00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելից Բաքու գնացող դրոնների ֆոնին. ինչո՞ւ է Կատարում Երևանը հիմա դեսպանատուն բացում

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցСтраны мира. Катар
Страны мира. Катар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը դեսպանատուն է բացելու Կատարում, փոքր բացարձակ միապետությունում, որը չնայած իր չափերին, բնական գազի պաշարով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում ու բնակչության մեկ շնչին ընկող ամենամեծ եկամուտն ունի։ Դրանում զարմանալի ոչինչ չկա, պարզապես հետաքրքիր է` ինչու է այդ մասին հենց հիմա հայտարարվում։

Կատար պետությունում Հայաստանի դեսպանատուն բացելու մասին որոշումը հավանության է առաջացել ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Հիմա մենք դեսպան կունենանք Պարսից ծոցի նույնանուն թերակղզում տեղակայված փոքրիկ էմիրությունում, որն իր երկուսուկես միլիոն քաղաքացիներին ապահովում է մեկ շնչին բաժին ընկնող շատ բարձր միջինացված եկամուտ ու կյանքի համապատասխան մակարդակ։

Լավ երկիր է, պարզապես շատ շոգ է. ամռանը օդի ջերմաստիճանը գերազանցում է  +50 աստիճանը, այնտեղի համար դա սովորական է։ Կյանքի նման մակարդակի պայմաններում շոգի դեմ կարելի է պայքարել (համակերպվել), դա ամենամեծ խնդիրը չէ։ Բայց ինչպես պարզվում է` ամենահարուստ երկրներն էլ խնդիրներ ունեն։

Вид на ночной город Доха, Катар - Sputnik Արմենիա
Հայաստանը Կատարում դեսպանատուն կունենա. ծախսերի մեծ մասը և 2 մեքենա կտա Կատարը

«Նկատի ունենալով Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի և Կատարի միջև աճող առևտրաշրջանառությունը, այդ երկրից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը, ձեռք է բերվել պայմանավորվածություն Կատարի Պետությունում բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն», – նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում։

Էմիրությունը շռայլ ժեստ է արել. դեսպանությունը պահելու համար մոտ 200 հազար դոլար է հարկավոր, այդ գումարի 110 հազարը առաջիկա երեք տարիների ընթացքում կտրամադրի Կատարը։ Բացի այդ, նրանք կտրամադրեն դեսպանատան համար նախատեսված տարածք, դեսպանի նստավայր ու երկու ծառայողական մեքենա։ Միաժամանակ Կատարը հայտնել է, որ պատրաստ է Երևանում սեփական դեսպանատունը բացել։

Կատարը բարդ երկիր է, այն բարդ տարածաշրջանում է  գտնվում, երկու բարդ հարևանների` Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև։ Ժամանակին, իրան–իրաքյան պատերազմի ժամանակ, Կատարը աջակցել էր Իրաքին ու այդպիսով փչացրել հարաբերությունները Թեհրանի հետ։

Страны мира. Катар - Sputnik Արմենիա
Թուրքիան պատրաստ է աջակցել ահաբեկիչներին սատարելու մեջ մեղադրվող Կատարին

Սակայն ժամանակը տեղում չի դոփում, երկու երկրների հարաբերություններն այնքան են լավացել, որ դա անուղղակի պատճառ դարձավ, որ դադարեցվեն դիվանագիտական հարաբերությունները մի շարք արաբական երկրերի,  Կոմորյան կղզիների, Մալդիվներ ու Մավրիկիոսի հետ։ Իրականում Կատարին մեղադրում էին, որ այն սերտ կապեր ունի այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին է «Ջեբհաթ ան-Նուսրան», «Մուսուլման եղբայրներն» ու նույնիսկ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցը, և նույնիսկ դրա ֆինանսական ու գաղափարախոսական աջակցության մեջ։

Բնականաբար, նման պայմաններում Կատարի ու Իսրայելի դիվանագիտական հարաբերությունների մասին չի կարող խոսք լինել։ Կատարում տասը տարի առաջ փակվեց իսրայելական առևտրական ներկայացուցչությունը։ Ճիշտ է` Կատարը երբեմն ժեստեր է անում Թել Ավիվի ուղղությամբ. 2013 թվականին այդ էմիրությունը օգնեց Եմենի հրեաներին Իսրայել հասնել, վստահեցրել է, որ իսրայելցի մարզիկներին թույլ կտան մասնակցել 2022 թվականին Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, եթե թիմն անցնի ընտրական փուլերը։

