00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրհներգի ու դրոշի թեման հարմար պահի հայտնվեց. հարցերը հրապարակում քննարկելը մնաց անցյալում

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян
Никол Пашинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական սոցցանցային հասարակությունը գտել է բուռն քննարկումների հերթական թեման. խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկել է փոխել պետական օրհներգը և դրոշի վրա խաչ ավելացնել։ Թեժ բանավեճեր են ծավալվել, մարդիկ իրենց կարծիքն են հայտնում, և վեճերը երևի դեռ որոշ ժամանակ չեն դադարի։ Մինչդեռ կան առավել կարևոր հարցեր։

Որպես պետական օրհներգ առաջարկվող այս կամ այն մեղեդու արժանիքների մասին, բնականաբար, կարող են պրոֆեսիոնալ կարծիք հայտնել մասնագետները` երաժիշտները, կոմպոզիտորները։ Մյուսները հնչեցնում են սեփական նախասիրությունները` համամիտ լինելով կամ չլինելով ինչ–որ հարցում։ Անզեն աչքով երևում է Արամ Խաչատրյանի երաժշտության` նախկին Հայկական ԽՍՀ օրհներգի կողմնակիցների գերակշռությունը, թեպետ մյուս տարբերակներն էլ իրենց պաշտպաններն ունեն։

Выступление Алена Симоняна во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Իմ հայրենիքը թշվառ և անտեր չէ այլևս. ինչպես ավարտվեց օրհներգի փոփոխության մասին քննարկումը

Ընդհանրապես պետական օրհներգը փոխելու մասին հարցը նոր չէ։ Թեման պարբերաբար է քննարկվում։ Սա նորմալ է և նույնիսկ արդարացված, երբ երկրում կայուն վիճակ է, առավել հրատապ խնդիրներ չկան, և կարելի է մտածել նաև օրհներգի մասին։

Սակայն երկրում այսօրվա դրությունը կայուն չես անվանի, և թեմայի վերաբերյալ առաջին ակամա արձագանքը սա է լինում. «Ժամանա՞կ են գտել, ավելի կարևոր խնդիրներ կան»։ Հատկապես երբ օրհներգի թեմային ավելանում է ակնհայտ արհեստականությամբ բարձրացված հարցը` պետական դրոշի վրա խաչ նկարել, թե ոչ։

Երբ շաբաթ օրը «Իմ քայլը» խմբակցությունն ամբողջական կազմով փակ քննարկում անցկացրեց` Նիկոլ Փաշինյանի և նախարարների մասնակցությամբ, լրագրողներին դահլիճ չթողեցին, և քննարկումների թեման գաղտնի մնաց։ Լրագրողների հարցերը ոչ մի արդյունք չտվեցին. մեկին տաքսին էր սպասում, մյուսին տանջում էին պարանոցի ցավերը, և ոչ ոք այդպես էլ խելքին մոտ բան չասաց։

Գուցե հենց այդ պատճառով էլ հանկարծ շատ հարմար պահի հայտնվեց օրհներգի և դրոշի թեման։ Քանզի ակնհայտ էր, որ նիստի այդօրինակ գաղտնիությունը կարող է վերածվել անառողջ հետաքրքրության, իսկ այն իր հերթին տարաբնույթ լուրեր կծնի, որոնք կարող են նաև անհավանական ու նույնիսկ խուճապային լինել։ Պետք էր շեղել մարդկանց ուշադրությունը։ Եվ որոշակի առումով հաջողվեց։

Егише Петросян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Եղիշե Պետրոսյան. «Օրհներգը լսելիս պետք է քեզ հավաքես ու ձգվես»

Հաջողվեց անկախ նրանից` դա նպատակաուղղված արտանետում էր անհրաժեշտ պահին, թե պարզապես համընկավ։ Երկրորդ դեպքում պետք է խոստովանել, որ զուգադիպությունը հազվադեպների» շարքից է։ Նույնիսկ Լևոն Տեր–Պետրոսյանը, որին դժվար է կասկածել ներկա իշխանությանը դեմ հանդես գալու մեջ, կարծիք է հայտնել, որ երկրում առավել օրհասական թեմաներ կան հասարակական քննարկման դնելու համար։

Իսկ երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատասխանելով օրհներգը փոխելու հարցին, ասել է հետևյալը. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ օրակարգում նման հարց ուղղակի չկա»։

Ու քանի որ դժվար է ենթադրել, թե խորհրդարանի փոխխոսնակն այնքան ազատ ժամանակ ունի, որ զբաղվում է սոցցանցերում տրոլինգ անելով, այդ թեմայի առաջացման միակ բացատրությունը մնում է դրա նպատակաուղղված բարձրաձայնումը։

Առավել ևս, որ ճիշտ հաշվարկ է արվում այն հանգամանքի վրա, որ մարդկանց մեծամասնությունը նախընտրում է տեղեկություններ ստանալ սոցիալական ցանցերից։

Բայց այդ դեպքում իշխանության ներկայացուցիչների շաբաթօրյա զրույցի թեմայի նկատմամբ հետաքրքրությունը միայն ավելանում է, քանի որ դա սովորական խմբակցության հավաք չէր, այլ այն խմբակցության, որը ճնշող մեծամասնություն ունի խորհրդարանում և կարող է ուշադրություն չդարձնել մյուսներին ու ընդունել ցանկացած որոշում` հիմնվելով միայն սեփական քվեների վրա։

Рубен Бабаян - Sputnik Արմենիա
Պարտադիր չէ` երկրի օրհներգն ամենալավ երգը լինի

Այստեղ մենք հերթական անգամ ստիպված ենք մտածել ընդդիմության բացակայության մեծ վտանգի մասին։ Նույնիսկ եթե մյուս երկու խմբակցությունները մոլի ընդդիմադիրներ լինեին, միևնույն է` ոչ մի կերպ չէին կարող ազդել առկա դասավորության վրա, էլ չխոսենք առկա իրավիճակի մասին, երբ ընդդիմությունը բացառապես ձևական է։

Երևում է` բոլոր կարևոր հարցերը ժողովրդի հետ հրապարակում քննարկելու մտադրությունները կարելի է անցած փուլ համարել։ Առջևում փակ քննարկումների և անակնկալների դարաշրջանն է, որոնք դուրս են թռչում շեղող մանևրների ստվերից։

Լրահոս
0