21:33 24 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Գագիկ Ծառուկյան

Ծառուկյանը զարմանալու տեղ չթողեց. մանդատները գտան տերերին, մնաց տերերն իրենց գտնեն ԱԺ–ում

© Photo : Photolure
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
65630

Հունվարի 10–ի հայաստանյան գլխավոր իրադարձությունը կարելի է համարել 7–րդ գումարման Ազգային ժողովի նոր պատգամավորների մանդատների հանձնումը։ Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և աչքի ընկավ որոշակի նորարարությամբ և ստեղծարարությամբ։

Հայաստանի 7–րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին մանդատները հանձնեցին հանդիսավոր պայմաններում` երկրի գլխավոր թատերական տարածքում` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հայտնի չէ, թե այդ հանգամանքն ինչպես կազդի պատգամավորների աշխատանքի վրա, իսկ աշխատանքն արդեն կսկսվի առաջիկա երկուշաբթի, բայց մի շարք հանգամանքներ ուշադրություն են գրավել։

Առաջին հերթին, ըստ էության լավ գաղափար է ընտրողների կողմից մանդատները հանձնելը, այդ թվում` ամենատարեց, թեպետ դրա իրագործումը մի քիչ դժվար էր։ Առաջին մանդատը հանձնեց 103–ամյա Բավական Փիլոյանը Լոռվա մարզի Սարահարթ համայնքից։ Նրան բեմ բարձրացրին հաշմանդամի սայլակով, այնուհետև օգնեցին ոտքի կանգնել։ Հարգարժան տիկնոջը ստիպված էին ձեռքերի տակից պահել և ուղղորդել, որպեսզի մանդատը ճիշտ ուղղությամբ գնար։

Անհասկանալի է, թե ինչու էին անհանգստացրել տարեց կնոջը, բայց ինչ եղել, անցել է։ Մնում է հուսալ, որ այդ միջոցառման մասնակցությունը բացասաբար չի անդրադառնա Բավական Փիլոյանի ինքնազգացողության վրա։

Միջոցառումն անտեսեց ամենահայտնի պատգամավորներից մեկը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Այնպես չէ, որ դա սպասելի չէր, հակառակը` Ծառուկյանի` ԱԺ եզակի այցելությունները վաղուց իրադարձություն են դարձել, որին երկար սպասում են լրագրողները։ ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը լրագրողներին առանց երկմտելու հաղորդեց, որ Ծառուկյանը «նախօրոք ծրագրված միջոցառում ուներ»։ Ահա այսպիսի զուգադիպություն։

  • ԱԺ նոր պատգամավորների մանդատների հանձնում
    ԱԺ նոր պատգամավորների մանդատների հանձնում
    © Sputnik / Asatur Yesayants
  • ԱԺ նոր պատգամավորների մանդատների հանձնում
    ԱԺ նոր պատգամավորների մանդատների հանձնում
    © Sputnik / Asatur Yesayants
  • ԱԺ նոր պատգամավորների մանդատների հանձնում
    ԱԺ նոր պատգամավորների մանդատների հանձնում
    © Sputnik / Asatur Yesayants
  • ԱԺ նոր պատգամավորների մանդատների հանձնում
    ԱԺ նոր պատգամավորների մանդատների հանձնում
    © Sputnik / Asatur Yesayants
  • ԱԺ նոր պատգամավորների մանդատների հանձնում
    ԱԺ նոր պատգամավորների մանդատների հանձնում
    © Sputnik / Asatur Yesayants
  • ԱԺ նոր պատգամավորների մանդատների հանձնում
    ԱԺ նոր պատգամավորների մանդատների հանձնում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 6
© Sputnik / Asatur Yesayants
ԱԺ նոր պատգամավորների մանդատների հանձնում

Բայց մանդատները բաժանեցին առանց պարոն Ծառուկյանի։ Ի դեպ, մանդատները 132–ն են, ավելի շատ, քան նախորդ գումարման խորհրդարանում։ Բանն այն է, որ օրենքը չի սահմանափակում խորհրդարանի պատգամավորների թիվը, բայց պահանջում է, որպեսզի նրանց մեկ երրորդը ներկայացնի ընդդիմությունը (ավելի ճիշտ այն, ինչ կոչվում է ընդդիմություն)։ Քանի որ «Իմ քայլը» ստացել է 88 պատգամավորական աթոռ, ապա ևս 44 մանդատ բաշխվել է խորհրդարան անցած երկու այլ կուսակցությունների միջև։

Համեմատության համար. Իսրայելի Քնեսեթի պատգամավորների թիվը 120 է, իսկ երկրի բնակչությունը երեք անգամ գերազանցում է Հայաստանի բնակչության պաշտոնական թիվը։ Գերմանիայի Բունդեսթագում պատգամավորների թիվը տատանվում է. ներկա պահին կա 709 ժողովրդի ընտրյալ, բայց այդ երկրի բնակչությունը կազմում է մոտ 85 միլիոն։

Սոցիալական ցանցերի հայկական հատվածում վերջերս աշխույժ բանավեճ է ընթացել պատգամավորների աշխատավարձի չափի մասին։ Ինչ-որ մեկն առաջարկել է զգալիորեն կրճատել այն, մյուսներն առարկել են`ասելով, որ ցածր աշխատավարձերը կարող են դրդել կաշառակերության։ Երկու կողմից էլ ողջամիտ փաստարկներ են ներկայացվել, բայց թվում է, որ պատգամավորների հիմնական մասի համար աշխատավարձը մեծ դեր չի խաղում։ Նրանցից շատերը, ունենալով եկամտի պատկառելի աղբյուրներ, խորհրդարանական աշխատավարձի կարիքը չունեն, մյուսներն էլ մինչև հիմա գործազուրկ էին և «չէին տեսել պատից կախ, հիմա կտեսնեն ճակատից կախ»։

Ընդհանրապես օրիգինալ մոտեցում է գործազուրկներին աշխատանքի տեղավորելու։ Մնում է տեսնել, թե ինչպես են երկար ժամանակ կամ ընդհանրապես չաշխատած մարդիկ մեզ համար օրենքներ ընդունելու։

Մյուս կողմից, նրանց աշխատանքի մեջ ոչ մի բարդ բան չկա. ոչ մի պատասխանատվություն, ելույթ ունենալը պարտադիր չէ, կարելի է սահմանափակվել անհրաժեշտ պահին կոճակը սեղմելու մեխանիկական գործողությամբ։ Պահանջվում է միայն քվեարկություններին ֆիզիկական ներկայություն, իսկ դա, համաձայնենք, կարելի է փորձել անել ցանկացած աշխատավարձի դիմաց։

Նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա առաջիկա երկուշաբթի։ Այս անգամ բացակայում են կանխատեսումները և ենթադրությունները, թե ինչպես կդրսևորի իրեն ԱԺ նոր կազմը. կանխատեսելու բան չկա։ Ցանկացած օրինագիծ` առաջադրված խորհրդարանական մեծամասնության կողմից, ակնթարթորեն կընդունվի, և նույնիսկ չարժե ակնկալել ձևական բանավեճեր ինչ-որ հարցերի շուրջ։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)

Ըստ թեմայի

ԱԺ–ն մեկ տարում ավելի քան 400 մլն դրամ է տնտեսել. որտե՞ղ է հիմա այդ գումարը
Փաշինյանն առաջարկեց ծափերով ճանապարհել խորհրդարան գնացողներին
Հայտնի է` ով կլինի Հայաստանի նոր կառավարության առաջին սուպերնախարարը
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Հայաստան

Գլխավոր թեմաներ