00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժամանակը շատ քիչ է, կամ ինչու՞ պետք է Հայաստանի նոր իշխանությունը խոսքից անցնի գործի

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министер Армении Никол Пашинян после заседания правительства (1 июня 2018). Еревaн
Премьер-министер Армении Никол Пашинян после заседания правительства (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանը, որը հետհեղափոխական հռետորաբանությունը և էյֆորիկ տրամադրությունները բաժանեց այն ժամանակից, երբ պետք է պետության կառավարման հետ կապված կոնկրետ աշխատանք սկսել, խորհրդանշորեն անցավ Նոր տարվա տոնով։ Ըստ ամենայնի, 2019 թվականը պետք է գործերի և ոչ թե կարգախոսների տարի լինի։

Դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունը դարձավ այն ուղենիշը, որը պահանջում էր էյֆորիայով և խոստումնալից կարգախոսներով հեղափոխական տրամադրություններից սահուն, բայց բնական փութկոտությամբ անցում կատարել շռայլորեն տրված խոստումների կատարմանն ուղղված կոնկրետ գործերի։ Ընդ որում, պետք է սկսել հիմքից` քաղաքական համակարգ և ժողովրդավարական ինստիտուտներ կառուցելուց։ Իսկ հասարակությունը շատ հարցերում պատրաստ չէ հեշտուհանգիստ ընկալել ժողովրդավարական գաղափարները։

Депутаты оппозиционной фракции Елк в НС (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մենք քիչ ենք, բայց մեզ ընդդիմություն են ասում. ԼՀԿ-ն կհսկի Փաշինյանի ամեն մի քայլը

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Հայաստանում չկան զարգացած, կայացած քաղաքական կուսակցություններ։ Կուսակցական համակարգը հիմա ավերակների մեջ է, երկրում չկան նորմալ գործող ժողովրդավարական ինստիտուտներ։ Արդար և թափանցիկ ընտրությունները քաղաքական և կուսակցական համակարգի ստեղծման առաջին քայլն են։ Այլ հարց է` կկարողանա՞ արդյոք նոր վերնախավը լուծել այդ խնդիրը», – ասաց Իսկանդարյանը։

Ասածի մեջ ճշմարտություն կա։ Քաղաքական մի ապաստանից մյուսը մշտապես դեգերող և այնպիսի հարուստ պատմություն ունեցող կուսակցությունը, ինչպիսին ՀՅԴ–ն է, այդպես էլ լիակշիռ և կայուն քաղաքական միավոր չդարձավ։ Այդ դեպքում ի՞նչ խոսենք ՀՀԿ–ի մասին, որն ավելի շուտ էլիտար ակումբ էր, և որից մինչև այսօր շարունակում են հեռանալ կուսակցականները։

Վերջին հանգամանքը, ի դեպ, կարող է օգտակար լինել ՀՀԿ–ի համար, չէ՞ որ հեռանում են նրանք, որոնց համար կուսակցությանն անդամակցելը անհրաժեշտ էր որոշակի շահադիտական նպատակներից ելնելով։ Չգիտեմ` արդյոք հանրապետականները հիմա իրենց շարքերը վերցնելու խնդրանքով դիմումներ ունեն, թե ոչ, բայց եթե ունեն, ապա խնդրողներին երևի պիտի անմիջապես ընդունեն. ցանկացած նոր կուսակցական այսօր թարմ արյուն է, որն անհրաժեշտ է մաքրման ու վերածնվելու համար։ «Կատարսիս» բառը գուցե պաթետիկ հնչի, բայց հենց դա է պետք, եթե, իհարկե, ՀՀԿ–ն ուզում է փոքր–ինչ նշանակալի ուժ մնալ քաղաքական դաշտում։

Эдмон Марукян во время приема для прессы (11 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նորմալ չէ, երբ Փաշինյանը գալիս է ԱԺ ու ինչ–որ ժողով է անում. Մարուքյանն անհանգստացած է

