01:39 27 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.15
  • GBP641.62
  • EUR550.13
  • RUB7.56
Հենրիխ Մխիթարյանը տունում է իր գոլը

Ինչպես Հենրիխ Մխիթարյանի փայլը ստվերեց «Բորնմուտին». Էմերին վստահում է հայ ֆուտբոլիստին

© REUTERS / PETER CZIBORRA
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Խաչիկ Չախոյան
Հենրիխ Մխիթարյան (182)
415 0 0

Լոնդոնի «Արսենալի» վերջին երկու խաղերում Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ խաղն ու արդյունավետությունը դարձան զինագործների հաղթաթուղթը:

Անգլիական Պրեմիեր լիգայի առաջնությունում «Արսենալը» երեք անընդմեջ հաղթանակներից հետո պայքար է տանում լավագույն քառյակում իր տեղն ունենալու համար, և այդ պայքարում լոնդոնյանի թիմի կազմում Հենրիխ Մխիթարյանը աստիճանաբար դառնում է գլխավոր դերակատարը: Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը վերջին երկու խաղերում դարձել է երկու գոլի ու գոլային երեք փոխանցման հեղինակ:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեր ֆուտբոլիստի շուրջ տարբեր խոսակցություններ էին ծավալվում: Հենրիխին նույնիսկ այլ ակումբ էին ուղարկում` որպես հիմք բերելով Դենիս Սուարեսի տեղափոխությունը «Բարսելոնայից» «Արսենալ»: Այդ տրանսֆերն իրականացավ, բայց դա ոչ մի կերպ չի խանգարում հայ ֆուտբոլիստին լինել իր թիմի մեկնարկային կազմում ու շատ դրվագներում էլ կատարել իր թիմի կազմում «առաջին ջութակի» դերը:

Բացի Սուարեսի տրանսֆերից, նշենք, որ ամռանը «Արսենալից» հեռանալու է Արոն Ռեմսին: Հետևաբար Մխիթարյանի համար թիմի մեկնարկային կազմում լինելը հերթական մարտահրավերն է: Այս երեք ֆուտբոլիստներն էլ կոչված են առաջին հերթին թիմի հարձակողական գործողությունների ՕԳԳ-ն բարձրացնելու համար: Իսկ վերջին երկու խաղերում Հենրիխը բարձրացրել է ոչ միայն թիմի, այլ նաև իր անձնական արդյունավետությունը:

Полузащитник и главный тренер лондонского Арсенала Генрих Мхитарян и Унаи Эмери во время футбольного матча АПЛ между командами Арсенал и Борнмут (27 февраля 2019). Лондон
© REUTERS / EDDIE KEOGH
Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու գլխավոր մարզիչ Ունայ Էմերին "Արսենալ" - "Բորնմուտ" հանդպիման ժամանակ:

Վնասվածքի պատճառով մոտ երկու ամիս ապաքինվելուց հետո Մխիթարյանը խաղադաշտ վերադարձավ Եվրոպայի Լիգայի ԲԱՏԷ-ի հետ խաղերում: «Արսենալը» այդ մրցակցությունում հաղթեց երկու խաղերի հանրագումարում, բայց նկատելի էր (ու նաև բացատրելի), որ Հենրիխը դեռևս լավ մարզավիճակում չէ: Բայց շատ կարճ ժամանակահատվածում հայ ֆուտբոլիստը, կարելի է ասել, վեր հառավ:

«Սաութհեմփթոնի» հետ խաղից հետո Մխիթարյանը տեղ գտավ տուրի խորհրդանշական հավաքականում` իր անվան դիմաց գրանցելով գոլ ու գոլային փոխանցում: Իսկ «Բորնմուտի» հետ մրցավեճում հայ կիսապաշտպանը, չնայած խաղադաշտում անցկացրեց 64 րոպե, բայց դա բավական էր, որ նա ապահովեր «Արսենալի» հաղթանակը (խաղն ավարտվեց 5։1 հաշվով):

Առաջին հերթին հայ ֆուտբոլիստը աչքի ընկավ իր տեղաշարժերով: Հայտնվելով հարձակման աջ կամ ձախ եզրերում, Մխիթարյանը կտրուկ դեպի կենտրոն տեղափոխվելով` անմիջապես սրում էր իրավիճակը մրցակցի տուգանային հրապարակում ու լուրջ խնդիրներ առաջացնում մրցակցի պաշտպանների համար: Բացի այդ, մենք հայ ֆուտբոլիստին տեսանք պաշտպանվելիս ու գնդակը մրցակցից խլելով: Կարճ ասած, Հենրիխը փայլեց այս խաղում:

Մխիթարյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է մրցակցել յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ` «Արսենալի» մեկնարկային կազմում խաղալու համար: Իսկ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, ինչպես երևում է, շարունակում է վստահել հայ ֆուտբոլիստին:

Հայաստանի հավաքականի ավագի ու առաջատարի տպավորիչ խաղը շատ հարկավոր է նաև մեր առաջին թիմին: Չմոռանանք, որ մարտի 23-ին մեր ընտրանին անցկացնելու է առաջին խաղը Եվրո-2020-ի շրջանակներում:

Առա՜ջ, Հենրիխ:

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (182)

Ըստ թեմայի

Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին «տեղափոխում» այլ ակումբ. ենթադրություններ և իրականություն
Հենրիխ Մխիթարյանի դուբլը չփրկեց «Արսենալին»
Հենրիխ Մխիթարյանը քայլում է հենակով. լուսանկար
«Արսենալը» հաղթեց. Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին
Տաղանդավոր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը 30 տարեկան է
Հենրիխ Մխիթարյանի թիմը պարտություն կրեց բելառուսական ԲԱՏԷ-ից
Հենրիխ Մխիթարյանը նշանվել է. ԶԼՄ
Հենրիխ Մխիթարյանը վերադառնում է. հայ ֆուտբոլիստը կվերսկսի լիարժեք մարզումները Լոնդոնում
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