13:12 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.07
  • GBP608.65
  • EUR542.91
  • RUB7.61
Շապին Գարահիսար քաղաքը. Արևմտյան Հայաստան

Պոմպեոսի ժամանակների քաղաքը. ովքե՞ր հայտնի դարձրեցին Շապին Գարահիսարը

CC BY-SA 4.0 / Zeynel Cebeci / Şebinkarahisar, Giresun 2017-07-02 01-2
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
Հայոց ցեղասպանություն (192)
52610

Անդրանիկ Օզանյանը ծնվել է 154 տարի առաջ Շապին Գարահիսար փոքր քաղաքում, որն այն ժամանակ մտնում էր Օսմանյան կայսրության Սեբաստիայի վիլայեթի մեջ։ Քաղաքը գուցե այդքան էլ աչքի ընկնող չէ, այն թաքնված է Սև ծովի ճանապարհին երկու լեռների միջև, սակայն բավական հետաքրքրական է պատմական առումով։

Անդրանիկից մեկ տարի առաջ Շապին Գարահիսարում` Թորամանյանների ընտանիքում լույս աշխարհ եկավ մի տղա, որին անվանեցին Թորոս։ Նրան վիճակված էր դառնալ խոշոր ճարտարապետ և հնագետ, որը, մասնավորապես, մասնակցել է Էջմիածնի մայր տաճարի վերականգնման աշխատանքներին։ Սակայն Շապին Գարահիսարը հայտնի է ոչ միայն նրանով, որ այստեղ ծնվել են զորավարն ու ճարտարապետը։

Андраник Озанян
Անդրանիկ Օզանյանը

Եվ միայն այս անունով չէ, որ հայտնի է այն։ Ամրոցը կամ ամրոցին կից բնակավայրը հիմնադրվել է մ.թ.ա. 60-ականներին, հավանաբար որպես հենակետ Գնեոս Պոմպեոսի զորքերի համար։ Ամրոցը պարզունակ անվանեցին Կոլոնիա, և անցավ ավելի քան 5 դար, նախքան այդ ծայրամասային տեղերի մասին հիշեց մայր երկիրը։ VI դարի կեսերին այդ շրջանի մոտ 10 քաղաք վերականգնվել էին, թարմացվել ամրաշինական շինությունները, և մոտավորապես այդ ժամանակ էլ  պրոզայիկ Կոլոնիան, որը Պոնտ գավառի կազմում էր, սկսեց Նիկոպոլիս անվանվել։ Նույնպես առանձնակի ինքնատիպ չէր, բայց ինչևէ։

Город Шебинкарахисар. Турция
Շապին Գարահիսար քաղաքը. Արևմտյան Հայաստան

Հետագայում բյուզանդական դարձած Նիկոպոլիսը, ամենայն հավանականությամբ, մոտ 25-30 հազար բնակչություն ուներ (հիմնականում հայեր և հույներ)։ Քրիստոնյաներն ապրում էին հանգիստ և խաղաղ, մինչև Փոքր Ասիայում թուրքական ցեղերի հայտնվելը. թեև այդ վայրերն այնքան մեկուսացած էին, որ գրեթե երկու դար անցավ, նախքան օսմանները կարողացան գրավել քաղաքը։ Դա 1473 թվականն էր։

Այդ տարեթիվը ակնհայտ պատճառներով Կոլոնիա–Նիկոպոլիսի անխռով տարիների ավարտ կարելի է համարել։ Ի դեպ հայերը քաղաքը Քելքիտ էին անվանում. այդպես էր կոչվում նաև գետը, որի վտակի վրա մինչ օրս գտնվում է այն։ Օսմանների համար այս վայրն այդքան էլ հետաքրքիր չէր. դաժան կլիմա, լեռներ, հոկտեմբերից ապրիլ՝ ձյուն, իսկ պղնձի և կապարի հանքաշերտերը, իհարկե, օսմանների խելքի և կարողությունների բանը չէին։ Ուղիղ ճանապարհով այստեղից մինչև Սև ծովի ափերը այդքան էլ հեռու չէ, պարզապես ռելիեֆը բարդ է և բավականին բարձրադիր։