Չենք կարող հարգարժան քաղաքագետի հետ չհամաձայնել այն հարցում, որ ամուր և լիարժեք քաղաքական ու կուսակցական համակարգի ստեղծման առաջին քայլն արդար ընտրությունն է։ Բայց հարցն այն է, որ դեկտեմբերին կայացած ընտրությունը չէր կարող անարդար լինել. որևէ խարդախություն անելու իմաստ չկար, քանի որ արդյունքը կանխորոշված էր։ Չէ՞ որ անհեթեթ կլիներ նման պայմաններում, օրինակ, քվեաթերթիկներ կեղծել ու քվեատուփեր լցոնել։

Իսկ ահա հաջորդ ընտրությունը, երբ էլ կայանա, իսկապես ցույց կտա ընտրական գործընթացների արդարության և թափանցիկության իրական աստիճանը։ Հավանաբար միայն այդ ժամանակ հնարավոր կլինի հիմնավորված հետևություններ անել այն մասին, թե արդյո՞ք Հայաստանում կայացել է քաղաքական համակարգը, թե ոչ, և արդյո՞ք այդ ժամանակ գործող (ապագա) իշխանությունը չի սկսի, ինչպես մեզ մոտ ընդունված է, ամենամեղսավոր մեթոդները կիրառել սեփական վերարտադրությունն ապահովելու նպատակով։

Այդ ամենի համար շատ ժամանակ կպահանջվի, իսկ ժամանակ չկա։ Երկիրն այն վիճակում չէ` ո՛չ ներքաղաքական, ո՛չ սոցիալական, ո՛չ տնտեսական և նույնիսկ ո՛չ աշխարհագրական առումով, որպեսզի իրեն շռայլություն թույլ տա դանդաղ և կշռադատված քայլերով լուրջ պետություն կառուցել։ Ի վերջո, մենք Եվրոպայի կենտրոնում չենք, և մեր հարևաններն էլ բարեսիրտ Շվեյցարիան ու Լիխտենշտեյնը չեն։

Անհավանական թվով պարտականությունների պատճառով ծնված մոլորվածությունը «վատ նախորդների» մասին անվերջանալի խոսակցություններով կոծկելու ցանկություն, իհարկե, կա։ Տոներից առաջ այս մասին խոսել էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

Пресс-конференция и.о. премьер-министра Никола Пашиняна международным СМИ (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում վերնախավի փոփոխությունն ավարտվել է, հետո կլինի ամենահետաքրքիրը. Իսկանդարյան

«Միշտ գայթակղիչ է ցանկացած ձախողման մեջ մեղադրել նախկիններին: Հեշտ է որևէ հարցի պատասխանելիս հղում կատարել անցյալին: Բայց միակենտրոն իշխանության խաչը կրկնակի ծանր է: Եկել է լրջանալու և պատասխանատվություն ստանձնելու պահը: Որքան էլ հեշտ թվա նախորդներին մեղադրելով և դրա շուրջ ցուցադրական միջոցներ ձեռնարկելով միավոր վաստակելը, այն չի լուծելու երկրի զարգացման խնդիրը, ոչ էլ ձևավորելու է իշխանության նկատմամբ վստահություն հանրության ու միջազգային գործընկերների մոտ: Ավելին` պետությունը վերածելու է անկանխատեսելի անցյալ ու ապագա ունեցող երկրի, որտեղ չեն շտապում ո՛չ լուրջ ներդրողը, ո՛չ պոտենցիալ հայրենադարձը», – ասել է Վիգեն Սարգսյանը։

Սակայն ժամանակն ամեն դեպքում սուղ է, շատ սուղ։ Եվ բնական է, որ որոշ որոշումներ հապճեպ են ընդունվելու, հուզական ֆոնի տակ և առանց պատշաճ վերլուծության։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ որոշումները հնարավոր լինի վերանայել, որպեսզի դրանք անուղղելի հետևանքների չհանգեցնեն։

Լրահոս
0