00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիսոցկու երևանյան համերգի գաղտնիքը, կամ նա արդեն ամեն ինչ ասել է քեզանից առաջ

© Sputnik / Мирослав Муразов / Անցնել մեդիապահոցВладимир Высоцкий
Владимир Высоцкий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունվարի 25–ին լրանում է Վլադիմիր Վիսոցկու 81–ամյակը։ Հենց այդպես` լրանում է, առանց որևէ «կ» մասնիկի։ Նա ութսուն տարեկան է, իսկ համաժողովրդական հուղարկավորությո՞ւնը. նա այնտեղ չէր, դա մեզ հետ տեղի չի ունեցել, նման բան չի եղել...

Հուղարկավորվեց ֆիզիկական մարմինը, այն այլևս չի կարելի տեսնել բեմի վրա կամ համերգասրահում, փոքր գյուղական ակումբում, Բոլշոյ Կարետնի նրբանցքում գտնվող բնակարանում կամ Մեշանսկի փողոցի տանը։ Նրան կարելի է լսել ձայնարկիչով, կարելի է տեսնել կինոժապավեններում, տարբեր որակի, որպես կանոն` վատ։ Վինիլների վրա, որտեղ նրա երգերը մշակել է էստրադային նվագախումբը, որի ամբողջ բազմաձայնությունը անհասկանալի կերպով միակ կիթառի հնչողությանն էր հանգում։

Վիսոցկու մասին, ասես, արդեն ամեն ինչ հայտնի է, ու նույնիսկ մի բան էլ շատ է ասված ու գրված։ Հայերի ու Հայաստանի հետ նրա կապի մասին էլ, այն մասին էլ` ինչպես են Սևանի ափին երաժիշտներին խնդրել մի քանի րոպեով զիջել բեմը, ու նրանք կասկածել են` արժի արդյո՞ք։ Կասկածները, իհարկե, փարատվել են առաջին իսկ ակորդներից։

Артист Театра на Таганке Владимир Высоцкий - Sputnik Արմենիա
Վիսոցկին ու Ենգիբարյանը. Պիերո և Արլեկին

Գրվել է նաև հայտնի մարդկանց հետ ընկերության մասին, որոնց թիվը գրելու համար մի քանի էջ պետք կգար։ Լևոն Քոչարյանի մասին, որը հենց նույն Բոլշոյ Կարետնիում էր ապրում, Լեոնիդ Ենգիբարյանի մասին…

Մարինա Վլադին հետո կգրի. «Քո սիրելի արտիստների շարքում կա մեկը, որի հանդեպ քնքշությունդ անսահման է։ Նրա անունը Ենգիբարով է։ Նա երիտասարդ է, նրա մեջ ամեն ինչ գեղեցիկ է։ Յյուրօրինակ բանաստեղծ է, ստիպում է ծիծաղել ու լացել հանդիսատեսին` և՛ երեխաներին, և՛ մեծերին։ Այդ զարմանալի մարզիկը ասպարեզի վրա հրաշքներ է գործում, ու եթե դու կարողանում ես մի քանի վայրկյան «մի թաթի վրա կոկորդիլոս» անել, ապա նրան հաջողվում է առանց տեսանելի ջանքերի մի րոպեից շատ այդպիսի դիրքում մնալ… Մի անգամ քեզ զանգում են, ու ես տեսնում են` դեմքդ մթնում է։ Դու դնում ես խոսափողն ու սկսում ես փոքրիկ տղայի պես արտասվել, հեծկլտալ ու բղավում ես` Ենգիբարովը մահացել է՞։

Երևանումկայացած հայտնի համերգի մասին։ 1970 թվականի գարնանային մի օր ծնողներս հավաքվեցին ու ինչ-որ տեղ գնացին, ինձ չտարան, ես վեց տարեկան էի։ Շատ տարիներ չանցած`իմացա` ում համերգին էին գնացել։ Ճիշտ էին արել, որ ինձ չէին տարել. այն ժամանակ ի՞նչ պետք է հասկանայի…

Владимир Высоцкий - Sputnik Արմենիա
Հայերն ու Հայաստանը Վիսոցկու կյանքում

Իսկ համերգն այն ժամանակների համար մեծ ու բավականին հարմարավետ համերգասրահում էր։ Ասում են` մարդիկ կանգնած էին բոլոր հնարավոր տեղերում, ինչպես պիկ ժամին տրանսպորտում։ Նույնիսկ եթե չասեին, անշլագն ակնհայտ էր։ Ինքը` Վիսոցկին, պատմում էր, որ զարմացել էր ձայնարկիչների բացակայությունից, նրա ամեն մի ելույթը տասնյակ մարդիկ էին ձայնագրում։

Դե լավ, ձայնարկիչ չկա` չկա, որոշեց նա ու սկսեց երգել, այդ թվում երգեց նաև այն երգեր, որոնք, այսպես ասած, պաշտոնապես չէին ողջունվում։ Բաց եմ թողնում հանդիսատեսի հիացմունքի, առատ հյուրասիրության, ինքնագիր տալու ու նկարվելու խնդրանքների նկարագրությունը, քանի որ այդ ամենը պարզ ու ակնհայտ է։

Հոնորարը ծրարով էին տվել, խոշոր թղթադրամներով։ Գումարը շատ էր, բայց նա որոշեց հետաքրքրվել` այդ ինչ շռայլ ու հարուստ կազմակերպություն է դահլիճ տրամդրել նրան։ Երբ պատմեցին Հայաստանի ՊԱԿ–ի մասին, սկզբում չհավատաց, հետո սփրթնեց, բայց գունատությունն անցավ, երբ բազում շնորհակալություն հայտնեցին ու վստահեցրին` դահլիճը նրա համար միշտ բաց է։

Владимир Высоцкий - Sputnik Արմենիա
Վլադիմիր Վիսոցկի. հազվագյուտ լուսանկարներ

Ի դեպ, երևանյան այդ ելույթից անմիջապես հետո քաղաքում համերգի ձայնագրությունների բազմաթիվ կրկնօրինակներ հայտնվեցին։ Պարզվում է` կարողացել էին ձայնարկիչները ներս տանել… Իսկ հնարավոր է` «գրասենյակն» ինքն էր որակյալ տեխնիկա տրամադրել, ինչու ոչ։ Այն տարիների Երևանը շատ հարցերում պարադոքսալ քաղաք էր։ Երևանը սկզբունքորեն ժխտում էր շաբլոնները։

Այդ ձայնագրությունները երկար ժամանակ ձեռքից ձեռք էին անցնում. չգիտեմ` հիմա որևէ մեկի մտքով անցել է թվայնացնել դրանք։

Սակայն Վիսոցկու մասին չափազանց դժվար է գրել։ Ու ոչ միայն այն պատճառով, որ նրա մասին ասված է ամեն ինչ, ինչ կարելի էր ասել, ու հորինված է ամեն ինչ, ինչը հորինելն անհնար էր։ Դժվար ու անհնար է այն պատճառով, որ նա ինքն արդեն ամեն ինչ ասել է։ Ասել է քեզանից առաջ, քո փոխարեն ու այնպես, ինչպես ինքդ կասեիր։

Եթե կարողանայիր խոսել։

Լրահոս
0