00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան
13:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարև, ես կակտուսն եմ, ջրիր ինձ. հայ ինժեներները բույսերին կսովորեցնեն «խոսել» մարդկանց հետ

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցОранжереи Центрального Сибирского ботанического сада СО РАН
Оранжереи Центрального Сибирского ботанического сада СО РАН - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սենյակային բույսերով թաղարներում կարելի է դնել հաղորդիչներ և հեռախոսով հետևել հաղորդագրություններին։ Դրանք կարող են ստացվել կենդանի զրույցի տեսքով։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայ ինժեներների նոր սարքը կարող է «խոսել» բույսերի հետ։ Արտաքուստ այն հիշեցնում է պտուտակահան, որը կարելի է դնել հողի մեջ, բույսերի կողքին։ Այդ «պտուտակահանի» վրա տեղադրված հաղորդիչները կչափեն լուսավորությունը, հողի և օդի խոնավությունը, այնուհետև հողի pH բալանսը։ Տվյալները կհաղորդվեն ամպային սերվերին, որտեղից դրանց կհետևելու հնարավորություն կստանա օգտատերը։

Девочка заглядывает в приоткрытую дверь - Sputnik Արմենիա
«Հայկական Գեֆեստ». ինժեներների թիմը հեռակառավարվող կողպեք է ստեղծել

«Նման սարքեր արդեն կան։ Բայց այն ոչ միայն ագրոնոմների համար է, այլ նաև տանը բույսեր պահող սովորական մարդկանց։ Եթե բույսը պետք է ջրել, սարքը չի հաղորդի. «Հողի խոնավությունն այսքան նվազել է, պետք է այսքան ջուր տալ»։ Դրա փոխարեն նա ուղղակի կգրի` ջրիր ինձ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է մշակող ընկերության ղեկավար Աշոտ Գասպարյանը։

Սրանով խոսակցությունը չի ավարտվում, միայն սկսվում է։ Բույսի «խոսելու» տևողությունը կախված նրանից, թե մենք ինչպես եք շփվում դրա հետ։ Եթե մշտապես մոռանում ենք ջրել, ապա նա մեզ կդիմի մոտավորապես այսպես. «Գրողը տանի, դու կրկին կինո ես գնացել, իսկ ես քիչ էր մնում չորանայի։ Վերջապես կջրե՞ս ինձ, թե ոչ»։ Իսկ եթե մշտապես ջրում ենք և հոգ տանում, ապա խոսակցությունը բոլորովին այլ բնույթի կլինի. «Բարև, գործերդ ինչպե՞ս են։ Հիանալի եղանակ է։ Եթե դժվար չէ, մի քիչ կջրե՞ս ինձ»։

Ո՞ւմ են պետք «խոսող» բույսերը։ Նրանց, ովքեր հոգնե՞լ են մարդկանցից։ Ոչ միայն։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ–ում շատացել են սենյակային բույսերի և դրանց հետ զրուցելու սիրահարները։ Այդ մարդիկ հիմնականում «միլենիումի սերնդից» են, որոնք ծնվել են 80-90–ականներին։ Ընդ որում, պարտադիր չէ, որ միայնակ։ Խորդենու կամ կիտրոնի ծառի հետ զրուցել ցանկացողների շարքում կարող են լինել նաև ընտանեկան զույգեր` երեխաների հետ», – ասում է Գասպարյանը։

© Photo : provided by Ashot GasparyanԲույսերի հետ «խոսելու» սարք
Բարև, ես կակտուսն եմ, ջրիր ինձ. հայ ինժեներները բույսերին կսովորեցնեն «խոսել» մարդկանց հետ - Sputnik Արմենիա
Բույսերի հետ «խոսելու» սարք

Սարքի մեջ տեղադրված է արևային փոքրիկ վահանակ, որն աշխատելու է առանց մարտկոցների (կանաչ բույսերին` կանաչ տեխնոլոգիաներ, որոշել են տեխնոլոգիայի հեղինակները)։

2019թ.–ի ամռանը ընկերությունը ցանկանում է ավարտել սարքի թեստավորումը և դրանց հետ դուրս գալ շուկա։ Սարքի հավաքելն ուզում են պատվիրել Հայաստանի սահմաններից դուրս (այնտեղ սերիական արտադրությունն ավելի էժան է և ավելի հեշտ է կազմակերպել առաքումն ԱՄՆ)։ Բայց սարքի նախագիծը 100 տոկոսով կատարված է Հայաստանում (ինչը կնշվի նաև փաթեթի վրա)։

Լրահոս
0