00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ ճանապարհով Հայաստանից հասնել Դոմինիկանա և ինչպես վայելել դրախտային հանգիստ

© Pixabay / PxhereПляж в Доминиканской республике
Пляж в Доминиканской республике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր ճամփորդություն, նույնիսկ եթե այդ ընթացքում ոչ թե երկրից դուրս եք գնում, այլ մոտիկ կամ հեռու գյուղ, թարմացնում է Ձեր միտքը, էներգիայով վերազինում: Իսկ եթե ճամփորդության նշանակետը նոր երկիր է` հետաքրքիր, տարբերվող մշակույթով, նշանակում է կվերադառնաք ոչ միայն թարմացած, էներգիայով հագեցած, այլև նոր գաղափարներով զինված:

Այս անգամ Sputnik Արմենիայի ընտրած ուղղությունը, մեղմ ասած, մատչելիների շարքից չէ։ Սա մի կղզի է, որի վրա ոտք դնելով՝ Քրիստափոր Կոլոմբոսը միջնադարի աշխարհագրական պատկերացումներով հայտնագործեց Նոր աշխարհը։ Կղզու վրա այսօր երկու պետություններ են ՝ Հայիթին և Դոմինիկյան Հանրապետությունը։ Այս անգամ բացահայտում ենք Դոմինիկանան՝ իսկական դրախտավայր Երկրի վրա։

Отель Бурдж-эль-Араб в Дубае - Sputnik Արմենիա
Դուբայ, Շարժա, Աբու Դաբի. որտեղ և ինչպես անցկացնել ձմեռային անմոռանալի հանգիստ

Հիշու՞մ եք հայտնի կոկոսի միջուկով շոկոլադի գովազդը՝ դրախտային վայելք։ Դոմինիկանան այն դրախտավայրերից մեկն է, որտեղ նկարահանվել են գովազդային շարքի ամենահայտնի հոլովակները:

Դոմինիկանան համարվում է զբոսաշրջային luxury՝ շքեղ ուղղություն․ ամենից հաճախ այս երկիր մեկնում են մեղրամիս անցկացնելու, քանի որ Դոմինիկյան Հանրապետության կղզիներում շատ են ֆիլմային, ռոմանտիկ վայրերը՝ սպիտակ, մանր ավազ, մաքուր լողափեր, պարզ, լազուր ջուր, ամեն քայլափոխի արևադարձային մրգերի կոկտեյլներ և այլն։

Այս դրախտավայրում այնպես չէ, որ ամբողջ տարին հանգստանալու համար իդեալական եղանակ է։ Իհարկե, այստեղ միշտ տաք է, բայց մայիսից մինչև սեպտեմբերի վերջ սովորաբար Դոմինիկանայում հաճախ են լինում արևադարձային փոթորիկներ, հորդառատ անձրևներ։ Հոկտեմբերից Դոմինիկանայում հանգստի սեզոնը պաշտոնապես բացված է։

Города мира. Варшава - Sputnik Արմենիա
Ի՞նչ պետք է իմանա հայը, եթե որոշել է մեկնել Լեհաստան

Դոմինիկանան գտնվում է Հայիթի կղզու արևելքում, այն այսօր տուրիստական համաշխարհային խոշորագույն կենտրոններից է։ Կարիբյան ծովի ափին գտնվող այս գեղատեսիլ երկիրն առանձնանում է ոչ միայն իր բնական հարստությամբ, այլև հարևան երկրների համեմատությամբ նաև ճարտարապետական հուշարձաններով, տեսարժան վայրերով, սպասարկման ոլորտի բարձր մակարդակով։ Տուրիզմ, ծխախոտի և սուրճի արտադրություն․ ահա այն երեք հիմնական բնագավառները, որոնց վրա հենվում է Դոմինիկանայի ամբողջ տնտեսությունը։

