00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչից են վախենում նոր պատգամավորները. նորընտիրների խոստովանությունը

© Sputnik / Asatur YesayantsВыступление руководителя фракции "Мой Шаг" Лилит Макунц на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн
Выступление руководителя фракции Мой Шаг Лилит Макунц на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորընտիր պատգամավորները Sputnik Արմենիայի հետ զրույցում անկեղծացել են ` ինչն է ամենադժվարը նոր աշխատանքում ու ինչն է իրենց ամենից շատ վախեցրել խորհրդարանում։

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

ԱԺ նորընտիր պատգամավորներն անցնող շաբաթ փորձեցին հարմարվել իրենց նոր կարգավիճակին, նոր աշխատանքին ու նույնիսկ նոր աշխատավայրին:

Պատգամավորական աշխատանքում ամենադժվարը, նրանց խոսքով, իրենց համար Ազգային ժողովի հսկա շենքի բազմաթիվ մուտքերում ու միջանցքներում չմոլորվելն է։

Ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը  Sputnik Արմենիային խոստովանեց, որ առաջին օրերին իր համար ամենադժվարը  շենքում անհրաժեշտ սենյակներն ու նույնիսկ նիստերի դահլիճը գտնելն էր։ Միակ սենյակը, որի տեղն արդեն անսխալ հիշում է` իր աշխատասենյակն է:

© Sputnik / Asatur YesayantsԱրսեն Ջուլֆալակյան
Ինչից են վախենում նոր պատգամավորները. նորընտիրների խոստովանությունը - Sputnik Արմենիա
Արսեն Ջուլֆալակյան

Բայց այստեղ էլ խնդիր կա. աշխատասենյակում նույնիսկ նստելու տեղ չկա։ Նախկին «տերն» այն դատարկել է՝ իր հետ տանելով ամբողջ կահույքը: Ջուլֆալակյանին վիճակահանությամբ բաժին է ընկել 6-րդ գումարման ՀՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Հարություն Կարապողոսյանի աշխատասենյակը:

«Շատերի մոտ կա այդ խնդիրը, դա նորմալ է, նախկին պատգամավորներն իրենց հետ տարել են իրենց բերած գույքը: Հիմա նոր աշխատակազմը կկահավորի, ինչ էլ որ պակաս լինի, ես ինքս կբերեմ»,- ասաց Ջուլֆալակյանը` վստահեցնելով, որ ժամանակավոր խնդիրներին հանգիստ է վերաբերվում:

Депутат от фракции Процветающая Армения Арман Абовян во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նոր խորհրդարանի առաջին կռիվը. պատգամավորները մտնում են հունի մեջ

Պատգամավոր դառնալու ճանապարհին ևս մեկ խոչընդոտ կա` հարկավոր է սովորել քվեարկել։ Ֆիզիկական ուժի պակաս չունեցող պատգամավորը խոստովանում է, որ առաջին օրերին անգամ քվեարկության սեղմակները չէին ենթարկվում պատգամավորական աթոռների նոր տերերին:

Պատգամավորական մանդատ ստացած Ջուլֆալակյանը սպորտին հրաժեշտ տալու մտադրություն չունի:  «Նպատակ, երազանք կա 4-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու, այնպես որ կարիք չի լինի սպորտային կյանքին կարոտել։ Մինչև 2020թ.-ի Տոկիոյի օլիմպիական խաղերը համատեղելու եմ և բուռն աշխատանքային ռեժիմում եմ լինելու թե՛ ԱԺ-ում, թե՛ սպորտային կյանքում»,- ասաց չեմպիոն պատգամավորը: 

«Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը ևս խորհրդարանի շենքի դասավորությունից սկզբում գլուխ չի հանել, բայց օգնել է նախկին մասնագիտությունը: «Քանի որ դատական համակարգում աշխատողն ամեն մի ծակուծուկը գիտի, դրա համար հեշտ եմ կողմնորոշվել»,- ասաց Բաղդասարյանը:

