11:36 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Ալեքսանդր Շելեպին

«Ամեն ինչ արեք, որ ինձ չգաղտնալսեն». КГБ–ի ղեկավարի արկածները Երևանի կենտրոնում

© Sputnik / Галина Кмит
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Սերգեյ Բաբլումյան
35510

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը սիրում է հետաքրքիր դեպքեր հիշել խորհրդային անցյալից։ Պետական աշխատանքի ու լավ կապերի շնորհիվ նա շատ պատմություններ գիտի այն մարդկանց մասին, որոնք երկնաբնակներ էին համարվում ԽՍՀՄ–ում։ Օրինակ` այս պատմությունն այն մասին է, թե ինչպես է КГБ–ի ղեկավար Ալեքսանդր Շելեպինը եկել Հայաստան։

Իվան Իվանիչն ու Ալեքսանդր Նիկոլաևիչը ընդհանուր ոչինչ չունին, եթե հաշվի չառնենք, որ Իվան Հարությունովը Հայաստանում պետական անվտանգության մայոր էր, իսկ Ալեքսանդր Շելեպինը` ՊԱԿ–ի (КГБ) նախագահ, ընդ որում` ամբողջ Խորհրդային Միության ՊԱԿ–ի։ Երկինք ու երկիր։ Բայց ճակատագրի բերումով նրանց ճանապարհները խաչվեցին Երևանում ու ոչ սովորական հանգամանքներում։

Երկու խոսք Իվան Իվանիչի մասին։ Մայորը ժամանակին Սուրեն Թովմասյանի` Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարի թիկնապահն էր, իսկ երբ նա որպես դեսպան գնաց Վիետնամ, Իվան Իվանիչը սկսեց աշխատել Հայկական ԽՍՀ Կուսակցական պետական վերահսկողության կոմիտեում։ Աշխատանքը բարդ չէր. պետք էր ղեկավարությանը «Գաղտնի» նշումով թղթեր տանել ու միաժամանակ հետևել, որ վերահսկողության կոմիտեի ու ԽՍՀՄ Նախարարների խորհրդի շենքի շուրջը կարգուկանոն լինի։

Նրանք, ովքեր մոտիկից էին ճանաչում Իվան Իվանիչին (ես ճանաչում էի, որովհետև ինքս էլ եմ նույն կոմիտեում աշխատել) հաստատ հիշում են նրա երկու առանձնահատկությունները` բարոյական էր զուտ մարդկային առումով ու ամեն ինչում կարգուկանոն էր սիրում։

Երբ աշխատանքի էր գալիս ու համոզվում էր, որ ամեն ինչ կարգին է, իջնում էր մուտքի դռների մոտ` Եղիշե Հասրաթյանին` Հայաստանի պետական կուսակցական վերահսկողության կոմիտեի ղեկավարին դիմավորելու ու նրան գրասենյակի դռան մոտ ճանապարհելու համար։ Ոչ ոք չէր ստիպում դա անել, պարզապես կոմպետենտ մարմինների վետերանի` տարիներով մշակված սովորությունը հենց այդպիսի պահվածք էր պահանջում։

Նույն արարողությունը կրկնվում էր օրվա վերջին, եթե իհարկե մեր հերոսն իր աշխատանքի վայրում էր լինում, ոչ թե կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ինչ–որ ուրիշ տեղում։ Իսկ ազատ ժամանակ Իվան Իվանիչի հետ կարելի էր և՛ խոսել, և՛ հիանալ նրա կոկիկ կոստյումով, անթերի արդուկած տաբատով ու արևի պես շողացող «Ցեբո» չեխական կոշիկներով։ Այդ ամենը համադրվում էր գրասեղանի խիստ կարգուկանոնով` սուր մատիտներ, ձախ կողմում` թղթապանակներ, աջում` գրիչներ, ուղիղ կենտրոնում` Լենինի արձանը. այս ամենը ստիպում էր հարգել կարգուկանոնը և վստահությամբ լցվել վաղվա օրվա հանդեպ։

