00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սելֆի, ուղիղ եթեր և այլ միջոցներ. Փաշինյանի քաղտեխնոլոգիական նորամուծությունները

© Sputnik / Asatur YesayantsПраздничный концерт, приуроченный к 100-летию провозглашения Первой Республики (28 мая 2018). Еревaн
Праздничный концерт, приуроченный к 100-летию провозглашения Первой Республики (28 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցնող տարին լի էր PR-տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ինչպես ցույց տվեցին վերջին ամիսների իրադարձությունները, այդ հնարքները հաջողություն ապահովեցին Հայաստանի իշխանություններին։

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» և Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը մի շարք քաղտեխնոլոգիական նորամուծություններ բերեցին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ անցնող տարին հարուստ էր PR-տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ինչպես ցույց տվեցին վերջին ամիսների իրադարձությունները, այդ հնարքները բավական հաջող էին Հայաստանի իշխանությունների համար։

«Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է»

Առաջինը Facebook–ում Փաշինյանի ավանդական դարձած «live»-երն էին։ Ուղիղ եթերները մարդկանց հետ անմիջական, որոշ դեպքերում նաև ինտերակտիվ հաղորդակցվելու լավ միջոց դարձան։ Ուղիղ եթեր դուրս գալու պրակտիկան սկսել էր կիրառվել դեռ բողոքի ցույցերի օրերից։ Այդ ընթացքում ֆեյսբուքյան ուղիղ կապերը թույլ էին տալիս «Իմ քայլը» շարժման առաջնորդ Փաշինյանին առավելագույնս օպերատիվ լսարանին հասցնել անհրաժեշտ տեղեկությունը։

Դրանք բողոքի շարժման առաջնորդին, իսկ հետագայում նաև վարչապետին հնարավորություն էին տալիս մարդկանց անհրաժեշտ պահին անհրաժեշտ վայրում հավաքելու, այս կամ այն ոլորտում որոշակի փոփոխությունների և բարեփոխումների մասին հայտարարելու, ընթացիկ ծրագրերի մասին տեղեկացնելու և այլնի համար։

Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր դուրս եկավ և ցուցադրեց Բաղրամյան 26-ում գտնվող իր նստավայրը։ Երկրի ոչ մի ղեկավար նրանից առաջ նստավայրի ինտերիերն ի ցույց չէր դրել։ Նույնկերպ Փաշինյանը վարվեց նաև վարչապետ ընտրվելուց հետո կառավարական առանձնատուն տեղափոխվելու ժամանակ։

Պետք է նշել, որ Փաշինյանից բացի, «live»–երից ակտիվորեն օգտվում են նաև նրա համախոհները`նախարարները, պատգամավորները։

Սելֆի Փաշինյանի հետ

Եվս մեկ «նոու հաու» դարձավ շարքային քաղաքացիների, հայտնի անձանց, արտասահմանյան գործընկերների հետ Փաշինյանի անվերջանալի սելֆիները։

Փաշինյանի սմարթֆոնի տեսախցիկում տարբեր ժամանակներում հայտնվեցին Էմանուել Մակրոնը, Ջասթին Թրյուդոն, Անգելա Մերկելը, Մոնակոյի արքայազն Ալբեր 2-րդը և մի շարք այլ համաշխարհային քաղաքական գործիչներ ու առաջնորդներ։

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանն այցելել էր Գումի շուկա
Սելֆի, ուղիղ եթեր և այլ միջոցներ. Փաշինյանի քաղտեխնոլոգիական նորամուծությունները - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գումի շուկա

Հանրապետության առաջին դեմքերի մասնակցությամբ սելֆիները անբաժանելի մաս դարձան գրեթե բոլոր հանդիսավոր արարողությունների։ Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումների ցանկում նախատեսված էր նաև նախարարների հետ քաղաքացիների սելֆին։

© Photo : Facebook/ Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանՍելֆի Անգելա Մերկելի հետ
Սելֆի, ուղիղ եթեր և այլ միջոցներ. Փաշինյանի քաղտեխնոլոգիական նորամուծությունները - Sputnik Արմենիա
Սելֆի Անգելա Մերկելի հետ

«Քայլում եմ, քայլում եմ, քայլում...»

