03:36 23 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Լաուրա Սարգսյան

«Ջավախքից չես, վճարիր»․ ինչպես է հայրենադարձը հիասթափվում Հայաստանից և կրկին սիրում

© Sputnik / Aram Nersesyan ,
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Լաուրա Սարգսյան
1528100

Նվիրվում է հայրենադարձներին և բոլոր նրանց, ովքեր պատմական հայրենիք դեռ չեն վերադարձել։ Ովքեր ուզում են, բայց վախենում։ Ովքեր եկել են «թավշյա հեղափոխությունից» հետո։ Ովքեր սիրում են Հայաստանը ոչ թե ինչ-որ բանի համար, այլ ի հեճուկս․․․

Երևանի հետ հանդիպումը

Երթուղային տաքսին կանգ առավ ինձ համար անհասկանալի վայրում։ Վարորդը հայերեն ասաց․ «Վերջ, հասանք, Երևանում ենք»։

Առաջին տպավորությունից ցնցվեցի․ մի՞թե այս մոռացության մատնված վայրը հպարտորեն կրում է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայարան անունը։ Ես բոլորովին այլ կերպ էի պատկերացնում։

Автовокзал Киликия
© Sputnik / Дмитрий Писаренко
«Կիլիկիա» ավտոկայարան

Օգոստոսի վերջն էր, անասելի շոգ։ Նստեցի առաջին պատահած տաքսին։ Վարորդն իսկույն հասկացավ, որ Հայաստանից չեմ, սկսեց հարցուփորձ անել։ Պատասխանելով հարցերին՝ փորձում էի պատուհանից ուսումնասիրել իմ նոր տունը՝ պատմական հայրենիքի մայրաքաղաքը։

Կամերային Երևանը, վարորդն ու նրա կիսաքանդ մեքենան հակասական զգացողություններ էին առաջացնում։ Եթե ասեմ, որ հենց առաջին րոպեին զղջացի ընդունածս որոշման համար, ավելի լավ է` ոչինչ չասեմ։

Улица Абовяна 8. Старый Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Երևան

Հետո, իհարկե, ժամանակի ընթացքում ես կարողացա տեսնել ու գնահատել թամանյանական ճարտարապետության խիստ գծերի գեղեցկությունը։ Բայց մինչև հիմա՝ ութ տարի անց, քաղաքը ինձ դեռ մռայլ է թվում, ոչ այնքան հարմարավետ և կոմպակտ։

Իսկ դուք կարո՞ղ եք

18 տարեկան էի, երբ կատարեցի կյանքիս ամենակարևոր քայլը՝ եկա Հայաստան։ Այն ժամանակ ոչ ոք չէր կասկածում, որ ութ տարի անց «թավշյա հեղափոխությունից» հետո «հայրենադարձություն» բառը նորաձև կդառնա։

Улица Амиряна после выбора Никола Пашиняна премьер-министром Армении (8 мая 2018). Еревaн
© Sputnik / Ani Liparityan
Երևան, 2018 թ–ի մայիս

Այսօր յուրաքանչյուր հայրենադարձ հպարտության առարկա է։ Իշխանությունն այդպես է ուզում խրախուսել վերադարձողներին, որոնց համար հայրենիքում վերաբնակեցման ոչ մի արդյունավետ ծրագիր առայժմ չի մշակվել։

Ի դեպ, այս հարցում չէր խանգարի ուսումնասիրել և մեր իրողություններին ադապտացնել Իսրայելի փորձը։ Գուցե մի օր մենք կկարողանան իրագործել հայրենադարձության այնպիսի ծրագիր, որը նմանը չի ունենա աշխարհում։

Վերադառնալով 2010-ին՝ նշեմ, որ հայրենադարձության առաջին օրերն ամենաբարդն էին։ Պատկերացրեք, որ դուք հայտնվել եք ձեզ համար օտար միջավայրում, երբ հասկանում ես, որ այստեղ «ձերոնք» են, բայց չես զգում։ Երբ հազիվ ես կարդում տառերը, խոսում ես անհասկանալի հայերենով, հագնվում և քեզ պահում ես ոչ երևանցու նման։

Իսկ հետո էլ տեղացիները տարօրինակ նայում են, երբ իմանում են, որ դու տեղափոխվել ես Հայաստան, այն էլ սովորելու։ Չէ որ ութ տարի առաջ ոչ ոք ոչ մի բանի չէր հավատում։ Երևանցիները, գյումրեցիները, ապարանցիները, մի խոսքով՝ բոլորն ինձ խենթի տեղ էին դնում. այլ կերպ չէին կարողանում բացատրել իմ արարքը։