Ականատեսները վկայում էին, որ XIX  դարի սկզբին, քաղաքում, որը որոշ ժամանակից ի վեր սկսել էին Շապին Գարահիսար անվանել, հայերի շուրջ 400 տուն կար, նույնքան բաժին էր ընկնում հույներին և թուրքերին՝ միասին վերցրած։ Զարգացած էին արհեստներն ու փոքր առևտուրը. թեև խոշոր քաղաքներից հեռու զարգանալու համար ոչինչ չկար և տեղ էլ չկար։ Գուցե միայն գյուղատնտեսությունը. չնայած լեռնոտ տեղանքին՝ հողը բարեբեր էր, և ջրային ռեսուրսների պակաս էլ չկար։

Միևնույն ժամանակ՝ միջնադարում քաղաքը հայտնի էր գրիչներով. մի շարք ձեռագրեր են հասել մեր օրերը, և մի քանի օրինակ պահպանվում են Մատենադարանում։ Հարուստ զարդարած այս ձեռագրերը արվեստի իրական գործեր են։

Ճարտարապետական առումով քաղաքում առանձնանում էր, իհարկե, Պոմպեոսի ժամանակների ամրոցը, որին հաջողվել էր կանգուն մնալ մինչև մեր օրերը. կիսավեր է իհարկե։ Այն վերանորոգում էին, թարմացնում երկար դարերի ընթացքում, այդ պատճառով էլ պահպանվել է։ Բացի այդ՝ եկեղեցիներն ու որոշ տներ, հիմնականում, վարչական, ավելի ուշ դրանց միացան նաև մզկիթները։

Անդրանիկն ու Թորոս Թորամանյանը ծնվել էին կայսրության խուլ գավառում, բայց ո՛չ Բրոդսկու պես՝ «ծովի մոտ»։ Այնքան խուլ, որ, ամենայն հավանականությամբ, քաղաքի հին լուսանկարներ չկան և հազիվ թե երբևէ եղել են, միայն ժամանակակից, արդեն գունավոր լուսանկարներ կան։

1 / 9
Շապին Գարահիսար քաղաքը. Արևմտյան Հայաստան

1895 թվականին տեղի հայ բնակչությունը, հույների հետ միասին, զինված դիմադրություն է ցուցաբերել օսմաններին ի պատասխան բռնաճնշումների. մինչև Համաշխարհային առաջին պատերազմը դեռ 19 տարի կար։ Սա ակնարկեցինք այն պատճառով, որ թուրքական քարոզչությունը կապում է հայերի դեմ բռնաճնշումների «դեպքերը» կայսրությանը ոչ լոյալ վերջիններիս պահվածքի հետ` 1914 թվականին և ավելի ուշ։

Իսկ 1915  թվականին լրջորեն ստիպված եղան զենք վերցնել. մեկ ու կես ամիս, մայիսից մինչև հուլիսի սկիզբ, հայերն ու հույները պաշտպանում էին քաղաքի բնակչությանը կոտորածից, սակայն անկարող էին յաթաղանների բազմաթիվ անգամ գերազանցող քանակի, հրետանային գնդակոծությունների դեմ, որն ի վերջո թափվեց Շապինի և մերձակա գյուղերի բնակիչների գլխին։ Այն եզակիները, որոնց հաջողվեց փրկվել, ապաստան գտան տարբեր մայրցամաքներում։

Այսքանով ավարտվեց հռոմեական,  հայկական և հունական քաղաք–ամրոցի պատմությունը։ Սկսվեց նորը, սակայն սա արդեն բոլորովին այլ պատմություն է։

թեմա:
Հայոց ցեղասպանություն (192)

Ըստ թեմայի

Զորավար Անդրանիկի «Մարտական հրահանգները»
Զորավար Անդրանիկ. պետք էր ցույց տալ, որ հայը կարող է զենք վերցնել
Հովհաննես Թումանյանի նամակը Զորավար Անդրանիկին
«Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց». հայերի և բուլղարացիների հերոսը 153 տարեկան է
թեգերը:
Հայաստան, Ցեղասպանություն, Թուրքիա, Զորավար Անդրանիկ

Գլխավոր թեմաներ