«Թավշյա հեղափոխության» և Փաշինյանի հետագա գործունեության անբաժան մաս դարձան քայլերթները։ Բողոքի շարժման առաջնորդի թեթև ձեռքով քայլերթը մի ամբողջական մշակույթի վերածվեց. ամեն ինչ սկսվեց Գյումրիից մեկնարկած և Երևանում ավարտված Փաշինյանի քայլերթից։

Իսկ մայրաքաղաքում բողոքի ցույցերի բոլոր օրերը նշանավորվեցին Փաշինյանի գլխավորությամբ բազմակիլոմետրանոց քայլերթներով։

© Sputnik / Armenuhi MkhoyanԲողոքի երթ
Սելֆի, ուղիղ եթեր և այլ միջոցներ. Փաշինյանի քաղտեխնոլոգիական նորամուծությունները - Sputnik Արմենիա
Բողոքի երթ

Քայլերթի մոտիվը հիմք հանդիսացավ «հեղափոխական» երգի համար, որի կրկներգն այսպես է հնչում. «Ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ... Քայլում եմ, քայլում եմ, քայլում...»։ Իսկ պաշտոնավարման 100–րդ օրը Փաշինյանը որոշեց նշել Երևանի փողոցներով քայլերթ կազմակերպելով, ինչը ևս մեկ անգամ հիշեցրեց, թե ինչպես էր ամեն ինչ սկսվել։

© Sputnik / Asatur YesayantsԲողոքի երթ
Սելֆի, ուղիղ եթեր և այլ միջոցներ. Փաշինյանի քաղտեխնոլոգիական նորամուծությունները - Sputnik Արմենիա
Բողոքի երթ

Պետք է նշել, որ նման զանգվածային միջոցառումների ժամանակ Փաշինյանին հաճախ կարելի էր տեսնել իր դուստրերի ուղեկցությամբ, քանի որ միակ որդին այս օրերին ծառայում է հայկական բանակում։

Աշխատասենյակը ոչինչ է, բարձրախոսն ու ամբիոններն` ամեն ինչ

Նույնիսկ վարչապետ ընտրվելուց հետո, Փաշինյանը չհրաժարվեց ընդդիմադիր առաջնորդի կերպարից` գլխարկով, բարձրախոսով և բեմի վրա կանգնած։ Կողքից երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այդ ամպլուայում նա իրեն ավելի լավ է զգում, քան աշխատասենյակում խիստ կոստյումով և փողկապով։

© Sputnik / Asatur YesayantsՄայիսի 1–ի բողոքի հանրահավաքը
Սելֆի, ուղիղ եթեր և այլ միջոցներ. Փաշինյանի քաղտեխնոլոգիական նորամուծությունները - Sputnik Արմենիա
Մայիսի 1–ի բողոքի հանրահավաքը

Հայաստանում վերջին 7 ամսվա ընթացքում երկու ընտրություններ անցկացվեցին` Երևանի ավագանու և ԱԺ–ի։  Քարոզարշավների ժամանակ, որոնք հիմնականում հանրահավաքների և մարդկանց հետ հանդիպումների ձևաչափով էին անցկացվում, Փաշինյանն ամենաակտիվ մասնակցությունն ուներ դրանց։

Զբոսանք խորհրդարանի կամ նախագահականի այգում

Հայաստանի նոր իշխանությունը որոշեց չկրկնել նախորդների սխալները. այնտեղ, որտեղ դա հնարավոր էր Փաշինյանն ու համախոհները փորձում էին ընդգծել իրենց` ժողովրդին մոտ կանգնած լինելը, անմիջական շփման որևէ խոչընդոտի բացակայությունը։ Այդ նպատակով հոկտեմբերին որոշվեց քաղաքացիների համար բացել ԱԺ–ի և վարչապետի նստավայրի տարածքում գտնվող զբոսայգիների դռները։ Նախկին իշխանությունների օրոք այնտեղ մուտք գործելն արգելված էր, և մի շարք դիտորդների կարծիքով, այսպիսի մանրուքներն էլ հենց իշխանություն–հանրություն փոխհարաբերություններում նյարդայնացնող գործոն էին։

© Sputnik / Asatur YesayantsԲաղրամյան 26
Սելֆի, ուղիղ եթեր և այլ միջոցներ. Փաշինյանի քաղտեխնոլոգիական նորամուծությունները - Sputnik Արմենիա
Բաղրամյան 26

Փաշինյանի կողմից կիրառվող բոլոր վերոնշյալ PR–տեխնոլոգիաները, հազիվ թե կարելի է ինչ–որ յուրօրինակ բան համարել։ Սակայն համընդհանուր հետհեղափոխական էյֆորիայի ֆոնին նման հնարքները` վարչապետի մատուցմամբ, տվեցին իրենց արդյունքը դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետի թիմի տարած վստահ հաղթանակի տեսքով։

Լրահոս
0