Այն, որ Դոմինիկանան աշխարհի լավագույն վայրերից մեկն է սիրահարների համար, միանշանակ է, բայց այստեղ նաև մտածել են, թե ինչպես գրավեն ամուրիներին։ Եթե դուք դեռ ամուսնացած չեք և փնտրում եք ձեր կեսին, հոկտեմբերի առաջին կեսը լավագույն ժամանակահատվածն է Դոմինիկանա գնալու համար։ Հայտնի հանգստավայր Պունտա Կանայի հյուրանոցներից մեկը յուրաքանչյուր հոկտեմբերին մեկ ամբողջ շաբաթ հայտարարում է ամուրիների շաբաթ, կազմակերպում տարբեր ծովափնյա երեկույթներ, ուրախ մրցույթներ, էքսկուրսիաներ, դիսկոտեկներ, Միստր և Միս Ամուրի մրցույթը և շատ ավելին, որպեսզի այդ մեկ շաբաթվա ընթացքում դեռևս իրենց կեսին չգտածները գտնեն այն միակին:

Бейрут, Ливан  - Sputnik Արմենիա
Բեյրութ. Արևելքի Փարիզը կամ ինչ պետք է իմանալ Լիբանան ճամփորդելուց առաջ

Դոմինիկյան Հանրապետություն մեկնող ՀՀ քաղաքացիների համար վիզան պարտադիր է: Վիզայի գործընթացը կարող է տևել է մինչև 20 օր։ Գրեթե անհնար է առանց որևէ տուրիստական գործակալության միջնորդության ստանալ վիզա: Միայն վիզայի արժեքը տարբեր գործակալություններում տարբեր է, հստակ արժեք իմանալ, թե որքան արժե Դոմինիկանայի վիզան, բավականին դժվար է: Սա Luxury ուղղություն է, և շքեղությունը սկսվում է  վիզայի արժեքից, վիզայի և դրա ստացման աջակցության ծառայության համար գործակալությունը կարող է Ձեզանից գանձել 150-300 դոլար:

ՈՒշադիր եղեք և համեմատություններ արեք, որովհետև սա այն դեպքն է, երբ առավել մատչելի կարող է լինել, երբ ամբողջ տուրիստական փաթեթը կազմելու համար օգտվեք միջնորդ գործակալության ծառայություններից, քանի որ ինքնուրույն ամրագրումներ կատարելու դեպքում արժեքները կարող են առավել բարձր լինել: Ընդ որում, եթե նույն գործակալությունից ամբողջական փաթեթ ձեռք բերեք, ապա վիզայի արժեքը ևս ավելի մատչելի կստացվի:

Ռադիո Վոյաժ-Արմինե Ճաղարյան (17.11.18) - Sputnik Արմենիա
Հայերի համար բացահայտում ենք հնդկական Կերալան. Sputnik–ի հյուրն է Արմինե Ճաղարյանը

Հայաստանից Դոմինիկանա մեկնելու համար պիտի ընտրեք Թբիլիսիից կամ Մոսկվայից թռիչքի տարբերակը, Թբլիսիից մեկնելու դեպքում առավել հարմար է Թբիլիսի-Կիև-Պունտա Կանա տարբերակը, բայց սովորաբար առավել մատչելի և հարմար է Մոսկվայից Դոմինիկանա մեկնելը: Դոմինիկանայի ավիատոմսեր ձեռք բերեք որքան հնարավոր է շուտ, ամիսներ, անգամ կես տարի առաջ: Եթե որոշեք եք Ձեր ճամփորդությունն ինքնուրույն կազմակերպել և ավիատոմս գնել ու շտապել Դոմինիկանա, ապա Մոսկվայից Պունտա Կանա աշնան ամիսներին եթե կարողանաք 1000$-ով  տոմս գտնել, ապա դուք հաջողակ եք: Սա իհարկե տրամաբանական համակցված թռիչքներով տարբերակով: Անշուշտ եթե պատրաստ եք մոտ 70 ժամ ծախսել միայն թռիչքների համար, ապա այս տարբերակով կկարողանաք միջինը 700 դոլարով անգամ տոմս գտնել: Նորմալ, տրամաբանական համակցումներով թռիչքների ավիատոմսերի արժեքները կարող են հասնել 2000, 3000, 4000, անգամ 5000 դոլարի: Այնպես որ ճամփորդությունը ծրագրեք և ավիատոմսեր ձեռքբերեք շատ ամիսներ առաջ, որպեսզի մատչելի գնում կատարեք:

Մոսկվայից թռիչքներ կան դեպի Դոմինիկանայի տարբեր հանգստավայրեր, լավագույններից մեկն ու ամենահայտնին Պունտա Կանան է:

Քանի որ հորդառատ անձրևներից հետո, մոտավորապես սեպտեմբերի կեսից սկսած և հոկտեմբերը համարվում են սեզոնի բացման շրջան, այս ընթացքում տարբեր հյուրանոցներում նաև պրոմո ակցիաներ են գործում, այնպես որ, եթե գնալ Դոմինիկանա սեզոնին և գնալ հնարավորինս մատչելի արժեքով, ապա գնալ սեպտեմբերի կես-հոկտեմբեր ամիսներին:

Ռադիո Վոյաժ-Թամարա Այդինյան (18.10.18) - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս կատարյալ և մատչելի հանգստանալ Եվրոպայում. Sputnik-ի հյուրը Թամարա Այդինյանն է

Եվ այսպես ընտրում ենք հյուրանոց. Դոմինիկյան Հանրապետությունում գործում է all inclusive` ամեն ինչ ներառյալ սննդահամակարգը։ Անշուշտ, կարող եք ընտրել նաև նախաճաշով տարբերակը, բայց քանի որ Դոմինիկանայում ռեստորանների արժեքները բավականին բարձր են, այս տարբերակով դժվար թե գումար խնայեք, հակառակը՝ կավելացնեք ծախսերը, այնպես որ ամենանպատակահարմարը all inclusive ընտրելն է։

Հյուրանոցների արժեքները չափազանց տարբեր են։ Ծովափնյա միջին կարգի հյուրանոցում 1 գիշերակացի համար կարող եք գտնել ստանդարտ սենյակ՝ միջինը 55 դոլարով։ Նկատի ունեցեք, այս արժեքը երկտեղանոց սենյակում 1 անձի գիշերակացի արժեքն է, այսինքն՝ եթե դուք միայնակ եք ճամփորդում, ապա արժեքն ավելի բարձր կլինի։ Քանի որ Երևանից մինչև այս դրախտավայր հասնելը բավականին ժամանակ է խլում, գրեթե 1 ամբողջ օր, հետևաբար այդ երկար ճանապարհն անցնելիս գոնե 9 գիշեր պիտի անցկացնեք, այսինքն՝ 9 գիշերվա համար կծախսեք միջինը 495 դոլար։ Հյուրանոց պատվիրելիս կարող եք միանգամից ընտրել խմբային տրանսֆերը ներառող տարբերակը ։

Այսպիսով, դուք արդեն ծախսել եք մոտավորապես 1400 դոլար՝ չհաշված վիզան:

Ինչ անել այս հրաշալի երկրում բացի կախարդական լողափերում զբոսնելուց, արևայրուք ստանալուց, թարմ ծովամթերքով անմահական ուտեստներ վայելելուց, արևադարձային կոկտեյլներ ըմպելուց։

Эребуни-Ереван 2799. Международный фестиваль воздухоплавания Открой Армению с неба - Sputnik Արմենիա
Արարատից մինչև թռիչք անդունդի վրայով. 10 պատճառ թեկուզ մեկ անգամ Հայաստան այցելելու համար

Ինչպես Եգիպտոսում, այստեղ ևս հյուրանոցների տարածքներն ահռելի մեծ են, հետևաբար, անշուշտ, մի քանի օր է անհրաժեշտ միայն հյուրանոցի տարածքի ուսումնասիրության, տարածքում գտնվող մի քանի ռեստորանները փորձարկելու համար։ Երբ ժամանակավոր բնակության վայրը բացահայտված է, նշանակում է՝ էքսկուրսիաների ժամանակն է։

Առաջին հերթին անպայման պիտի գնաք մայրաքաղաք՝ Սանտո Դոմինգո, որը համարվում է եվրոպացիների կողմից հիմնադրված Ամերիկայի ամենահին բնակավայրը։ Պունտա Կանայից մոտ 2 ժամ հեռավորության վրա գտնվող քաղաքը հիմնադրել է ոչ ավելի, ոչ պակաս Քրիստափոր Կոլոմբոսի եղբայրը՝ սկզբնապես քաղաքը կոչելով Նոր Իզաբելլա, հետագայում վերանվանվել է Սուրբ Դոմինգոյի պատվին։ Այս քաղաքը եվրոպական, աֆրիկյան և հնդկացիական ավանդույթների խառնուրդ է։

