00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչը ստիպեց Միշել Լեգրանին այլևս մեջքով չնստել հանդիսատեսին

© Sputnik / Asatur YesayantsМишель Легран на концерте посвященном 26-й годовщине независимости Армении и 10-летию передачи "Армяне по происхождению".
Мишель Легран на концерте посвященном 26-й годовщине независимости Армении и 10-летию передачи Армяне по происхождению. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լինում են կորուստներ, որոնք «անդառնալի» բառով են կոչում։ Մարդուն անձամբ չես ճանաչում և ոչ մի անգամ կողքով չես անցել, բայց երբ նա հեռանում է, հասկանում ես, որ միշտ եղել է կողքիդ և շուրջդ։ Այդպես եղավ, երբ հեռացավ Շառլ Ազնավուրը, այդպես է նաև հիմա, երբ չկա Լեգրանը։

Երեք «Օսկար» և 13 անվանակարգ, BAFTA–ի մեկ մրցանակ և 3 անվանակարգ, մեկ «Ոսկե գլոբուս» և կրկին 13 անվանակարգ, 5 «Գրեմմի» և 2 «Արմավենու ճյուղ»։ Կարծում եմ` տիտղոսների, մրցանակների և կոչումների մասին այսքանը բավական է։

Ավելի լավ է լռել «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի երաժշտության տակ։ Երբ այդ ֆիլմն էկրան բարձրացավ, թվում էր, թե դրանից ավելի լավ ոչինչ լինել չի կարող։ Լեգրանի դեպքում այդպես էր միշտ. ինչ էլ գրեր, գագաթնակետ էր թվում, որը գերազանցել անհնար է։

Президент Армен Саркисян - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ

Ինչ են «Օսկարները»... Միշելը` կոմպոզիտոր, դիրիժոր և նվագախմբի ղեկավար Ռայմոն Լեգրանի և դաշնակահարուհի Մարսել Տեր–Միքայելյանի որդին, «Օսկարը» համարում էր հաջողության քաղցր համով մի կտոր շողոքորթություն, որը կոմպոզիտորին լավը կամ վատը չի դարձնում, չէ՞ որ արժանիքներն ու թերություններն անփոփոխ են մնում։

Մեծագույն փորձարարը, որը լսում ու վստահում էր միայն սեփական զգացմունքներին, չէր ընդունում այն, ինչը «պրոֆեսիոնալ աճ» են անվանում։ Լեգրանը համարում էր, որ լավ երաժշտությունը ծնվում է միայն այն դեպքում, երբ կոմպոզիտորը միշտ սկսնակ է մնում, երեխա, որն ագահաբար ճանաչում է շրջապատող աշխարհը` այն կանոններով ու կարծրատիպերով չքողարկված սեփական անձի միջով անցկացնելով։

«Ատում եմ նպատակին, արդյունքներին ձգտելը, սահմանափակումները։ Ես նկարիչ եմ, ոչ թե քաղաքական գործիչ։ Ինձ մոտիվացնում է կյանքը, երաժշտության բոլոր տեսակների հարստությունն ու բազմազանությունը։ Շատ կարևոր է չմոռանալ «սկսնակ» մնալը։ Ամենագլխավոր խթանները կյանքում ժամանակն է տալիս, երբ դու բացահայտումներ ես անում, երբ սովորում ես։ Հուսով եմ` երբեք չեմ դառնա մեկը, ում նվագը մարդիկ սառնասրտորեն կնկարագրեն որպես «շատ պրոֆեսիոնալ»»։

55 տարի առաջ`1964 թվականին, Լեգրանը հանկարծ որոշեց իր գրած երաժշտության հիման վրա երգերը անձամբ կատարել։ Զգում էր, որ որևէ բան պակասում է, փնտրեց այս ու այն տեղ և գտավ սեփական ձայնը։ Այ հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ։

Мишель Легран на концерте посвященном 26-й годовщине независимости Армении и 10-летию передачи Армяне по происхождению. - Sputnik Արմենիա
Միշել Լեգրանի հայկական «ես»–ը. հանրահայտ կոմպոզիտորը` Sputnik Արմենիայի օբյեկտիվում

«Ուզում էի փորձել դա, ինչպես նաև հաղթահարել ամոթխածությունը։ Մի քանի տարի հանդիսատեսին մեջքով նստած նվագելուց հետո որոշեցի շրջվել և հանդիսատեսին հանդիպել հայացքով»։

Լեգրանը 10 տարեկան էր, երբ առաջին անգամ եկավ Փարիզի կոնսերվատորիա, եկավ հասկանալու համար` որքան աղքատիկ էին մինչ այդ անցկացրած տարիները։

«Մինչ այդ օրը մանկությունը տափակ ու դժբախտ էր։ Կյանքը պտտվում էր հին դաշնամուրի շուրջ, և ես շատ միայնակ էի։ Հանկարծ, երբ ես սկսեցի երաժշտության տեսություն ուսումնասիրել Լյուսետ Դեսավյեի դասարանում, հայտնաբերեցի ինձ պատկանող աշխարհը, մարդկանց, որոնք ինձ հետ նույն լեզվով էին խոսում։ Կյանքը գրավիչ դարձավ»։

Մեկ ամիս անց Լեգրանը կդառնար 87 տարեկան։ Նա մինչև վերջ ապրեց կյանքով հրապուրված, մինչև վերջին օրերը ելույթ ունեցավ աշխարհի լավագույն բեմերում, երաժշտություն գրեց ու ձայնագրեց։

Այլ կերպ հնարավոր չէր, այլապես The Windmills of Your Mind–ը չէր ստեղծվի։

Լրահոս
0