00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուպերնախարարի համակրանքին արժանանալու համար պատերազմ է լինելու

© Sputnik / Aram NersesyanМинистры образования и науки Араик Арутюнян, диаспоры Мхитар Айрапетян и культуры Лилит Макунц на заседании правительства Армении (19 июля 2018). Еревaн
Министры образования и науки Араик Арутюнян, диаспоры Мхитар Айрапетян и культуры Лилит Макунц на заседании правительства Армении (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարությունների օպտիմալացումը, որը սահմանափակվում է դրանց կրճատումով ու լիազորությունները խոշորացված գերատեսչություններին փոխանցելով, շարունակում է քննարկվող թեմա մնալ։ Ընդ որում` ավելի շատ քննարկվում է այս կամ այն նախարարությունը վերացնելու թույլատրելիությունը, ավելի քիչ քննարկվում է, թե արդյո՞ք նոր գերատեսչությունը կկարողանա գլուխ հանել խնդիրների ծավալի աճից։

Հայաստանում նախարարությունների քանակի կրճատման կողմնակիցներն ու ընդդիմադիրները տարբեր փաստարկներ են ներկայացնում, պետք է խոստովանել, որ երկու կողմն էլ ծանրակշիռ փաստարկներ ունեն։ Հանրությունն ավելի շատ քննարկում է մշակույթի ու սփյուռքի նախարարությունների ճակատագիրը, ավելի քիչ, օրինակ, գյուղատնտեսության նախարարության։

Полиция задерживает активистов акции шествия в округе Нор-Норк (21 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Դուխով դեպի 30-ականների Չիկագո. ո՞ւր կհասնի Երևանում թավշյա ամենաթողությունը

Դա հասկանալի է. «հումանիտար» նախարարությունների գործունեությունն ավելի հասկանալի է հանրության համար (կամ հանրությունն է այդպես կարծում), իսկ փաստարկներով հակաճառել գյուղատնտեսության նախարարության վերացման դեմ համապատասխան հատուկ գիտելիքներ են պետք, թեկուզ գոնե մի քիչ։ Սակայն մշակույթի, ֆուտբոլի ու սփյուռքի հարցում մեզ մոտ բոլորը գիտակներ են, այդ պատճառով այդ հարցերն անընդհատ քննարկվում են։

Ինչ վերաբերում է մշակույթի ու սփյուռքի նախարարություններին, ապա երևի ավելի լավ է դրանք ընդհանրապես չլինեն, քան լինեն այն տեսքով, որով եղել են այս տարիների ընթացքում։

Անկախության սկզբին առաջինը դա հասկացել էր Պերճ Զեյթունցյանը, որը մեկ տարի մշակույթի նախարար է աշխատել ու ինքնակամ հեռացել է. ասում էին, նա բավականին կոպիտ է ասել, որ նման պայմաններում անհնար է աշխատել։

Մշակույթով ու սփյուռքով զբաղվող գերատեսչություններ իհարկե պետք են, հարցը դրանց արդյունավետությունն է։ Իսկ կարող է արդյունավետ լինել ոչ այն պատճառով,  որ նախարարություն է անվանվում. աշխատանքը ճիշտ կազմակերպելու դեպքում բաժինը կարող է հիանալի արդյունք ցույց տալ։  Միայն թե այն մարդիկ, որոնք որպես օրինակ են բերում  ԱՄՆ–ն ու Շվեյցարիան, թե այդ երկրներում մշակույթի նախարարություն չկա ու լավ էլ ապրում են, ուզում եմ հակաճառել, որ այնտեղ վարչապետներ էլ չկան, ու միևնույնն է լավ էլ ապրում են։

Нубарашен УИУ. Незаселенная камера - Sputnik Արմենիա
Օրենքի՞, թե՞ «անգույն ամբոխի» գերակայություն. «Ենոքյանի» ի հայտ բերած խոցելի կետերը

Միաժամանակ զարմանալի է, որ սպորտի ու երիտասարդների հարցերով նախարարության մասին դրանց հետ համեմատ ավելի հազվադեպ են խոսում։ Թեև այն նույնպես միանալու է սուպերգերատեսչությանը, որի միայն անվանումը մի քանի տող է զբաղեցնում. նախարարությունն իր մեջ պատրաստվում է միավորել գիտությունը, կրթությունը, մշակույթը, սպորտը ու երիտասարդների հարցերը (լավ կլիներ տիեզերքն էլ այստեղ ներառեին)։ Սպորտի և երիտասարդների հարցերով նախարարության մասին ավելի ուշ են հիշում երևի այն պատճառով, որ դրա գործառույթում գտնվող խնդիրներն ու հարցերն ավելի լղոզված էին, իսկ դրա աշխատանքի արդյունքները` անհասկանալի։

Ահա օրինակ պատահականության սկզբունքով ընտրված ՀՀ սպորտի և երիտասարդների հարցերով նախարարության տարբեր տարիներին հայտարարված գերակա ուղղություններն են։

