00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի քաղաքապետարանի ՕԳԳ–ն. ամեն ինչում մեղավոր են «նախկիններն» ու Ամանորի տոնածառը

© Sputnik / Aram NersesyanМэр Еревaна Айк Марутян
Мэр Еревaна Айк Марутян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն, որ Երևանի քաղաքապետարանի բյուջեն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ, չպետք է մոլորեցնի. քվեարկության արդյունքները կանխորոշված էին Ավագանիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների անհույս առավելությամբ։ Քննարկումները, սակայն, դժվար ու աղմկոտ էին։

 

Այն հույսերը, որ Երևանի բախտը, կապված ղեկավարության հետ ի վերջո կբերի, հազիվ թե արդարանան։ Ակներև այդ ամենը տեսանք նախօրեին տեղի ունեցած Ավագանու նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր և ընդունվեց 2019 թվականի Երևանի բյուջեն։

Мэр Еревана Айк Марутян (29 октября 2018). Еревaн  - Sputnik Արմենիա
Սա Երևանի ավագանին է, «детка». Խաչատրյանը պահանջում է, որ Մարությանը ներողություն խնդրի

Եթե նորանշանակ քաղաքապետը, որը մինչ այս պահը չի աշխատել քաղաքային տնտեսության հետ փոքր–ինչ առնչություն ունեցող որևէ կառույցում, այլ գործել է բացարձակ այլ ոլորտում, թույլ է տալիս իրեն մեղադրել Ավագանու փորձառու անդամներին անգործության և ձրիակերության մեջ, ապա հարցեր այլևս չեն առաջանում։ Իսկ այդ ամենն ինչի է հանգեցրե՞լ. քաղաքապետի կուսակիցները, ինչպես հայտնում է մամուլը, նրա հետ բացատրական աշխատանքներ են տանում, քանի որ իր հայտարարություններով նա իրենց անհարմար վիճակի մեջ է դրել։

Թեև տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար. մի շարք սկանդալային հոդվածներով բյուջեն ընդունվեց ավելի վաղ` Վանո Սիրադեղյանի («մեր դեմ խաղ չկա») խոսքերը մեջբերող և ազգին «սևերի» և «սպիտակների» բաժանող քաղաքապետի ինքնագոհ պահվածքի ֆոնին։

Եվ ճիշտ է. ինչի համար ավելորդ հետևներից ընկնել և որևէ մեկին ինչ–որ բան բացատրել: Նախորդից 20 անգամ ավելի գործուղման ֆոնդ է պետք` կլինի, մեծ գումարներ են պետք «մասնագիտական վերապատրաստման» համար` կհաստատենք, ի՞նչ  խնդիր։ Արդյունքում մենք կունենանք քույր քաղաքներով շրջող և անդադար սեփական որակավորումը բարձրացնող քաղաքապետարան։ Ճիշտ է հասկանալի չէ, երբ է այդ քաղաքապետարանը աշխատելու։ Սակայն դա հավանաբար, ամենակարևոր հարցը չէ։

В административном районе Нор Норк частично демонтировано незаконно построенное здание - Sputnik Արմենիա
Ապօրինի շինարարության և պետությանը պատճառած խոշոր վնասի դեպքով հարուցվել է քրեական գործ

Նոր քաղաքապետարանի գոյության ավելի քան 2.5 ամսվա ընթացքում (Մարությանի երդմնակալությունից հաշված) ունենք հետևյալը. Նոր Նորքում ապօրինի կառուցած մեկ օբյեկտի քանդում, Հանրապետության հրապարակում Նոր տարվա մեկ տոնածառի տեղադրում։ Եթե ես միամտորեն և անուշադրության հետևանքով որևէ բան մոռացա, բարի եղեք, հուշեք, սակայն, ցանկը, կարծես թե ամբողջական է։

