00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անգլուխ Նիկոլը». Հայաստանին «թավշյա բաճկոննե՞ր» են սպասում

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրն ամփոփում է աշխարհի հեղափոխական տրամադրությունների արդյունքները, համեմատում Եվրոպայում տեղի ունեցող շարժումներն ու 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։

Եվրոպայում «Դեղին բաճկոններ» շարժման համախոհները, սուրբծննդյան դադար վերցնելով, արձակուրդ են գնացել։ Իսկ Հայաստանում «Սիրո հեղափոխությունն» ավարտվել է, իր պտուղներն է տալիս, բայց ոչ բոլորն են քաղցր համարում դրանք։ Իսկ մեզ դեռ տնտեսական հեղափոխություն է սպասում։

Никол Пашинян во время митинга на площади Республики (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուսական խոշոր պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ճանաչել

Երևանը ոչ մի դեպքում Փարիզ չէ, իսկ եթե խոսենք ապրիլյան «թավիշի» մասին, ապա ընդհանրապես Փարիզ չէ։

Ֆրանսիայի ՆԳՆ պետքարտուղար Լորան Նունյեսը պարզաբանել է. ««Դեղին բաճկոնների» շարժումը միավորում է միայն նրանց, ովքեր բռնություն են սիրում»։ Հայաստանում տեղի ունեցածը միավորեց մարդկանց, որոնք չէին սիրում նախկին նախագահին և միանգամից սիրահարվեցին ապրիլյան հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։

««Դեղին բաճկոնները» միավորում են միայն ամենադաժան մարդկանց»,– ասում է Լորան Նունյեսը։ Հայկական հեղափոխությունը փարիզյան դաժանությունը չտեսավ, բայց զուրկ չէր կոշտությունից։

Միևնույն ժամանակ, Փարիզից հետո տեղից շարժվեց Բուդապեշտը, սկսեց ակտիվանալ Բրյուսելը, արթնացան Լիսաբոնն ու Բուխարեստը։ Ինչպես ասում են, երեկոն դեռ առջևում է։

Իսկ Երևանում կարծես թե արդեն առավոտ է, բայց մի տեսակ մռայլ առավոտ։ Ուրախությունը փոխվել է տխրությամբ. իհարկե, տխրությունը ոչ բոլոր անցորդների դեմքին է երևում, բայց ակնհայտ է, որ Հայաստանի ճանապարհներով և Երևանի փողոցներով առույգացնող մարաթոնի դուրս եկած բազմաթիվ մասնակիցներն առաջվա պես ուրախ չեն։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян во время встречи с президентом России Владимиром Путиным (27 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված գազի գնի հարցում

Ինչո՞ւ է փոխվել տրամադրությունը։ Մի շարք պատճառներով։ Մասնավորապես, մեծ սպասումների և պարտավորությունների, որոնք իրենց արմատներով խորհրդային ժամանակներ են տանում, երբ սեղմ ժամկետներում հայտարարված ծրագրերի կատարմանը ոչ ոք չէր հավատում, բայց ոչ ոք չէր հանդգնում ասել, թե «թագավորը մերկ է»։ Հիմա հանդգնում են։

Պաշտոններից զրկվածները Փաշինյանին հանդիպելիս այսօր հազիվ թե սկսեն ծափահարել` ձեռքերը գլուխներից վեր բարձրացրած և գոչեն «դըմփ–դըմփ–հո՛ւ...»։

Միևնույն ժամանակ, գործի անցած ղեկավարներից ոմանք, «ճաշակելով» իշխանության համը, իրենց առաջխաղացման պատահականության բաղադրիչը վճռականորեն անտեսում են և կենսագրության մեջ գրված ճակատագրական փոփոխությունը դիտարկում որպես պատմական արդարություն։ Վերևից նախանշված ինչ–որ բան...

Էյֆորիա է առաջացել նաև այն պատճառով, որ հեղափոխության նկատմամբ բռնկուն, բայց ոչ բավարար մոտիվացիա ունեցող սիրո ալիքի վրա հաճախ են գլուխները կորցնում։

Երկար ժամանակ կպահանջվի, մինչև հանրապետության սեղանապետները հասկանան, որ գլխարկների վրա գրված աշխույժ «Դուխովը» հաճախ նշանակում է անմիտ «հանդգնություն», ու երկար սպասելուն էլ ոչ բոլորն են համաձայն։

Միևնույն ժամանակ վարչապետը հորդորում է. «Եթե մարդն աշխատանք չունի, պետք է ինքնուրույն ստեղծի»։ Այս կոչն ամենայն հավանականությամբ կբերի նրան, որ մարդիկ կրկին կսկսեն աշխատանք փնտրել այլ երկրներում։

«Հանգիստ, կշռադատված և խելացի քայլերի ժամանակն է», – կարծում է ՀՀ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը, որը հայտարարել էր, թե նոր կառավարության ձախողմանը չի սպասում, չի ուրախանում նրա սխալներով, այլ կարող էր օգնել նրան. միայն թե ցանկություն լիներ նման օգնությունն ընդունելու։

Կընդունե՞ն. Եվ ընդհանրապես, նոր իշխանությունների նկատմամբ քննադատական վերաբերմունքն ամենևին էլ չի նշանակում, որ սիրում են հներին։

Իսկ այժմ կենսականի մասին։ Հեռացող տարվա մասին վիճակագրություն դեռ չկա, այդ իսկ պատճառով խոսենք այն մասին, թե ինչպես էինք ապրում մեկ տարի առաջ։

 Встреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում. տեսանյութ

Հայաստանի վիճակագրական կոմիտեի անցկացրած հարցման տվյալներով` ընդունելի կյանքի համար մարդը պետք է ամսական գոնե 341,1 հազար դրամ ստանա, շատ լավ կյանքի համար` 873,1 հազար դրամ, իսկ ծայրը ծայրին հասցնելու համար 93,5 հազար դրամն էլ է բավական։

Հաշվենք, թե որքան գումար կա յուրաքանչյուրի դրամապանակում, համեմատենք նվազագույն պահանջների հետ և պարզենք մեզնից յուրաքանչյուրի համար «դուխը» բարձր պահելու մակարդակը։

Տնտեսական հեղափոխությունը (եթե այն տեղի ունենա ճիշտ այնպես, ինչպես և քաղաքականը) մոտ ապագայում «շատ լավ կյանքի համար» 341,1 հազար դրամ չի բերի, սակայն կարող է հանգեցնել «թավշյա բաճկոնների» շարժման, որը Խոզի տարվա նախաշեմին իրար է խառնել Փարիզն ու վախեցրել ամբողջ Եվրոպային։

...Հայաստանում` Գյումրի–Վանաձոր ճանապարհին, ոչ վաղ անցյալում մի արձան հայտնվեց, որը հազիվ թե կարելի է արվեստի գլուխգործոց անվանել։ Արձանը մարմնավորել է այն մարդուն, որը քայլում էր ուսապարկը մեջքին գցած։

Նիկոլ Փաշինյանի արձանն էր։ «Էր», որովհետև սկզբում պոկեցին արձանի ոտքը, իսկ վերջերս` նաև գլուխը։ Սովորական բարբարոսություն։

Ո՞վ է տեղադրել արձանը, հայտնի չէ, ո՞վ է այն մասնատում` նույնպես։ Բայց մտածելու տեղիք է տալիս։

Լրահոս
0