Соревнование парапланеристов в Армении - Sputnik Արմենիա
Շուրջբոլորդ լեռներ են․ Հայաստանը Forbes-ի զբոսաշրջային ցուցակում է

Ինչ կարող եք տեսնել միջինը 80 դոլար արժեցող Էքսկուրսիայի ընթացքում։ Սանտո Դոմիգո եկող զբոսաշրջիկի համար ամենահետաքրքիր տեսարժան վայրը Գաղութային գոտին կամ գաղութային քաղաքն  է, որն այսօր պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Այստեղ գրեթե ամեն ինչ կապված է Կոլոմբոսի անվան հետ՝ հրապարակում նրա արձանն է,նրա ժամանակներում կառուցված կուսանոցի շենքը և այլն։ Առհասարակ Սանտո Դոմինգոյում մի շարք բաներ կան, որոնք բնութագրվում են որպես առաջինը Նոր աշխարհում, ինչպես օրինակ՝ առաջին կաթողիկե եկեղեցին, համալսարանը, հիվանդանոցը, գինետունը, քարե տունը, հարթ ճանապարհը և այլն։

Ժամանակակից Ամերիկան ինչ-որ առումով հենց այստեղից է սկսվել։ Էքսկուրսիայի ընթացքում դուք կայցելեք Երեք աչք կոչվող Ազգային արգելոց, որտեղ կտեսնեք ստորգետնյա քարանձավներ, որոնք գործածվել են այստեղի առաջին բնակիչների՝ հնդկացիների կողմից, այստեղ նաև ստորգետնյա չքնաղ լճեր կան, որոնց տեսարանը աշխարհում ոչ մի բանի հետ չես համեմատի, այնուհետև անպայման կնկարվեք 1992-ին՝ Կոլոմբոսի 500-ամյակի պատվին կառուցված փարոսի մոտ, կայցելեք ոչ միայն Արևմտյան կիսագնդի ամենահին փողոցներից մեկը, այլև այն վայրերից շատերը, որոնք համարվում են Նոր աշխարհում առաջինները։ Քանի որ էքսկուրսիան երկար է տևում, արժեքի մեջ սովորաբար ներառված է լինում նաև ընթրիքը տեղական ռեստորաններից մեկում։

Ստեփանավանի դենդրոպարկը՝ թռչնի թռիչքի բարձրությունից - Sputnik Արմենիա
Դենդրոպարկի ողջ հմայքը. Ստեփանավանի կանաչ դրախտը տեսեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքում

Դոմինիկանան գովազդող հոլովակներում միշտ կտեսնեք վարդագույն չքնաղ ֆլամինգոներ, այստեղ հանգստի մեկնող շատերին թվում է, թե ֆլամինգոներն ամենուր են։ Անշուշտ, այս թռչունները կղզուն հատուկ բնակիչների թվում են, բայց դա չի նշանակում, թե յուրաքանչյուր քայլափոխի դուք կտեսնեք այս վարդագույն թռչուններին։ Նրանք հիմնականում ապրում են Հայիթիի սահմանին գտնվող արգելոցներում, նրանց հաճախ կարելի է տեսնել նաև ոչ մարդաշատ լողափերին, ինչպես նաև կարելի է հանդիպել մի քանի հյուրանոցներում, որտեղ նրանց պահում են որպես տուրիստական գրավչություն։ Պունտա Կանայում վարդագույն ֆլամինգոներ տեսնելու համար անհրաժեշտ է գնալ Մանատի պարկ։ Ի դեպ, Մանատի անպայման պիտի գնաք, որովհետև այստեղ գտնվող լողափը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է աշխարհի ամենագեղեցիկ լողափերի ցանկում։

Մանատի պարկը փակ է  միայն երկուշաբթի օրերին։ Մուտքի տոմսի արժեքը  35 դոլար է, կարող եք զբոսնել ընդարձակ գեղատեսիլ տարածքում, տեսնել հետաքրքիր կենդանիներ, թռչուններ, նրանց թվում նաև յուրահատուկ, նրբագեղ ֆլամինգոներ։