Թեև խոստումների ցանկը, եթե այն համակարգենք, սպառնում է բավական տպավորիչ լինել։ Այդ թվում նաև քաղաքային տրանսպորտի առումով. այդ հարցը առավել թեժ է քննարկվել երեկվա նիստին։ Քաղաքապետն արդեն չի հիշում, թե ինչպես էր մի քանի ամիս առաջ մտադիր մետրոյի կայարաններ բացել, այժմ արդեն մինչև 4 տարի ժամկետ է նշվում. ժամկետը հենց այնպես չի ընտրված, զգացողություն կա, որ ներկայիս կազմով քաղաքապետարանն այդքան չի գոյատևի։

Իսկ հետո մեզ կասեն, որ Երևանի տրանսպորտը նույն սարսափելի վիճակում է մնացել, քանի որ ծրագրի իրականացման համար ժամանակը չի բավականացրել։ Կգա հաջորդ քաղաքապետը, և ամեն ինչ նորից կկրկնվի...

«Երևանի քաղաքապետը, փաստորեն, նպաստում է քաղաքի տրանսպորտային ցանցի արդիականացման հարցի ձգձգմանը, հայտարարելով այն մասին, որ նոր համակարգի ներդրումը հնարավոր կլինի միայն 2-4 տարի հետո։ Մենք բոլոր հիմքերն ունենք պնդելու համար, որ այդ գործընթացը կարող է տևել ոչ ավել, քան մեկ տարի», – ասաց Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Автобус нарушил правила дорожного движения - Sputnik Արմենիա
Երևանում ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի. սենսացիոն տեսանյութի հերոսը պատժվել է

Ձգձգում է, քանի որ «նախկինների» ընդունած ծրագիրը, չի ներդրվելու. չէ՞ որ ամեն ինչում «նախկիններն» են մեղավոր, այդ թվում նաև նրանում, որ սկսել են ինչ–որ ծրագիր ներդնել, իսկ սեփականը չկա։ Իսկ ո՞րտեղից լինի, եթե նոր վարչակազմը ավելի կարևոր և աշխատատար գործով է զբաղված. նախորդներին մահացու բոլոր մեղքերի մեջ մեղադրելով։

Բացի այդ ընդունվել էր Երևանի զարգացման 5-ամյա ռազմավարությունը. փաստաթուղթը ևս բազմաթիվ վեճերի առիթ է տվել, և նույնիսկ «կողմ» քվեարկողների թիվը զգալիորեն պակաս էր, ինչը, թեև, չխանգարեց այն ընդունել։ Ռազմավարությունից պարզ է, օրինակ, որ աղբահանության, ինչպես նաև ձյունից փողոցները մաքրելու (իսկ օդերևութաբանական ծառայությունը թունդ ձմեռ է խոստանում) հարցը հազիվ թե լուծում ստանա։

Sanitek–ը անսասան է մնում, իսկ դա նշանակում է, որ նաև խնդիրները կմնան։

Мэр Еревана Айк Марутян (29 октября 2018). Еревaн  - Sputnik Արմենիա
Քուանշ, պարոն քաղաքապետ. Երևանի ավագանու նիստն ընթանում է թեժ մթնոլորտում

«Բոլոր հիմքերն ունեք, միակողմանի կարգով Sanitek–ի հետ պայմանագիրը խզելու համար, սակայն, կոնկրետ քայլեր ձեռնարկելու փոխարեն, շարունակում եք մեղադրանքներ հնչեցնել նախկին իշխանությունների հասցեին` շարունակելով աջակցել այդ ընկերությանը», – հայտարարեց նույն Խաժակյանը։

Ինչպես տեսնում ենք, ոչ մի նորություն, ամեն ինչ նույնն է։ Տրամաբանության համաձայն` ԱԺ ընտրություններից հետո, նախկին իշխանություններին շարունակել մեղադրել, գործով զբաղվելու փոխարեն, անիմաստ է դարձել։ Սակայն կարծես թե տարբեր տրամաբանություններ կան, և դրանցից մեկի համաձայն, հեռացած իշխանության մասին անդադար խոսակցությունները, ամենաիսկական գործն են։

Լրահոս
0