ ավելի խոշոր նախարարության համապատասխան բաժինը կամ, օրինակ, «գլխավոր մշակութաբանը», ինչպես գլխավոր ճարտարապետի դեպքում։

Միայն թե արդյունավետ աշխատեն։ Իսկ հիմա եկեք անկեղծ լինենք. ի՞նչ օգուտ մշակույթի նախարարությունը, եթե Զվարթնոցում ու Գառնիում խորովածներով ու քյաբաբներով ճաշկերույթներ են կազմակերպվում։ Ի՞նչ օգուտ մշակույթի նախարարությունից, որը թույլ է տալիս ոչնչացնել Երևանի կենտրոնը։ Կարելի է արդյո՞ք մշակույթի նախարար անվանել մի մարդու, որը պատրաստվում էր օպերային թատրոնում ռեստորան բացել` քաջ գիտակցելով, որ շատ կարճ ժամանակ անց ռեստորանը խորովածանոցի վերածվելու։

Երբ տեղացիներից մեկը որոշեց հորը թաղել Սանահինի տարածքում` տեղաշարժելով ու կոտրելով հին տապանաքարերը, մշակույթի նախարարությունը կարծես երկու շաբաթ անց իմացավ դրա մասին։ Երբ Երևանում օրը ցերեկով պայթեցրին հին տպագրատունը, մշակույթի նախարարությունը ընդհանրապես տեղյակ չէր դրա մասին։

Անցնենք երկրի վաստակավոր արտիստների ցանկին. այնտեղ այնպիսի անուններ կան, որ մարդն ուզում է սարսափից սեղանի տակ մտնել։ Թեև դու չես տվել կոչումը, ուրեմն ամաչողը դու չպետք է լինես։ Հասկանում եմ, որ Հասմիկ Պողոսյանը չէր որոշում «վաստակավորի» կոչում տալու հարցը, երկրի օրենքների համաձայն` մշակույթի նախարարության ձայնն այստեղ որոշիչ չէ։ Բայց նա կարող էր բարձրացնել այդ ձայնը, իր կարծիքն արտահայտել, ասել, որ, օրինակ, այս մարդուն ոչ մի դեպքում չի կարելի նման կոչում տալ, թե չէ աշխարհով մեկ խայտառակ կլինենք։

Պետության վերաբերմունքը կախված չէ նախարարության առկայությունից կամ բացակայությունից։ Վերջին երեսուն տարվա ընթացքում պետությունը ոչ մի ձևով չի վերաբերվել մշակույթին, թքած է ունեցել։ Ավելին` հիմքեր կան ենթադրելու, որ ազգային մշակույթը, ազգային արժեքները` նյութական ու ոչ նյութական, այն, ինչով ներծծված է Հայաստանի հողի ամեն մի քառակուսի սանտիմետրն ու հողի ամեն խորանարդ սանտիմետրը, սկսում են խանգարել, աչքի փուշ են դառնում։

Նման դեպքում եթե մեկի փոխարեն երեք նախարարություն էլ ունենաս, օգուտ չկա։ Սեփական «մշակույթի նախարարությունը» պետք է լինի յուրաքանչյուրիս մեջ։ Իսկ թատրոնում խորովածանոց բացելու գաղափարը մի երեք տասնամյակ առաջ ոչ մեկի մտքով չէր էլ անցնի։

Իսկ երկու նախարարությունների աշխատակիցներին զուտ մարդկային առումով հնարավոր չէ չսատարել։

Ըստ թեմայի

Արայիկ Հարությունյանը շարքային նախարարից կվերածվի սուպերնախարարի. «Ժամանակ»
«Փողը վերջում է գալիս». նախարարությունների կրճատման ֆինանսական շահը դեռ չի հաշվարկվել
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