00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հայկ Ավագյան
Լեո Նիկոլյանին Հայաստան չթողնելու վերաբերյալ որևէ պատճառ չեն ներկայացրել. Հայկ Ավագյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:27
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միֆեր «Սաշիկի» մասին և եվրոպական դատարան. էլ ի՞նչ կարող է քննվել ՄԻԵԴ–ում

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян, Арарат Мирзоян на Площади Республики (23 апреля 2018). Ереван
Никол Пашинян, Арарат Мирзоян на Площади Республики (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի երկրների տասնյակում այն գործերի քանակով, որոնք քննվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում` չնայած նրան, որ ՄԻԵԴ ստացված դիմումների քանակը 2018թ–ին զգալիորեն քիչ է, քան 2017թ–ին։ Վերջերս որոշում է կայացվել Մայրապետյանի գործով և լիովին հավանական է, որ ՄԻԵԴ կհասնեն այլ աղմկահարույց գործեր։

Հայաստանը չի զիջում իր դիրքը եվրոպական այն երկրների առաջին տասնյակում, որոնք մյուսներից շատ են գործեր ուղարկել ՄԻԵԴ։ Հանուն արդարության` անցած տարի Հայաստանից եվրոպական դատարան է ուղղվել 167 դիմում, իսկ 2017թ–ին` 356։ Բողոքների ճնշող մեծամասնությունը կապված է արդար դատաքննության, ազատության ու անվտանգության իրավունքների խախտումների հետ։

Граждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ձեռքի թեթև շարժումով... Պարգևավճարները լիովին օրինական են, մի՛ բարկացեք

Օրերս ՄԻԵԴ–ը բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանների միջնորդությունը, իսկ հինգշաբթի վերադարձել են նրա անձնագիրը և թույլ տվել մեկնել Գերմանիա` բուժվելու համար։ Այդ գործի քաշքշուքն այդքան հասկանալի չէր, մանավանդ եթե ոչ մասնագիտական աչքը նայի եվրոպական ատյան դիմելու արդյունքը։ Այլ բացատրություն, քան գործը ձգձգելու բուռն ցանկության առկայություն, տրամաբանությունը չի հուշում։

Խոշոր գործերից, որոնք առաջացնում են հասարակության անթաքույց, երբեմն էլ բուռն հետաքրքրությունը, տեսականորեն կարող են ՄԻԵԴ գնալ, օրինակ, Մանվել Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի գործերը։ Ճիշտ է, Գրիգորյանը կարծես հայտարարել է այն մասին, որ մտադիր չէ դատական հայց ներկայացնել Հայաստանի Հանրապետության դեմ, բայց մենք դիտարկում ենք տեսական հնարավորությունը։

Ամենայն հավանականությամբ, եթե այդ գործերը հասնեն մինչև ՄԻԵԴ, վճիռը նույնպես կկայացվի հօգուտ հայցվորների։ Իսկ պատճառները, թե ինչու հենց այդպես կլինի, նույնպես բավական պարզ են և չեն պահանջում իրավաբանական նրբությունների խոր իմացություն։

Ահա, օրինակ, «Սաշիկի»՝ Ալեքսանդր Սարգսյանի հայտնի (և չարաբաստիկ) 50տոկոսները. մինչև հիմա չի գտնվել մի մարդ, որ հայտարարի, թե ստիպված է եղել «կիսվել» Սարգսյանի հետ․ թեկուզ ոչ թե 50, այլ իր բիզնեսի եկամտի որևէ մասը։

Ավելին, այդ մասին խոսակցությունները կամաց-կամաց սսկվել են, և հերթական միֆը «ռեժիմի կամայականության» մասին կարելի է դիմակազերծված անվանել։

Врио первого вице-премьера Арарат Мирзоян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Միայն ու միայն Փաշինյանը. ու՞մ են պետք էթնոհոգեբանները

Եվս մի հորինվածք՝ կապված նույն անձի հետ, վերջերս հօդս է ցնդել իշխանության ներկայացուցիչների կողմից։ Ճանապարհային ոստիկանության նախկին պետի տեղակալը, այժմ «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հերքել է պնդումներն այն մասին, որ ճանապարհային անվտանգության ոլորտում ներդրված տեսախցիկների համակարգը որևէ կապ է ունեցել նախկին նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի հետ։

«Տեսահսկողության ամբողջ համակարգը՝ գույքով և տեխնիկական միջոցներով, արդեն վաղուց պետության սեփականությունն է, դեռ 2013թ-ից։ Ծառայության տրամադրումը հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը և ինչ-որ մեկի սեփականությունը չէ։ Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը և գործառույթը կատարվում է պետության կողմից։ Դա որևէ մեկի բիզնեսը չէ», - հայտարարել է Խաչատրյանը։

Լրագրողի հարցին, թե հերքում է նա արդյո՞ք, որ այդ բիզնեսը պատկանում է Ալեքսանդր Սարգսյանին, Խաչատրյանը միանշանակ պատասխանել է․ «Այո»։

Իսկ ահա տեսանյութում, արված հայտնի հերոսական արշավի մասնակիցների կողմից, երբ կպչուն ժապավեն էին կպցնում տեսախցիկներին և ներքնազգեստ կախում դրանց վրա, Նիկոլ Փաշինյանը բանաստեղծություն է կարդում «վատ տղա Սաշիկի» մասին, որը հարստացել է այդ տեսախցիկների շահագործումից։

Հիմա էլ ահա պարզվում է, որ տղա չի էլ եղել, և այդ մասին հայտարարում են իշխանամետ պատգամավորները (թեպետ ուրիշները մեզ մոտ չկան էլ)։

Հավանաբար ոչ ոք չի մտածում, որ Արմեն Խաչատրյանը միամտաբար ցրել է «Սաշիկի» մասին հերթական միֆը; Հավանաբար, «տուժածների» ապարդյուն սպասումը ավելի երկար չէր կարող ձգվել, քանզի իրավիճակը երգիծական էր դառնում։

Եվ ահա այդ կադրերից հետո ո՞վ կարող է երաշխավորել, որ, օրինակ, «գեներալի տուշոնկաները» նույնպիսի դատարկ առասպել չեն։ Մենք երաշխիք ունե՞նք, որ վաղը կամ մյուս օրը իշխանական թիմից ինչ-որ մեկը անձամբ դեմ  դուրս կգա այս կամ այն «փաստին» և «փաստն» ակնթարթորեն չի վերածվի սին հորինվածքի։

Նման «փաստերը», եթե այդպիսիք հայտնվեն և եթե դրանք հասնեն ՄԻԵԴ, դատապարտված են միանշանակ դատավճռի։ Եվ այդ դատավճիռը հաստատ կլինի ոչ ի օգուտ Հայաստանի Հանրապետության։ Իսկ յուրաքանչյուր նման գործ ուղղակի գործ չէ, այլ նաև պետության հեղինակություն։

Լրահոս
0