03:25 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Աշոտ Ղուլյանը, Բակո Սահակյանը ու Դավիթ Բաբայանը

Արցախում թեժ է լինելու. ինչո՞ւ է գործընթացը ծավալվում իրադարձությունից մեկ տարի առաջ

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
237 0 0

Արցախի խորհրդարանական ու նախագահական ընտրություններին դեռ մի տարի կա, սակայն տեղացի քաղաքական գործիչների արտասովոր ակտիվությունն արդեն այսօր նկատելի է։ Բարձրագույն իշխանության այդքան հավակնորդ թերևս դեռ չէր եղել։ Թեև կարևորագույն հարցերում բոլորը համամիտ են. ամենակարևորը Արցախի անկախությունն ու անվտանգությունն է։

Երևանից նետված հայացքն իհարկե չի ընդգրկի բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում Արցախում ընտրություններից մեկ տարի առաջ։ Սակայն այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ Ստեփանակերտից է դա անհնար, քանի որ բարձրագույն պաշտոններին հավակնող գործիչները չափազանց շատ են։ Գրեթե ամեն օր տարօրինակ վաղ մեկնարկած նախընտրական քարոզարշավի թեմայով լուր է բերում։

Այսօր էլ անսովոր տեղեկություն եղավ. Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտարարել է քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին։ Կուսակցությունը Պահպանողական է կոչվում ու դրա մասին հայտնել են այժմ նորաձև դարձած ձևով` Facebook սոցիալական ցանցով։

«Երկար մտորումներից հետո, ինչպես նաեւ քաջալերվելով բազմաթիվ ընկերների եւ համախոհների կողմից՝ որոշել եմ նրանց հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը: Կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած են ազգային արժեքների, մեծ զոհողությունների գնով ձեռք բերված հաջողությունների և հաղթանակների պահպանումը, նոր իրավիճակում նոր մարտահրավերներին արդյունավետորեն և արհեստավարժորեն դիմակայելու։ Մեզ համար Արցախի ինքնիշխանությունը, անվտանգության բարձր մակարդակը, սոցիալական արդարությունը եւ ժողովրդավարությունը, շրջակա միջավայրի պահպանումը բացառիկ արժեքներ են: Ներքաղաքական կյանքում մենք որևէ մեկին դեմ չենք և որևէ մեկին չենք համարում թշնամի, ավելին՝ անընդունելի ենք համարում մեր հասարակության ցանկացած երկպառակտում ու բևեռացում: Մեր ամենամեծ ներուժը միասնականությունն է», – գրում է Դավիթ Բաբայանը։

Այդ խոսքերի տակ, երևի, կստորագրի նախագահի պաշտոնի թեկնածուներից յուրաքանչյուրը։

Ու եթե կուսակցության անվան «պահպանողական» բառը համապատասխան գաղափարախոսություն է կրում, ապա ինտրիգը միայն աճում է։ Հաշվի առնելով տեղի իրողությունները, որոնք հաճախ լրջորեն տարբերվում են երևանյան իրականությունից, օրինակ, արցախյան «պահպանողականությունը» կարող է իմաստային յուրահատուկ նրբություններով հարստանալ։ Թեև այդ նրբություններն անհրաժեշտ են փոքր բնակչության ու առանձնահատուկ տեղական մտածելակերպի պայմաններում։

Բոլոր այն մարտիկ, որոնք այս պահին հայտարարել են իրենց մասնակցության մասին, հետաքրքրիր ու արժանի գործիչներ են։ Արայիկ Հարությունյանը, որը տասնամյակներ շարունակ կարևոր ու բարձրաստիճան պաշտոններ էր զբաղեցնում, չի թաքցնում, որ Արցախում Երևանի նոր քաղաքական կուրսի ուղեկցորդն է դառնալու։

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Նախագահ Սահակյանին, ով 2007թ.-ից հնարավորություն ընձեռեց ավելի քան 11 տարի ծառայելու մեր երկրին ու ժողովրդին», – ասում է Հարությունյանը։

Ինչպես միշտ զուսպ ու քչախոս Վիտալի Բալասանյանը, որը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն է, ասել է, որ եթե ժողովուրդն աջակցի իրեն, ապա նա անպայման կներկայացնի իր թեկնածությունը։ Բալասանյանը զինվորականի պես հստակ ու ճշգրիտ է։ Որոշ կողմնակի տվյալներից դատելով` Արցախում իր վարկանիշն աճում է. Բալասանյանի հեղինակությունը միշտ էլ բարձր էր, իսկ դրան ավելացել է նաև այն  փաստը, որ նա քննադատել էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ծավալված գործը։

Ամենայն հավանականությամբ առաջիկա ընտրություններին մտադիր են մասնակցել նաև Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Նրանք դեռ հրապարակայնորեն չեն խոսում իրենց մտադրությունների մասին, բայց հանդիպումներ ու խորհրդատվություններ են ունենում։

Իսկ ահա Արցախի պաշտպանության նախկին նախարար ու պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, զինվորականին պատշաճ կերպով  ուղիղ դեպի իր նպատակն է գնում` չնայած ճանապարհին առաջացող խոչընդոտներին։ Բանն այն է, որ սահմանադրական արգելք կա, ըստ որի վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես Արցախում չբնակվող մարդը չի կարող բարձրագույն պաշտոն զբաղեցնել։

Այստեղ ևս մեկ բախում կա։ Ավելի վաղ Սամվել Բաբայանի փաստաբանները ոստիկանություն էին դիմել նրա «քաղաքացիությունը վերականգնելու և ապօրինությունը վերացնելու» նպատակով։

Նա ասել է, որ չի իմացել, որ իրեն զրկել են քաղաքացիությունից, ու ավելացրել է, որ քաղաքացիությունից զրկելիս իշխանությունը խախտել է Սահմանադրությունը։

Այդ պատմությունը մեծ մասամբ դեռ անհասկանալի է, այնպես որ ենթադրություններ չենք անի և հստակ տեղեկությունների կսպասենք։

Ամեն դեպքում Ստեփանակերտին վճռական առաջնորդ է հարկավոր։

Հավանական թեկնածուներից ոմանք ունեն համապատասխան հատկանիշներ, մնացածը պետք է ցուցադրեն իրենց վճռականությունը։

Քիչ թե շատ որոշակի կանխատեսումներ կարելի է անել միայն այն բանից հետո, երբ թեկնածուների շրջանակը վերջնականապես կորոշվի։ Թեև մինչ այդ շատ ժամանակ կարող է անցնել։

Ըստ թեմայի

«Իմ գրառումը զգոնության կոչ է և սրտացավ մարդու վերաբերմունք». Թևան Պողոսյան
Հայաստանը Ադրբեջանին ասիմետրիկ պատասխան է տվել. փորձագետը` ՍՈւ-30ՍՄ ձեռք բերելու մասին
Լռություն Արցախում. Փաշինյանը հիմա ավելի պատրաստված է Ալիևի հետ բանակցություններին
Բաբայան.«Ինձ Արցախի քաղաքացիությունից զրկելու իրավունք Սահմանադրությամբ չունեին»
Արցախի նախկին պետնախարարը բաց նամակով դիմել է Փաշինյանին
թեգերը:
Վիտալի Բալասանյան, Սամվել Բաբայան, Ազգային ժողովի ընտրություններ, Արցախ

Գլխավոր թեմաներ