00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրեդ Դավթյանն այլևս ո՛չ դերասան է և ո՛չ էլ ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция директора русского драматического театра им. Станиславского Фреда Давтяна (16 октября 2018). Еревaн
Пресс-конференция директора русского драматического театра им. Станиславского Фреда Давтяна (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրեդ Դավթյանն իր դերասանական կարիերան սկսել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում 1993 թվականին, իսկ վերջին երկու տասնամյակներին նրա տնօրենն էր։ Այսօր, նա, փաստորեն, ազատվել է աշխատանքից։

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի  տնօրեն Ֆրեդ Դավթյանի փոխարեն թատրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի PR-մենեջեր Յուրի Իգիթխանյանը։ Որոշումն այդ կայացրել է ՀՀ մշակույթի նախարարությունը, իսկ թատրոնի անձնակազմին տեղյակ է պահել մշակույթի փոխնախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը։

Театральная сцена. Архивное фото - Sputnik Արմենիա
Ստեղծագործական գործընթացը շահարկման թեմա. ի՞նչ աղմուկ է Ռուսական դրամատիկականի շուրջ

Մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրեդ Դավթյանի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 30-ին, և մշակույթի նախարարության նոր քաղաքականության համաձայն, բոլոր պետական ոչ առևտրային կազմակերպություններում մինչ օրս նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները` նոր դեմքեր են, սակայն դա չի նշանակում, որ նախկին տնօրենները իրավունք չունեն մասնակցելու պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին։

Յուրի Իգիթխանյանին վեց ամսով են նշանակել, որից հետո նոր մրցույթ է  հայտարարվելու։ Իհարկե, Յուրի Իգիթխանյանն ամենևին էլ օտար մարդ չէ ռուսական թատրոնում, և անձամբ տեղյակ է նրա գործերից և խնդիրներից։

Դե ինչ, նոր քաղաքականություն, ուրեմն նոր քաղաքականություն. այն, ինչպես կարելի է եզրակացնել, ենթադրում է նաև նոր դեմքեր։

Սակայն  Ֆրեդ Դավթյանի աշխատանքային պայմանագրի ժամկետն արդեն 19 անգամ ավարտվել է, բայց, այնուամենայնիվ, նա շարունակում էր մնալ տնօրենի պաշտոնում։ Հազիվ թե որևէ մեկը նրանից ավելի լավ է պատկերացնում թատրոնի աշխատանքի ծավալն ու խնդիրները. հիմա պետք է նայել սպասվող մրցույթի արդյունքներին։ Դավթյանը միայն տնօրենի պաշտոնից չէ, որ հեռացել է. նա ընդհանրապես թատրոնից է հեռացել։ Նրան այլևս չենք տեսնի նաև թատրոնի կարևորագույն բեմադրություններում։

Директор русского драматического театра имени Станиславского Фред Давтян - Sputnik Արմենիա
Ստանիսլավսկու անվան թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի

Որոշակի ժամանակ առաջ Ֆրեդ Դավթյանը, կարելի է ասել, լոբբինգ էր անում թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար Կարեն Ներսիսյանի թեկնածության օգտին։ «Ներսիսյանն ունի այն, ինչն անհրաժեշտ է թատրոնին։ Նա հասկանում է հոգեբանական թատրոնի հիմունքները. դա ինձ ավելի հոգեհարազատ է», – այն ժամանակ ասում էր Դավթյանը` հիմնավորելով իր ընտրությունը։

Միևնույն ժամանակ, թատրոնի որոշ դերասաններ, որոնց հետ հաջողվեց զրուցել Sputnik Արմենիային, համոզված են, որ հենց Ներսիսյանն է դեր խաղացել Դավթյանին աշխատանքից ազատելու հարցում։ Դավթյանն ամենևին չէր սպասում, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Ներսից մարդիկ, իհարկե, ավելի լավ կիմանան, սակայն իրավիճակի սուբյեկտիվ ընկալման և փոխանցման տարրն, իհարկե, բացառել չի կարելի։

Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել Ֆրեդ Դավթյանի հետ և ստանալ նրա մեկնաբանությունները, սակայն նա զանգերին չպատասխանեց։

Ինչևէ, ցանկալի չէր լինի, որ հիանալի թատերախմբում գժտություն լիներ։ Ռուսական թատրոնը դեռ աշխատելու տեղ ունի. նախևառաջ՝ փորձել լցնել դահլիճը, իսկ առանց տարաձայնությունների չի լինում ոչ մի աշխատակազմում։ Կարևորը, որ այդ տարաձայնությունները ստեղծագործական գործընթացին խանգարող կոնֆլիկտի չվերածվեն։

Լրահոս
0