Նախկին փաստաբանի համար շատ ավելի դժվար է աշխատանքային նոր ռեժիմին հարմարվելը: «Մենք մի փոքր այլ ռեժիմով ենք աշխատել: Մեր աշխատանքը սկսվել է 10-ից, ազատ գրաֆիկով և ավարտվել երեկոյան 21-22-ին: Հիմա մի փոքր այլ ռեժիմ է, որն ինձ համար անսովոր է»,- նշում է պատգամավորը:

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլայ Բաղդասարյան
Ինչից են վախենում նոր պատգամավորները. նորընտիրների խոստովանությունը - Sputnik Արմենիա
Նիկոլայ Բաղդասարյան

Նիկոլայ Բաղդասարյանը ևս արդեն սենյակ ստացել է: Չբացելով փակագծերը` նա ուղղակի հայտնեց, որ նոր աշխատասենյակից ու դրա կահավորանքից գոհ է:

Եթե նոր պատգամավորներն աշխատասենյակները ստացել են վիճակահանությամբ` տարատեսակ մեկնաբանություններից ու խոսակցություններից խուսափելու համար, ապա խորհրդարանի հնաբնակներին ԱԺ աշխատակազմն առաջարկել է չտեղափոխվել այլ տեղ ու շարունակել աշխատել իրենց աշխատասենյակներում

Խորհրդարանում գրեթե 2 տարվա աշխատանքային փորձ ունեցող  «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, նախկին նախարար Մանե Թանդիլյանը նոր ու երիտասարդ գործընկերների վրիպակներին ներողամտաբար է վերաբերվում։

© Sputnik / Asatur YesayantsՄանե Թանդիլյան
Ինչից են վախենում նոր պատգամավորները. նորընտիրների խոստովանությունը - Sputnik Արմենիա
Մանե Թանդիլյան

«Թող նրանց գլխավոր բացթողումը լինի խորհրդարանի շենքերում չկողմնորոշվելը: Ես վստահ եմ ու հավատացած, որ եթե երիտասարդ պատգամավորները կարողանան բանեցնել իրենց ունեցած հմտությունները, մենք կունենանք շատ լավ աշխատող ԱԺ: Իսկ անփորձությունը, որ այս երիտասարդ ԱԺ-ն ունի, ես կարծում եմ անփորձություն է նաև արատավոր երևույթների նկատմամբ։ Նրանք փորձ չունեն այն հին քաղաքական արատավոր մշակույթի, որն այս շենքում քարացած է եղել», - ասաց Թանդիլյանը՝ հույս հայտնելով, որ այդ անփորձության շնորհիվ այդ վատ ավանդույթները կվերացվեն:

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Ղուկասյան
Ինչից են վախենում նոր պատգամավորները. նորընտիրների խոստովանությունը - Sputnik Արմենիա
Վարդան Ղուկասյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը ևս երիտասարդների հետ աշխատանքից չի դժգոհում։ Նրա խոսքով` կարևոր է, որ մարդը հոգով լինի երիտասարդ, քանի որ կան տարիքով երիտասարդներ, ովքեր  թվում է հարյուր տարեկան են:

«Մարդու հոգին չի ծերանում և հարությունից հետո բոլորս պետք է 33 տարեկան հարություն առնենք, նույնիսկ եթե 100 տարեկան լինենք»,- ասաց Ղուկասյանը։

Իսկ ամենակարևորը նոր ԱԺ-ում, ըստ Ղուկասյանի, այն է, որ բոլոր պատգամավորներն ընտրվել են առանց կեղծիքի ու կաշառքի:

Հիշեցնենք` նորընտիր 7-րդ գումարման ԱԺ-ում ամենաերիտասարդը «Իմ քայլը» խմբակցությունից Սոնա Ղազարյանն է (1993թ.), «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ամենաերիտասարդ պատգամավորն Անահիտ Կարապետյանն է (1992թ.), իսկ «Բարգավաճ Հայաստանում»` Նորա Առուստամյանը (1991թ.)։

Իսկ տարիքով ամենաավագը, ինչպես և 6-րդ գումարման խորհրդարանում, «Իմ քայլը» խմբակցության անդամ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովն է։

© Sputnik / Asatur YesayantsԿնյազ Հասանով
Ինչից են վախենում նոր պատգամավորները. նորընտիրների խոստովանությունը - Sputnik Արմենիա
Կնյազ Հասանով
Լրահոս
0