Школьники села Коти, Тавуш - Sputnik Արմենիա
Դպրոցին հայեցակարգ է պետք. միայն այդ ժամանակ Նարեկացուն կդադարեն տիեզերագնաց անվանել

Նախարարությունն իր կարևորագույն խնդիրներից է համարել օրինակ, զանգվածային սպորտի ու առողջ ապրելակերպի քարոզչությունը։ Իբր, մարդիկ քիչ են սպորտով զբաղվում։ Նույնիսկ զանգվածային սպորտը խթանող հինգ ծրագիր է մշակվել։ Նման ծրագրերը խորհրդային անցյալի մասին հիշողություններ են արթնացնում. այն ժամանակ նման միջոցառումներ ձևի և հաշվետվության համար էին անցկացնում, իսկ այսօր` առավել ևս, դրանց հետևում ոչինչ չկա։

Հայկական սպորտը վաղուց ու երկար ժամանակով գրոգի մեջ է. առանձին հաջողությունների հասնում են ֆեդերացիաների ու բարերարների թիրախային աշխատանքի շնորհիվ. հաջողությունները հիմնականում շախմատի (բայց կարծես սա էլ մնաց անցյալում) և ուժային մենամարտերի ոլորտում են։ Ֆուտբոլի ֆեդերացիան, որը երկար ժամանակ պահվում էր Ռուբեն Հայրապետյանի ջանքերի ու հեղինակության վրա, որի գործունեությունը ժամանակին բազում արդարացի բողոքներ էր առաջացնում, հիմա անցավ հատուկ ծառայությունների պաշպանության տակ։ Թեկուզ և այդպես, բայց նախարարությունն էլի գործ չունի։

Нововылупленный крокодил - Sputnik Արմենիա
Կոկորդիլոսել եմ և կկոկորդիլոսեմ. Տանզանիայի, ձվերի և մարզպետական անհեթեթության մասին

Գագիկ Ծառուկյանը օժանդակում էր որոշ մարզիկների, բոլորին գովքի խոսքեր ենք ասում, բայց պետական գերատեսչությունն ի՞նչ կապ ունի։ Դա սպորտը, իսկ երիտասարդության մասին խոսք անգամ չկա։ Որևէ մեկը որևէ ոլորտում հիշու՞մ է մի պետական ծրագիր, որն իսկապես զանգվածային կարգով կընդգրկեր մեր երիտասարդներին, հատկապես` մարզերում։

Այլ հարց է, որ մշակույթը, սպորտն ու երիտասարդությունը, գիտությանն  ու կրթությանը միացնելուց, ամենայն հավանականությամբ, կտուժեն բոլոր այդ ոլորտները։ Թեկուզ և այն պատճառով, որ նախարարը չի կարող անել իրական աշխատանք բոլոր ուղղություններով՝ որքան էլ նա տեղակալ ունենա ու ինչքան էլ պրոֆեսիոնալ լինեն նրանք։

Շատ շուտով հինգ ոլորտներից մեկը կսկսի գերակայել. կախված այն բանից` որ տեղակալն է ավելի գործունյա, զուտ մարդկային գործոններից կախված. օրինակ, նրանցից որին է ավելի լավ վերաբերվում սուպերնախարարը, ով է ավելի լավ կարողանում իր գործերն առաջ տանել... 

Ինչ պատճառ ասես կարող է լինել...

Никол Пашинян, Арарат Мирзоян на Площади Республики (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Միֆեր «Սաշիկի» մասին և եվրոպական դատարան. էլ ի՞նչ կարող է քննվել ՄԻԵԴ–ում

Իսկ եթե մնացածը հայտարարեն, ինչպես վերջերս եղավ, որ սպորտը կամ նույն մշակույթն իրենք են, խորքում, դա կնշանակի, որ նրանք պարզապես չեն տեսնում ու չեն հասկանում այն ոլորտը, որը պետք է ղեկավարեն։ Ահա և ստացվում է, որ այդ հսկայական օպտիմալացված նախարարությունը կշարունակի բանավիճել դպրոցի շեմն անցնող հոգևորականների հետ, կշարունակի ուսուցիչների համար վարքի պայմաններ գրել ու ֆիզիկան կուլտուրայի նոր դասագրքեր պատրաստել։

Թեև դժվար է պատկերացնել, որ ինչ–որ մեկը փորձի լավացնել «Ֆիզկուլտուրա» առարկայի հանդեպ վերաբերմունքը, քանի դեռ նման դասագիրք կա։

Իսկ ընդհանրապես սուպերնախարարությունից դուրս այնքան քիչ բան է մնում, որ երևի արժեր դրա մեջ մնացածն էլ ներառել։ Բացառությամբ ուժային կառույցների, բայց այդ հարցն էլ կարելի է «սղացնել»։

Այ դա կլինի օպտիմալացումների օպտիմալացումը։

Լրահոս
0