09:39 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Հայաստան-Մակեդոնիա խաղի ժամանակ. 16 հոկտեմբերի 2018 թ.

«Միլիոնների խաղը». ինչպիսի՞ն էր 2018-ը հայկական սպորտի համար

© Sputnik / Asatur Yesayants.
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Խաչիկ Չախոյան
76 0 0

Անցնող տարում Հայաստանը ներկայացնող մարզիկները միջազգային մրցասպարեզում հասան մեծ հաջողությունների: Սիմոն Մարտիրոսյանը դարձավ մեր միակ մարզիկը, որը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Ունեցանք նաև անսպասելի նվաճումներ:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք մեդալ նվաճեցին ջրացատկում և հեծանվային սպորտում: Երկար ընդմիջումից հետո տատամիի վրա հնչեց մեր մարզիկի հաղթական կանչը:Ամեն տարի ամփոփելով մարզական նվաճումները միշտ էլ հիանում ես հայ մարզիկների նվաճումներով, բայց նաև ափսոսում ու հավատում, որ կարող էինք անել ավելին: 2019 թվականը հայկական սպորտի համար շատ կարևոր տարի է լինելու: Նախաօլիմպիական տարում մեր բոլոր հավաքական թիմերն արդեն պայքարելու են Տոկիո-2020-ի վարկանիշ վաստակելու համար:

В аэропорту Звартноц встречают чемпиона мира по тяжелой атлетике Симона Мартиросяна (12 ноября 2018). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
«Զվարթնոցում» դիմավորում են ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին

Աշգաբադում Սիմոն Մարտիրոսյանի փայլուն ելույթը, ոսկե մեդալն ու աշխարհի ռեկորդները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ծանրամարտում Հայաստանի ներկայացուցիչները միշտ էլ մրցունակ են եղել ու օլիմպիական խաղերում կարող են մեզ նոր նվաճումներ ապահովել: Գոռ Մինասյանի արծաթե մեդալն էլ իր թիմակցի հաղթանակի շարունակությունն էր: Բացի այս երկու մարզիկներից ծանրամարտի մեր հավաքականում հաղթանակների պատրաստ են ու ամեն ինչ անելու են դրա համար Անդրանիկ Կարապետյանն ու Հակոբ Մկրտչյանը: Ունենք, նաև երիտասարդներ, որոնք մոտ ապագայում իրենց ցույց կտան մրցահարթակում:

Ըմբշամարտում մեր հիմնական հաջողությունները գրանցեցինք Եվրոպայի առանձնություններում: Բայց համոզված ենք, որ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը, ինչպես նաև նրանց թիմակիցները ունակ են նոր բարձունքներ հաղթահարելուն: Մեր առաջատար ըմբիշներին շուտափույթ ապաքինում ցանկանանք: Հրճվանք պարգևեցին ազատ ոճի երիտասարդ ըմբիշները, ինչով ապացուցվեց, որ մոտ ապագայում նրանք էլ կարող են ավելիին հասնել:

Фердинанд Карапетян во время митинга на площади Республики (2 мая 2018). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանի հաղթանակը Եվրոպայի առաջնությունում երկար սպասված էր, սակայն կարևորն այն է, որ մենք ևս մեկ հույս տեսանք այս մարզաձևում: Իսկ հեծանվորդ Էդգար Ստեփանյանի ոսկե մեդալը Եվրոպայի առաջնությունում ապացուցեց, որ ունենք մարզիկ, որին մարզվելու համապատասխան պայմաններ ապահովելու դեպքում կունենանք նաև այլ նվաճումներ:

Ջրացատկի Եվրոպայի առաջնությունում աշտարակացատկի սինքրոն ցատկերի մրցումներում Վլադիմիր Հարությունյանի ու Լև Սարգսյանի բրոնզե մեդալը միանշանակ հաղթանակ էր: Եթե հաշվի առնենք թե ինչպիսի պայմաններում էին մեր մարզիկները պատրաստվել մրցաշարին, ապա այս նվաճումը նաև մարզական սխրանք կարելի է համարել:

Чемпионат Европы по водным видам спорта 2018. Прыжки в воду. Бронзовые призеры по синхронным прыжкам (мужчины, 10 метров) Владимир Арутюнян и Лев Саркисян (9 августа 2018). Эдинбург
© AFP 2018 / NEIL HANNA
Եվրոպայի առաջնությունում աշտարակացատկի սինքրոն ցատկերի մրցումներում Վլադիմիր Հարությունյանի ու Լև Սարգսյանի բրոնզե մեդալը միանշանակ հաղթանակ էր

Շատ լավ է, իհարկե, որ մենք կարող ենք երկար խոսել ու փաստել Հայաստանը  ներկայացնող մարզիկների հաղթանակների մասին: Բայց սպորտում հաղթանակն ու պարտությունը միշտ էլ կանգնած են կողք կողքի, այնպես որ մեր սպորտում դեռևս կան խնդիրներ ու նույնիսկ այն մարզաձևերում, որտեղ մենք միայն հաղթանակներ ենք ակնկալում:

2018 թ.-ին հայ ֆուտբոլասերին չուրախացրեց Հայաստանի հավաքականը: Մեր ընտրանին չկարողացավ հաղթահարել Ազգերի լիգայի խմբային փուլը ու այդ մրցաշարում դառը պարտություն կրեց Ջիբրալթարի հավաքականից: Մեր հավաքականում սերնդափոխություն է սպասվում: Հուսանք, որ 2019 թվականին միլիոնների խաղում էլ կունենանք նոր քայլ առաջ ու նոր հաղթանակներ:

Հայերը մաքսիմալիստ են ու միայն հաղթել են ուզում: Բայց միշտ չէ, որ ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են: Մեր սպորտի համար շատ պատասխանատու տարի է լինելու 2019 թվականը: Հայ մարզիկներին ցանկանանք վնասվածքներից զերծ տարի և ինչքան հնարավոր է շատ օլիմպիական վարկանիշներ:

Ըստ թեմայի

«Տոկիո 2020»–ից կես տարի առաջ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը կանջատի նույնիսկ հեռախոսը
Միհրան Հարությունյանը գիտի` ինչպես պետք է ապացուցել հայրենիքի հանդեպ սերը. տեսանյութ
Առաջին հոնորարը տվել եմ տատիկիս. աշխարհի չեմպիոն Ստեփան Մարյանյանի խոստովանությունը
Դոպինգ սկանդալ. ծանրորդ Մելինե Դալուզյանին հեռացրել են մրցումներից
Հայաստանը և Ռուսաստանը կորցնում են հայ շախմատիստներին․ նրանք գնում են Եվրոպա
Սողոմոնյանը մարզադաշտ կկառուցի Երևանում
«Սամբոն կարող է դառնալ օլիմպիական մարզաձև». Sputnik–ի հյուրը Միքայել Հայրապետյան է
«Առաջնության ընթացքում մենք խաղացողների էինք փորձարկում». Աշոտ Բարսեղյան
թեգերը:
Հայաստան, սպորտ

Գլխավոր թեմաներ