00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի օրհներգը հանգիստ չի տալիս. մինչև օրհներգը չփոխենք, ոչ մի գործ գլուխ չի գա՞

© Sputnik / Aram NersesyanВице-спикер Ален Симонян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн
Вице-спикер Ален Симонян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանը կարծում է, որ օրհներգափոխության թեման «արհեստական օրակարգ» է, բայց…

Հայաստանի օրհներգը հանգիստ չի տալիս: Վաղուց ու տարբեր անձանց, գործիչների, մտավորականների: Ժամանակ առ ժամանակ օրհներգը փոխելու, «Մեր հայրենիք»-ից հրաժարվելու և Արամ Խաչատրյանի երաժշտությանը վերադառնալու հարցերը հայտնվում են հասարակական-քաղաքական քննարկումների դաշտում, հետո մի երկու-երեք կամ չորս-հինգ տարով դրվում պահեստի գզրոցում, որպեսզի…  ինչ-որ մեկ այլ պահի նորից հրապարակ բերվեն:

Никол Пашинян - Sputnik Արմենիա
Օրհներգի ու դրոշի թեման հարմար պահի հայտնվեց. հարցերը հրապարակում քննարկելը մնաց անցյալում

Բազմաչարչար հարցը նորից ասպարեզում շրջանառելու նախաձեռնողը, գիտեք, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է, որը երկու օր առաջ ևս մեկ անգամ խոսեց այդ մասին:

Նա, պարզվում է, աշխատանքային խումբ է ստեղծել «Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի տեքստի մրցույթին մասնակցելու հայտեր ընդունելու և ուսումնասիրելու համար»: Աշխատանքային խմբում ընդգրկված են բավականին հարգարժան անձինք, գործիչներ, մտավորականներ: Բայց…

Որքան էլ այս՝ օրհներգափոխության թեման ու նաև նախաձեռնությունը «արհեստական օրակարգ» համարես, անխուսափելիորեն մի քանի հարց ծագում է:

Ինչո՞ւ «արհեստական օրակարգ»: Թեկուզ այն պարզ պատճառով, որ օրհներգի փոփոխությունը պետության ու հասարակության համար լուծման կարոտ ամենից կենսական հարցը չէ, առնվազն այս ժամանակահատվածում: Բազմապատիկ ավելի կարևոր խնդիրներ կան, եթե այլ հակափաստարկ չհնչի:

Մյուս կողմից, «Մեր հայրենիք»-ը արդեն միայն օրհներգ չէ, առավել ևս՝ այն չի կարող սոսկ որպես գրական ու երաժշտական ստեղծագործություն ընկալվել: Այն մեր պետության, մեր ժողովրդի պատմության, անցած ճանապարհի, առավել ևս, վերջին 28 տարիների մաքառումների ու նաև ձեռքբերումների անբաժանելի մասնիկն է դարձել: Ու սա ոչ թե էսթետիկ խնդիր է, այլ խորապես քաղաքական, գաղափարական հարց:

Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Օրհներգի կռիվ. արդյո՞ք ժողովուրդն ու ՀՀ կառավարությունը «կաջակցեն» Արամ Խաչատրյանին

Երկրորդը` օրհներգի փոփոխության նախաձեռնողն ու այդ նախաձեռնությունը սատարողները ի սկզբանե վերցնում են միմիայն Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգի (ընդունվել է 1944-ին)՝ Արամ Խաչատրյանի գրած երաժշտությունը: Ու վե՛րջ:

Իսկ ինչո՞ւ: Արամ Խաչատրյանը, իհարկե, անվիճարկելի մեծություն է, ազգային հպարտություն ու աշխարհահռչակ կոմպոզիտոր: Սակայն հարցն այդ չէ, այլ մոտեցումը:

Իսկ ո՞վ է ասել, որ Հայկական ԽՍՀ հիմնի երաժշտությունը բացարձակապես անվիճարկելի է, երկրորդ՝ ո՞վ է ասել, որ չի կարող գրվել բացարձակապես նոր օրհներգ՝ նոր մեղեդի, նոր տեքստով: Ի՞նչ է, այլևս կոմպոզիտորներ չկա՞ն Հայաստանում և սփյուռքում: Չենք ասում՝ մի նոր Արամ Խաչատրյան, բայց կա՞ն կոմպոզիտորներ, որ նոր օրհներգ գրեն:

Եթե օրհներգը փոխելու հարց է դրվում, ապա ո՞րն է մոտեցումը. եղածի մեղեդին ու բովանդակությունը մեր առանձին հայրենակիցների, այսպես ասենք՝ քիմքին հաճո չէ, իսկ այ, Սովետական Հայաստանի հիմնի երաժշտությունը կարելի՞ է վերցնել:

Իսկ եթե, ասենք, ինձ ու էլի մի քանի տասնյակ հայրենակցի էլ ա՛յդ տարբերակը դուր չի գալիս: Մի աշխատանքային խումբ էլ մե՞նք ձևավորենք: Թե՞ դրա համար պարտադիր պիտի ԱԺ փոխնախագահ դառնալ:

Ու առհասարակ, ենթադրենք, Ալեն Սիմոնյանի ձևավորած աշխատանքային խումբը ինչ-որ որոշման հանգեց:

Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Արամ Խաչատրյան. ստալինյան չորս մրցանակ ստացած բեռնակիրը

Ի՞նչ է լինելու հետագա ճակատագիրը: Հանրաքվեի՞ է դրվելու օրհներգի հարցը, միտինգային «քվեարկությո՞ւն» է լինելու, ԱԺ քննարկմա՞նն է ներկայացվելու, թե՞ մեկ այլ բան:

Տրամաբանական է, իհարկե, խորհրդարանի կողմից ընդունելու տարբերակը, քանզի օրհներգի հարցը կարգավորվում է օրենքով, իսկ օրենսդիր մարմինը ԱԺ-ն է:

Դժվար չէ նկատել, որ ինչ-ինչ, բայց նման հարցերի շուրջ բուռն ու կրքոտ քննարկումներ մերոնք կարողանում են ծավալել: Հացուջուր մի տուր, միայն թող` այդօրինակ թեմաների շուրջ վիճեն: Ախր, մինչև օրհներգը չփոխենք, ոչ մի գործ գլուխ չի գա` սկսած վարուցանքից, վերջացրած ներդրումների ներգրավմամբ:

Լրահոս
0