«Դու ամեն ինչ թողել ու եկել ես Երևա՞ն։ Դե, դա առնվազն անհեթեթ է», - մի անգամ ասաց գործընկերս, որը հնարավոր և անհնար ամեն ինչ անում էր՝ Հայաստանից հնարավորինս արագ հեռանալու համար։

Ավարտելով Ռուս-հայկական համալսարանի լրագրության ֆակուլտետի առաջին կուրսը՝ ես իմ հայերենով, որն այդ պահին հավակնում էր «2+»-ի, որպես օպերատոր սկսեցի աշխատել կինոատրակցիոններից մեկում։ Աշխատանքը բարդ չէր, ցերեկային գործ էր և թույլ էր տալիս պատրաստվել քննություններին ու որոշ չափով հոգալ ծախսերս։

Бюст Александра Грибоедова в день торжественного открытия в РАУ (30 января 2019). Еревaн
© Sputnik / Laura Sarkisian
Ռուս-հայկական համալսարան

Հայրենադարձի, այն էլ ուսանողի համար հեշտ չէ, հատկապես, երբ դու մենակ ես։ Բայց եթե նպատակ ու ձգտում ունես, քեզ ոչինչ չի խանգարի։ Ութ տարում հուսահատվել եմ երևի միայն մեկ անգամ։

Մի անգամ ուսանողական պոլիկլինիկայում բողոքեցին, որ ես ծնունդով Ջավախքից չեմ, այլ Թբիլիսիից։

«Եթե Ջավախքից լինեիր, չէիր վճարի բժշկի խորհրդատվության համար», - ասաց ինձ հաշվապահը։

Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու այդպես ասացին։ Կամ ջավախքցիներն այդ պահին ինչ-որ պաշտոնական առավելություններ ունեին, կամ դա ուղղակի համակրանքի հարց էր, դժվար է ասել։ Բայց լացելու չափ վիրավորական էր։ Ես ի, 40 աստիճան ջերմությամբ չվիճեցի նրա հետ, միայն դեմքս խոժոռեցի, վճարեցի 1000 դրամը և հեռացա՝ ինքս ինձ խոստանալով, որ ոչ մի դեպքում այլևս չեմ գա այստեղ։

Դժվարություններ

Տառ-տառ կարդալով տրանսպորտի վրայի գրությունները` ես հաճախ պարզապես չէի հասցնում նստել ինձ անհրաժեշտ ավտոբուսը կամ երթուղային տաքսին։ Սկզբում զվարճալի էր թվում, որ երկու հոգու համար նախատեսված նստարաններին տեղավորվում էին երեքը։ Որոշ ժամանակ անց այդ «քաղաքավարի ավանդույթը» սկսեց նյարդայնացնել, որովհետև դրա մեջ սեփական անձը չհարգելու բաղադրիչ կա։ Մի անգամ դա բարձրաձայն ասացի տրանսպորտում, ինչին ի պատասխան քառասունին մոտ մի կին մռթմռթաց․ «Գնա քո Ռուսաստանը և այնտեղ կյանք սովորեցրու»։

Ես փորձեցի հասկացնել, որ ես ռուսախոս եմ, բայց Ռուսաստանից չեմ, բայց նա ինձ արդեն չէր լսում․ նրա հաջորդ «զոհը» վարորդն էր, որի վարելու պատճառով մեքենան այնպես էր ցնցվում, որ մի քանի ուղևորներ քիչ մնաց ընկնեին իրար վրա։

Վարորդին հանդիմանելու կարիք կա՞ր։ Չեմ կարծում։ Նա մյուսներից մեղավոր չէ, ով չի կարող և չի ցանկանում սովորել իրեն արժանավայել պահել հասարակական վայրերում։ Դա վերաբերում է նաև վարելու մշակույթին։ Նման րոպեներին հասկանում ես, որ բոլորն անտարբեր են միմյանց նկատմամբ, ոչ ոք գլուխդ չի շոյի հայրենիք վերադառնալու որոշման համար։ Սա կյանք է, որը պետք է լուռ և համբերատար կառուցես։

