22:16 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.53
  • GBP607.42
  • EUR539.80
  • RUB7.55
ՀԱԿ հանրահավաքը Ազատության հրապարակում

Լևոն Տեր-Պետրոսյանը խաղի մե՞ջ մտավ. ի՞նչ է նշմարվում ՏԻՄ ընտրությունների երևակած պատկերում

© Photo : PanARMENIAN Photo
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
75310

Անցած կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ընդհանուր առմամբ հանգիստ անցան, բացառությամբ մի դրվագի, սակայն առանձնացան հետաքրքիր հանգամանքներով։ Կարծես թե, երաշխավորված հաղթանակ ընտրություններին նոր իշխանության ներկայացուցիչներն արդեն չեն ունենա. դա շատերին է հասկանալի, և Տեր–Պետրոսյանը, օրինակ, օգնության է շտապում։

Կիրակի օրը ՀՀ 24 համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրությունները։ Մասնակցության ցուցանիշները տարբեր են` ընտրողների 22–80%–ն էին եկել քվեարկելու ընտրատեղամասեր, միջին ցուցանիշը բավարար է`  58,5%։ Սակայն այս սովորական ընտրություններում, ըստ էության, հետաքրքիրն այլ էր։

Համայնքներում հիմնականում անկուսակցական թեկնածուներ հաղթեցին, իսկ Վարդենիսում և Ուրցաձորում շատ ավելի ուշագրավ բան տեղի ունեցավ։

Ուրցաձորում հաղթանակ տարավ խոշորացված համայնքի նրա նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը, որին անցած տարի հոկտեմբերին նոր իշխանությունները ստիպեցին հրաժարական տալ: Ընդ որում` հաղթեց իշխանական դաշինքի կողմից աջակցություն վայելող թեկնածուի նկատմամբ բավական մեծ տարբերությամբ։

Վարդենիսում էլ սկանդալ տեղի ունեցավ։ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պարտված թեկնածու Վահան Զարոյանի համախոհները կիրակի լույս երկուշաբթի սկսեցին փակել ճանապարհները։ Բարեբախտաբար, Զարոյանն անձամբ նրանց կոչ արեց սթափվել, որից հետո ցուցարարները ազատեցին ճանապարհը։ Ի դեպ Զարոյանը զբաղեցրել էր նույնիսկ ոչ թե երկրորդ, այլ վեցերորդ տեղը։

Իհարկե, անհասկանալի է, ինչի կամ ում դեմ էր ուղղված այդ բողոքը։ Այն մարդկանց դեմ, ովքեր ընտրել են նրան, ում արժանի՞ էին համարում։ Նախկին իշխանությա՞ն դեմ։ Եվ ամենակարևորը, ինչի՞ էին ձգտում հասնել ցուցարարները։ Այ դա բացարձակ անհասկանալի է, և այդ արարքի միակ տրամաբանական մոտիվը իներցիան է. այդ մարդիկ մնացել էին ապրիլ–մայիս ամիսներում, և քանի որ նրանց բողոքի արտահայտման այլ մեթոդների մասին դեռ ոչ ոք չի պատմել, նրանց ինքնակազմակերպումը անհեթեթ տեսք ունեցավ։

Սակայն այդ ամենը մանրուք է։ Կարևորն այն է, որ այսուհետ, ինչպես և կանխատեսում էին բոլորը, նոր իշխանության առաջադրած թեկնածուներին հաղթանակ չի երաշխավորվում։ Եվ դա, ի դեպ, նորմալ է, աննորմալ է ժողովրդավարական երկրի համար այն 80-90%–ը, որը ստանում էին բոլորովին վերջերս։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը` մեկնաբանելով երկուշաբթի այս ընտրությունները, հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող էր թեկնածություն առաջադրել բոլոր 24 համայնքներում, և նրանք հաղթելու հնարավորություն կունենային, սակայն իշխանությունները չեն ուզում մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը. հավանաբար իշխանություններին պետք է շնորհակալություն հայտնել դրա համար և խոնարհվել։

«Մասնավորապես մենք ուզում ենք ազատ թողնել ՏԻՄ ընտրությունները, որպեսզի բնակիչներն անձամբ որոշեն, ում են իրենք ցանկանում իրենց բնակավայրերի ղեկավար տեսնել», – եզրափակեց Նազարյանը։

Այստեղ ինչ–որ տարօրինակ կոնտեքստ կա, չե՞ք նկատում։ Իշխանություններն «ուզում» են  ազատ թողնել ընտրությունները. իսկ ի՞նչ է նրանք կարող են այլ ցանկություն ունենալ։ Այն էլ ժողովրդավարական երկրում, «նոր», բառացիորեն թարմությամբ փայլող Հայաստանո՞ւմ։

Հարց երկրորդ. իշխանություններն ուզում են «ազատ թողնել ՏԻՄ ընտրությունները»։ Այսինքն, մյուս բոլոր ընտրությունները այլևս ազատ չե՞ն լինելու. այսպե՞ս է պետք հասկանալ տիկին Նազարյանին։ Այսինքն «հպարտ և անկախ» քաղաքացիները պետք է բավարարվեն միայն տեղական ընտրությունների ազատ լինելով, և վե՞րջ։