Սակայն կյանքի միանվագ ընթացքը խախտվեց, երբ Հայաստան եկավ նույն կոմիտեի նախագահը, բայց Մոսկվայից։

Հիմա մի երկու խոսք Ալեքսանդր Նիկոլայի Շելեպինի մասին, որը նոր էր ՊԱԿ–ի նախագահ դարձել և մեկ տարվա ընթացքում հասցրել էր միանգամից երեք բարձր պաշտոն ստանալ` Վերահսկիչ կոմիտեի նախագահ, ԽՄԿԿ ԿԿ քարտուղար ու ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։

Շելեպինն առանձնապես չէր ուզում ՊԱԿ գնալ, բայց Խրուշչովը բացատրել էր` դա նույն կուսակցական քաղաքական աշխատանքն է, միայն թե որոշակի յուրահատկությամբ։

Յուրահատկությունների մասին. «Մի խնդրանք էլ ունեմ` ամեն ինչ արեք, որ ինձ չգաղտնալսեն», – ասել էր Խրուշչովը Շելեպինին։ Մի խոսքով, հրաժարվելով գեներալի ուսադիրներից`Ալեքսանդր Նիկոլաևիչն արել էր իր գործը, քանի դեռ նրան չէին ուղարկել երկրի կուսակցական պետական ոլորտը հսկելու։

Իսկ հիմա հանգիստ սրտով վերադառնանք Երևանում։ Շելեպինի այցին լրջորեն էին պատրաստվել. ընդունող կողմի մասնակիցներից յուրաքանչյուրը գիտեր իր գործն ու տեղը։ Իվան Իվանիչը պետք է կայանատեղից հեռացներ պատահական մեքենաները և ապահովեր մոտակա տարածքի մաքրությունն ու կարգուկանոնը։

Այդ իրադարձության համար բերված ջրցան մեքենան փայլեցնում էր Մոսկովյան փողոցի այդ հատվածը, որովհետև արևն ակնթարթորեն չորացնում էր ասֆալտը։ Իսկ բարձրաստիճան հյուրն ուշանում էր։ Իվան Իվանիչը հրամայել էր չխնայել ջուրն ու թեկուզ մինչև հաջորդ առավոտ թրջել գետինը։ Այդ պահին նրան զանգեցին. «Գալիս են»։ Իվան Իվանիչը փողոց վազեց` վերջին հրահանգը տալու ու... հոգոց հանեց։

Հենց այդ պահին փողոց դուրս եկավ թաղման թափորը` համապատասխան երաժշտության ալիքների տակ։ Հանգուցյալին ճանապարհողները մեկ րոպե անց փակեցին փողոցը, և դա տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ բարձրաստիճան հյուրի մեքենան մտավ փողոց։ Իվան Իվանիչի հոգեվիճակը հասկանալու համար կարելի է հիշել Գոգոլի «Ռևիզորի» համր դրվագը և քառապատկել այն։

Մի ուրիշ դեպքում այդ ամենը կարելի էր պատահականություն, անկանխատեսելի ձախողում համարել։ Բայց սա յուրահատուկ դեպք էր։ Կարգուկանոնը խախտվում էր, իսկ Իվան Իվանիչը չէր կարողանում ինչ–որ ձևով շտկել իրավիճակը։

Իսկ հետո եղավ հետևյալը. կառավարական «Չայկան», որում նստած էր հյուրը, հասավ թափորին ու կանգ առավ։ Մեքենայից դուրս եկավ ակնհայտորեն ոչ կովկասյան արտաքինով մի տղամարդը, հանեց գլխարկն ու լուռ սպասեց, մինչև մարդիկ անցնեն։ Իվան Իվանիչը հանգիստ շունչ քաշեց։

Ամփոփում. «կարգուկանոնն» ու «բարոյականությունը» իրար նման երևույթներ են։ Ու պարտադիր չէ, որ երկրորդը բխի առաջինից, ամեն ինչ կախված է կոնկրետ Իվան Իվանիչներից ու նաև նրանից, թե գլխարկի տակ ինչ գլուխ է։

Գլխավոր թեմաներ