00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Couchsurfing հայկական ձևով կամ վիճակագրական հանելուկ. որտե՞ղ է «սուզվել» ներգաղթի ալիքը

© Sputnik / Aram NersesyanНикол Пашинян и Серж Танкян пешком подходят к площади Республики (7 мая 2018). Еревaн
Никол Пашинян и Серж Танкян пешком подходят к площади Республики (7 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զարմանալի է, որ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվար-դեկտեմբերին» վերտառությամբ փաստաթուղթը արդեն մի 10 օր է, ինչ Վիճկոմի պաշտոնական կայքում հրապարակված է, բայց սոցիալ-տնտեսագիտական արձագանքներ առանձնապես չեն երևում:

Վիճակագրական կոմիտեն զարմացրեց: Ավելի ճիշտ՝ Վիճկոմի հրապարակած տվյալները զարմացրեցին:

Մասնավորապես, որ այս՝ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 2 միլիոն 965 հազար 100 մարդ. սա մի քանի հազարով քիչ է, քան կար 2018թ, հունվարի 1-ի դրությամբ՝  2 միլիոն 972 հազար 700: Թվաբանության սիրահարները կարող են ավելի հանրահաշվորեն ճշտել: Բայց առանց հատուկ հաշվումների էլ պարզ է, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն արդեն պատմություն դարձած 2018 թվականին Հայաստանի մշտական բնակչությունը ոչ միայն չի ավելացել, այլև 5-6 հազար հայրենակցի չափով նվազել է:

Заседание правительства Армении (2 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետի հանձնարարականներից ծնված հարցեր, կամ արժե՞ ջնջել հինը նույնը ստեղծելու համար

Առհասարակ, զարմանալի է, որ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվար-դեկտեմբերին» վերտառությամբ փաստաթուղթը արդեն մի 10 օր է, ինչ Վիճկոմի պաշտոնական կայքում հրապարակված է, բայց սոցիալ-տնտեսագիտական արձագանքներ առանձնապես չեն երևում: Տարօրինակ է, քանզի այնտեղ լավատեսական ցուցանիշներ էլ կան, օրինակ, տարին տարվա վրա (2018-ի հունվար-դեկտեմբերը՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ) արդյունաբերական արտադրանքի ծավալը 4,3 տոկոսով աճել է: Ճիշտ է, օրինակ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ցուցանիշը դրամով արտահայտված՝ մի 7,3 տոկոսով կարծես նվազել է: Բայց դրա մասին թող տնտեսագետները խոսեն:

Տողերիս հեղինակին մշտական բնակչության ցուցանիշը հետաքրքրեց: Իսկապես զարմանալի է: Ավելին՝ տարօրինակ: Ինչպե՞ս կարող էր Հայաստանի մշտական բնակչության թիվն անցած տարվա ընթացքում նվազել, չէ՞ որ պետք է ավելանար:

Ապրիլ-մայիսին, ինչպես ընդունված է ասել՝ «թավշյա հեղափոխությունը», Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հաղթեց, տեղի ունեցավ իշխանափոխություն…

Դրանից հետո գուցե այդքան շատ չհայտարարվեց կամ օրումեջ չէր ասվում, սակայն թե՛ հեղափոխական ալիքով իշխանության եկած առաջնորդն ու իր թիմակիցները, թե՛ այդ ալիքը ձևավորած հայրենակիցների մի զգալի մասը համոզված էին, որ  իշխանափոխությանը հաջորդելու է վերջին 10-15, անգամ՝ 20-25 և նույնիսկ՝ 25-30 տարիներին Հայաստանից հեռացած հայության անկասելի, հուժկու ներգաղթը:

Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Նախարարները հա՛ էլ կուտեն, նախ լրագրողներին հաց տվեք... ինչպես Զադոյանը լուծեց հացի խնդիրը

Կարճ ասած՝ այնպիսի մի ներհոսք հիմա  պիտի եղած լիներ, որ էլ նկարագրելու  չէ: Ապրիլյան զարգացումներից արդեն համարյա մի 10 ամիս է անցել և խնդրեմ՝ Վիճակագրական կոմիտեն ահա այդպիսի դառը վիճակ ու թվային տվյալներ է ներկայացնում, թե գիտե՞ք, մի քանի հազարով մշտական բնակիչներս քչացել ենք:

Մնում է ենթադրել, որ ներգաղթողներ ու վերադարձողներ եղել են ու քիչ չեն եղել, բայց համարյա նույնքան էլ հեռացել են:

Տեղերո՞վ են փոխվել, couchsurfing են արե՞լ. դե գիտեք, այն զբոսաշրջիկների պես, որ միմյանց օթևան են տալիս կամ ժամանակավոր փոխանակում իրենց կացարանները:

Կարծես՝ ոչ: Մենք, օրինակ, ոչ մի Գլենդելի հետ չենք փոխանակվել: Լավ, բա սա ի՞նչ հանելուկ է:

Ախր մեր հայրենակիցները, որը ԱՄՆ-ից, որը՝ Ռուսաստանից, որը՝ Ֆրանսիայից, ով որտեղից ասես սոցցանցերում ոգևորված գրում էին, չէ՞, թե՝ դուք միայն «հանցավոր ռեժիմը հեռացրեք», մենք անմիջապես կվերադառնանք, կգանք՝ հարյուրներով, հազարներով, եթե ոչ՝ հարյուր հազարներով:

Երևի, այնուամենայնիվ, գալիս են մեր սիրելի հայրենակիցները, հենց հարյուր հազարներո՛վ են գալիս, պարզապես... արտասահմանյան տարբեր օդանավակայանների սպասասրահներում են ինչ-ինչ տեխնիկական պատճառներով «լռվել-մնացել»:

Այ, շուտով գարունը կբացվի ու կվերադառնան: Ի վերջո, որքա՞ն կարող են դրսից ու հեռվից սիրել, «ֆեյսբուքից» ու «սկայպով»... 

Չգիտեմ, բայց օրերս մի լուր տեսա, մի տեղ, առ այն, որ Վանո Սիրադեղյանը, հնարավոր է, վերադառնա: Դե, դա նորություն չէ. նկատի ունեմ՝ պարբերաբար նման լուրեր շրջանառելը: Բայց Վանո Սիրադեղյանի այս տողերը միտս եկան.

«Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ...»:

Իսկ այ, ծանոթներից մեկը, որ ոչ արտագաղթել էր, ոչ էլ, բնականաբար, ներգաղթեց, այլ պարզապես ԱՄՆ էր մեկնել ու վերադարձել, պատմում էր, որ այնտեղ մի հավաքույթի ժամանակ ամերիկաբնակ հայրենակիցները իրեն այնպես էին նկարագրում ու ներկայացնում Հայաստանի վիճակը, որ կարելի էր կարծել, թե դրախտի մասին են խոսում:

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (14 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Հակահեղափոխական» սև կատու է անցել, կամ Փաշինյանին անհրաժեշտ է «նոր ընդդիմություն»

Հա, բայց այնպես էին գովում, գովաբանում, որ կարծես այդ իրենք էին երեք օրից, առանց որևէ հավելյալ կոչուքարոզի վերադառնալու Երևան, այլ ոչ թե իրենց, կներեք բառի համար՝ հայաստանցի զրուցակիցը:

Մի խոսքով, դա հռետորաբանություն է, իսկ ա՛յ վկայակոչված ցուցանիշները կոնկրետ են ու վիճակագրորեն արձանագրված:

Ու դեռ որ՝ լավ բան չեն հուշում:

Լրահոս
0