Թեպետ, Լենա Նազարյանը, ճեպազրույցից արագ անհետացավ, երբ չգտավ իր իսկ վերջին հայտարարության (թե իբր Հայաստանում առաջին անգամ ընդդիմությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, իբրև թե՝ տեսեք մենք ինչ ժողովրդավար ենք, դա մեր արժանիքն է) վերաբերյալ տված ուղիղ հարցի պատասխանը։ Սակայն հարցը պարզից էլ պարզ էր. նրան հարցրեցին, այդ դեպքում ինչպես էր այն ժամանակ ընդդիմություն եղած «Ելք» դաշինքը դեմ քվեարկել, եթե հիմա սա առաջին անգամ է տեղի ունեցել։

Դե ինչ, թողեցին աշխատել, ժամանակն է նաև արդյունքներ ցույց տալ, իսկ եթե դրանք չկան, ընտրություններում գնալով ավելի հաճախ են պարտվելու։ Դեռ նախքան ընտրություններն արդեն հասկացել էր Հայ ազգային կոնգրեսը, որը առավել ուժեղ էր սատարում նոր իշխանություններին։ Հասկանալով, որ հասարակությանն արդեն որերորդ անգամ պետք շեղել լուրջ խնդիրներից, իսկ օրհներգը փոխելու և ամառային ժամանակի անցնելու հնարքներն արդեն չեն գործում, Տեր–Պետրոսյանը ավելի ծանրակշիռ բան մեջ գցեց. հայտարարություն, որում լիովին սատարեց իշխանություններին և առաջարկեց վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգին՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով, իհարկե։

Այժմ այս առաջարկի շուրջ, որը ըստ էության, ոչ մի խնդիր չի  լուծում, բուռն բանավեճեր կծավալվեն, որոնք արհեստականորեն կուռճացվեն. ուշադրությունը շեղելու ավելի երկարատև զբաղմունք, քան ամառային ժամանակի անցնելը։

Միակ  բանը, ինչի վրա կցանկանայինք ուշադրություն հրավիրել նախքան բանավեճերը, այն է, որ ՀԱԿ հայտարարության մեջ հետևյալ խոսքերը կան.

«Նոր իրավիճակի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ թեև ավարտվել է քսանամյա կոշտ ավտորիտարիզմի քաղաքական իշխանության ժամանակաշրջանը, սակայն դեռևս պահպանվում է դրա ստեղծած համակարգի հսկայական ազդեցությունը երկրի քաղաքական, տնտեսական և պետական ու հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառների վրա»։

Տեսնում եք, կրկին երգում են «քսանամյակի» մասին։ Պետք է այսպես հասկանալ, որ ՀՀՇ-ի (որից սերում է ՀԱԿ–ը) կառավարման ժամանակ բացարձակ ժողովրդավարություն էր, երանություն և ոչ մի ավտորիտարիզմ։

Ոչ, հարգելիներս. և՛ ավտորիտարիզմը, և՛ ներքաղաքական, հասարակական, սոցիալական հարաբերությունների բոլոր արատներն ու թերությունները, և հայ իրականության մեջ առկա մյուս բոլոր բացասական, վատ և պարզապես անթույլատրելի երևույթները, այդ ամենը ձեր կառավարման անմիջական հետևանքներ են։

Դուք կարող եք երիտասարդների, այն էլ ոչ բոլորի ուղեղները լվանալ։

Բայց երկրում բազմաթիվ մարդիկ կան, որոնք, ի հեճուկս ձեր ջանքերի, ոչ միայն ողջ են մնացել ձեր կառավարման տարիներին, այլև երկիրը չեն լքել։ Նրանք հիանալի հիշում են ամեն ինչ և գիտեն, զարմանալի է, որ դուք այդ ամենը չեք հասկանում։

Այնպես որ՝ եկեք խոսենք գոնե 30–ամյա «քաղաքական ժամանակահատվածի» մասին։ Բանն այն է, որ եթե ընտրողը տեսնի, որ այդ ժամանակահատվածը (հենց 30-ամյան) իսկապես ավարտվել է, ապա նոր իշխանության առաջադրած թեկնածուները ընտրություններին չեն պարտվի։

Թեև կրկնենք` ընտրություններում պարտվելը նորմալ է։

Ըստ թեմայի

«Մեղավորության» կանխավարկածը. դե ապացուցիր, որ գետաձի չես
«Փինաչիների» ծրագիրն ու պրոֆեսիոնալների ծանր հարվածը. անհնազանդները փորձանքի մեջ կընկնեն
Ամեն ինչի պատասխանատուն ժողովուրդն է. ինչի՞ց է դժգոհ Մարուքյանը
Իշխանությունը սարսափահար է, կամ ինչպես հիմա չեղարկել համաներումը
թեգերը:
Հայաստան, Լևոն Տեր–Պետրոսյան

Գլխավոր թեմաներ