8 Марта на улицах Ереванa
© Sputnik / Asatur Yesayants
Երևան

Շատ հաճախ ժպիտով եմ պատասխանում հայրենասիրության մասին երկար ճառերին և այն պնդմանը, թե մարդը պետք է ապրի այնտեղ, որ իրեն հարմար է։ Ինչո՞ւ, կհարցնեք դուք։ Որովհետև մի քանի անգամ փորձել եմ բացատրել, բայց ամեն անգամ հասկացել եմ, որ ինձ չեն հասկանում։ Հետո որոշեցի այլևս ոչինչ չբացատրել։

Համ էլ կարիքը կա։ Մարդը, որը երբեք չի բախվել սփյուռքահայերի խնդիրներին, երբեք չի հասկանա։ Նա չգիտի, թե ինչ բան է օտար երկրում ապրելը, պատմական հայրենիքը սիրելը, Հայաստանի և հայերի հասցեին նետած յուրաքանչյուր բացասական բառի համար վիճելը։ Եվ ամենաբարդը՝ ամեն ժամ ձուլման դեմ պայքարելը։

Ինչո՞ւ Հայաստանը

Ամեն գնով Հայաստան վերադառնալու որոշումն ընդունել էի ինը տարեկանում։ Ծնողներիս դուր էր եկել իմ միտքը, պապս, որը միշտ պատմում էր Հայաստանի մասին, գոհ էր։ Բայց քչերն էին հավատում իմ մտադրությունների լրջությանը, ուստի ոչ ոք լրջորեն չէր քննարկում այդ հարցը։

Մեր տան գրադարանում պատմական հայրենիքի մասին գլխավոր ուղեցույցը Միցոս Ալեքսանդրոպուլոսի «Ճանապարհորդություն Հայաստան» գիրքն էր։ Ես հաճախ էի թերթում այն․ հատկապես տպավորել էին Արարատ լեռը, Մայր աթոռ Էջմիածինը։ Պետք էր դրանք տեսնել և ապրել այն երկրում, որտեղ դրանք կան։

Гора Арарат, Армения
Съемочная группа фильма "Армянский вопрос"
Արարատ

X ժամը վրա հասավ ինը տարի անց։ Հայաստանի հետ դեմ առ դեմ ծանոթությունը սկսվեց մեր դիվանագիտական ներկայացուցչության ստից։ Այսօր կարելի է միայն հպարտանալ այս երկրում դեսպանատան փայլուն և օպերատիվ աշխատանքով, բայց ոչ 2010-ին։ Հաջորդ «ապտակը» հետևեց սփյուռքի նախարարությունից։ Չնայած դրան՝ կարծում եմ, որ այդ գերատեսչությունն ամեն դեպքում պետք է մեզ։ Մենք հարուստ մարդկային կապիտալ ունեցող ազգ ենք, որը պետք է ճիշտ հունի մեջ դնել։

Խորհուրդ հայրենադարձներին

Սփյուռաքահայերի շրջանում ուտոպիստական կեղծ պատկերացում կա Հայաստանի, հայրենադարձների նկատմամբ տեղի հայերի վերաբերմունքի մասին։ Օտարության մեջ նույնիսկ ամենազզվելի հայկական մթերքը հիանալի է թվում։ Պատճառը մեկն է` դու գենետիկ մակարդակում սիրում ես հայրենիքդ։ Թերևս այդպես կարելի է սիրել միայն ծնողներին։

Չափից դուրս սենտիմենտալությունը, ի դեպ, շատ է խանգարում, հատկապես սկզբնական շրջանում։ Եվ ամեն դեպքում անփոփոխ է մի բան․ Հայաստանը մեր հայրենիքն է, և եթե ոչ բոլորը, ապա շատերը պետք է փորձեն ապրել և զարգանալ այստեղ։ Հայաստան գալիս պետք է հասկանալ գլխավորը՝ վերջին հաշվով ոչ ոք և ոչինչ քեզ պարտավոր չէ, հայրենիքն առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունի։ Իսկ դու ծնվել ես դրանք լուծելու համար։

Премьер-министр Армении Никол Пашинян в столичном кафе (18 мая 2018). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նիկոլ Փաշինյանի հետ զրուցելիս

Հ․Գ․ Կանխելով ոմանց բացասական արձագանքը, ովքեր անպայման ինձ խորհուրդ կտան «հեռանալ իմ Թբիլիսի»` ասում եմ․ պատմական հայրենիք չեմ վերադարձել հեռանալու համար։
Հայրենասիրությունը խնդիրների մասին լռելը չէ, այլ իրերն իրենց անուններով կոչելը, ինչ-որ բան դեպի լավը փոխելը։

թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