Зарубежные страны. Катар - Sputnik Արմենիա
Կատարին նոր պահանջներ են ներկայացնում. Դոհան դրանք անիրատեսական է համարում

Այդ ֆոնին հարց է առաջանում. Դոհայում ՀՀ դեսպանության բացման տեղեկությունն  արդյո՞ք պատահական հետևեց այն բանին, երբ Թել Ավիվը հանեց Ադրբեջանին ԱԹՍ վաճառելու արգելքը։ Խոսքն այն ընկերության մասին է, որի աշխատակիցները ցուցադրել էին իրենց տեխնիկայի հնարավորությունները` թիրախավորելով հայկական դիրքերը Արցախում։

Թե՞ զուգադիպություն է։ Հնարավոր է, որ բազում զուգադիպությունները տեղի են ունենում, որ հավատան զուգադիպությանը, քանի որ Իսրայելը ազատեց մեղք գործած ընկերությանը վաճառքի արգելքից, երբ հայտարարվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրան է այցելելու. ուղևորությունը փետրվարի վերջին է նախատեսված։

Այստեղ կարելի է հիշել, որ Հայաստանի ու Կատարի միջև իրական պաշտոնական հարաբերությունները սկսվեցին 2017 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի այցով։

© presidentՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Կատարի Պետություն
Իսրայելից Բաքու գնացող դրոնների ֆոնին. ինչո՞ւ է Կատարում  Երևանը հիմա դեսպանատուն բացում - Sputnik Արմենիա
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Կատարի Պետություն

Այդ այցը կայացավ մի շարք արաբական ու այլ մուսուլմանական երկրների կողմից Կատարի վերոհիշյալ բոյկոտի հենց ամենաթեժ պահին։ Շուտով Դոհա էր մեկնել այն ժամանակվա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Иерусалим - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ պետք է Իսրայելը համագործակցի Հայաստանի հետ. բացառիկ հարցազրույց Գագիկ Մինասյանի հետ

Դրանից մեկ ամիս անց Երևանն իր այցելությամբ պատվեց Իսրայելի տարածաշրջանային կառավարման նախարար Ցախի Անեգբին։ Նա հանդիպել էր այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի, խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Սերժ Սարգսյանն այն ժամանակ արձակուրդում էր, ու հնարավոր է, որ այդ պատճառով Անեգբիի հետ զրույց չունեցավ։ Թեև մյուս կողմից էլ՝ նախագահը չի կարող հանդիպել իր երկրում հյուրընկալվող օտարերկրյա յուրաքանչյուր նախարարի հետ։

Այսպես թե այնպես, Անեգբիի այցից մեկ շաբաթ անց Սարգսյանն ընդհատեց արձակուրդը Թեհրան մեկնելու ու նախագահ Հասան Ռուոհանիի երդման պաշտոնական արարողությանը  ներկա գտնվելու համար։ Հասկանալի է, որ իսրայելական նախարարի ու ազդեցիկ պետության և Հայաստանի լավ հարևան երկրի նախագահի երդմնակալությունը կարևորությամբ անհամեմատելի իրադարձություններ են, սակայն օտարների ցանկացած շփում Իրանի հետ Թել Ավիվում մեծ վրդովմունք է առաջացնում։

Встреча МИД Армении Эдварда Налбандяна с премьер-министром Израиля Бениамином Нетаньяху - Sputnik Արմենիա
Քիթ քթի հանդիպում. ինչո՞ւ են Հայաստանն ու Իսրայելը դեմ առ դեմ քննարկել դրոնների թեման

Ու միայն այս վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների հաջորդականությունը կասկածներ է առաջացնում դրանց պատահական լինելու վերաբերյալ։ Իհարկե, չի կարելի որևէ բան պնդել վստահ, բայց եթե դեսպանատուն բացելու մասին որոշումը չընկալենք որպես սպոնտան ու հանկարծակի այդ գործը լուրջ դիվանագիտական քննարկումներ է ենթադրում, իսկ դրա համար ժամանակ է պահանջվում։ 

Ու եթե Դոհայում Հայաստանի դեսպանատան բացման մասին տեղեկությունը իսրայելական ընկերության լիցենզիայի վերականգնումից հետո պատահական չէ, ապա սա լավ պատասխան է Թել Ավիվին։ Գրեթե նույնքան լավ, որքան ասենք Գազայում դեսպանատուն բացելը։

Լրահոս
0