Եթե որոշեք առավել անմոռաց դարձնել Ձեր ճամփորդությունը՝ լողալով դելֆինների հետ, ապա պիտի 125 դոլար վճարեք։

© Pixabay / VViktorԼողափ Դոմինիկյան Հանրապետությունում
Ի՞նչ ճանապարհով Հայաստանից հասնել Դոմինիկանա և ինչպես վայելել դրախտային հանգիստ - Sputnik Արմենիա
Լողափ Դոմինիկյան Հանրապետությունում

Իսկ թե որքան կարժենա ձեր հյուրանոցից մինչև զբոսավայր հասնելը, դժվար է ասել, որովհետև տաքսիների արժեքները ֆիքսվում են համապատասխան հեռավորությամբ, այսինքն՝ չկա առանձին արժեք, թե 1 կմ-ն այս երկրում այս արժեքն ունի, նախապես պիտի տաքսիստի հետ լեզու գտնեք, արժեքի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեք։

Туристы на площади Республики - Sputnik Արմենիա
Զբոսաշրջիկների թիվն աճել է. ամենաշատը Հայաստանն ուզում են տեսնել ռուսաստանցիները

Այստեղ սաֆարի տուրը լրիվ ուրիշ բան է: Օրինակ, գրեթե 5 ժամ տևող էկո-սաֆարի տուրի ընթացքում դուք սլանում եք փոքրիկ ամենագնաց մեքենաներով կղզու գեղատեսիլ վայրերով՝ յուրահատուկ առատ բուսականությամբ արևադարձային անտառով, հյուրընկալվում ֆերմաներից մեկում՝ ճաշակելու տեղական օրգանիկ շոկոլադ և սուրճ, այնուհետև հասնում Էկո պարկ-արգելոց, որը ֆանտաստիկ-ֆիլմից մի հատված է հիշեցնում: Հիշեք ձեր տեսած ֆիլմերից մեկը, որտեղ հերոսները մեկ էլ հայտնվում են դարերով կորսված աշխարհում՝ խաղաղություն, թռչունների ծլվլոց, զարմանահրաշ բնություն, կախարդական թվացող լճակներ: Հնարավոր է ձեր ընտրած սաֆարիի ծրագրում լինի ոչ թե այցելություն այս էկո արգելոց, այլ օրինակ Էլ Հոյո ստորգետնյա գեղատեսիլ քարանձավ, որտեղ կկարողանաք նաև լողալ քարանձավի գետակի սառը ու պարզ  ջրերում: Սովորաբար Սաֆարի տուրերի վերջում զբոսաշրջիկներին տանում են Մակաո բիչ՝ Դոմինիկանայի հայտնի ու ամենագեղեցիկ լողափերից մեկը՝ մի քիչ հանգստանալու և լողալու համար: Եթե խմբային սաֆարի տուր եք ընտրել, ապա էքսկուրսիոն ծրագիրը կարժենա մոտ 45-50 դոլար, եթե անհատական, ուրեմն գրեթե դրա կրկնակին:

Ստեփանավանի դենդրոպարկը՝ թռչնի թռիչքի բարձրությունից - Sputnik Արմենիա
Դենդրոպարկի ողջ հմայքը. Ստեփանավանի կանաչ դրախտը տեսեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքում

Վերջին տարիներին զբոսաշրջիկների համար սիրելի է դարձել հանգստանալը ոչ միայն բուն Դոմինիկանայի տարածքում, այլև Հանրապետությանը պատկանող հարևան փոքրիկ, հեքիաթային կղզիներում, ինչպես օրինակ Սաոնա, Կայո, Լևանտադո և այլուր: Պունտա Կանայում հանգստանալիս կարող եք նաև էքսկուրսիոն ծրագրով այցելել կղզիներ, մեկօրյա հագեցած ծրագրի արժեքը միջինը 65-70 դոլար է:

Իհարկե Դոմինիկանայում արժե փորձել դայվինգը, որովհետև Կարիբյան ծովի լազուր ջրերում կենդանական ու բուսական հարուստ աշխարհ կա, էքստրիմի սիրահարները նաև կարող են զբաղվել սերֆինգով, վինտսերֆինգով և այլն:

© Pixabay / VViktorՀյուրանոց Դոմինիկյան Հանրապետությունում
Ի՞նչ ճանապարհով Հայաստանից հասնել Դոմինիկանա և ինչպես վայելել դրախտային հանգիստ - Sputnik Արմենիա
Հյուրանոց Դոմինիկյան Հանրապետությունում

Պունտա Կանայում կան մի քանի առևտրի կենտրոններ, մոլեր. գնումներ կատարելու համար ավելի նպատակահարմար է այնտեղ գնալ, որովհետև տեղական շուկաներում հաճախ փորձում են մոլորեցնել գնորդին, հյուրանոցներում իհարկե խանութներ կան, բայց դրանցում արժեքները մի քանի անգամ ավելին են:

Камеры зафиксировали редкого леопарда в Хосровском заповеднике в Армении - Sputnik Արմենիա
Կովկասյան ընձառյուծի հերթական «սելֆին». այս անգամ էլ նրան ֆիքսել են Ուրցաձորում

Հենց տեղացիների շրջանում բավական սիրված է Սան Խուան առևտրի կենտրոնը, որտեղ կարելի է ամեն բան գտնել՝ հուշանվերներից մինչև հագուստ և սնունդ: Այստեղ շատ տարածված են սաթից՝ յանտարից և տեղական ամենահայտնի թանկարժեք քարից՝ լարիմարից պատրաստված զարդերը: Կարող եք ձեզ հետ տանել նաև փայտյա իրեր, հնդկացիական հետաքրքիր հուշանվերներ: Եվ չմոռանաք գնել միայն Դոմինիկանային բնորոշ յուրահատուկ հուշանվեր՝ անդեմ տիկնիկ. անդեմ տիկնիկներով Դոմինիկանայի բնակիչները հայտարարում են, որ իրենց համար կարևոր չէ, թե ինչ դեմք ունի իրենց կղզու բնակիչը կամ հյուրը, կարևոր չէ մաշկի գույնը, աչքերի ձևը և այլն, նրանք սրտաբաց սպասում են յուրաքանչյուրին:

Եվ որպես թեմայի եզրափակում ոչ պակաս կարևոր գնումների մասին՝ շոկոլադ, որը պատրաստվում է  տեղական հումքով, իսկ լավ շոկոլադի հետ պիտի նաև լավ սուրճ լինի, այնպես որ չեք մոռանում տեղում արտադրվող սուրճ գնել, որը բավականին մատչելի է։ Ռոմի և սիգարի սիրահարների համար անշուշտ այստեղ ևս բարձրորակ ապրանքի մեծ ընտրություն կա:

Турист из России Марат с семьей - Sputnik Արմենիա
Google-ում որոնեցի, եկա. Հայաստան են գալիս ոչ միայն խորովածի, այլև զգացողությունների համար

Ընդհանուր առմամբ, այս երկիրը վայելելու, ճանաչելու, ամբողջ կյանքի համար մնացող տպավորություններ ստանալու համար 1 անձը միջինը պիտի պատրաստ լինի ծախսել 2000 դոլար:

Այսպիսով, եթե նախապես ճամփորդությունը ճիշտ եք կազմակերպել, անհրաժեշտ ինֆորմացիա հավաքել տվյալ վայրի մասին, ծրագրել այն ամենը, ինչը հնարավոր է անել, ապա ճամփորդության վրա Ձեր ծախսած գումարը համարեք ներդրում՝ այդ ներդրման արդյունքում․

1.առաջինը՝ դուք բացահայտել եք այս մեծ աշխարհի մի փոքրիկ անկյուն,

2.բացահայտման արդյունքում սովորել եք, նոր գիտելիքներ ձեռք բերել պատմության, մշակույթի և այլ բնագավառներում,

3.հանգստացել եք, որպեսզի ավելի արդյունավետ աշխատեք, ավելի մոտիվացված գումար կուտակեք՝ հաջորդ ճամփորդության համար։

Լրահոս
0