00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մարտի 1-»–ի վերքը. երբ մեր գործիչները ճակատ-ճակատի խփելու փոխարեն կսովորեն խելք-խելքի տալ

© Sputnik / Asatur YesayantsШествие посвященное 10-летию мартовских событий 2008 года
Шествие посвященное 10-летию мартовских событий 2008 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հիմնական հետևություններից մեկն այն է, որ մենք իրավունք չունենք ներքաղաքական պայքարը վերածել շարունակական իրարուտոցու, մեղադրանքների, պիտակավորման ու ատելության անվերջանալի փոխադարձումների և արմատավորման:

«Մարտի 1»-ի ողբերգական իրադարձությունները, որոնց հետևանքով տասը մարդ զոհվեց, շարունակում են բաց կամ չսպիացող վերք մնալ, ինչպես իրավական, այնպես էլ՝ քաղաքական պատասխանատվության առումով:

Սա, չնայած այն իրողությանը, որ անցած 11 տարիների ընթացքում «Մարտի 1»-ի գործով եղել են իրավական գործընթացներ, իսկ քաղաքական առումով էլ՝ մեկնաբանությունների, հայտարարությունների ու գնահատականների պակաս չի եղել երբեք: Ինչ վերաբերում է իրավականին, ապա պայմանականորեն ասած՝ «Մարտի 1»-ի «նոր գործը»՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու 2008-ի այդ օրվա դրությամբ բարձր պաշտոն ունեցած այլ անձանց ներկայացված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով, որքան հայտնի է, ուղարկվել է արդեն դատարան: 

Премьер-министр Никол Пашинян во время совещания по модернизации КГД (16 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց մարտի 1-ի զոհերից

Դատավարությունը կլինի, հանրությունն էլ, թերևս, հնարավորություն կունենա հետևելու և կհետևի, ինքնուրույն կանի իր հետևությունները: Ուստի ակնկալվող դատավարությունից առաջ չարժե շտապել զուտ իրավական կողմին անդրադառնալու հարցում: Մանավանդ, որ առաջադրված մեղադրանքի բնույթն ու բովանդակությունը չեն հուշում, որ այդ «նոր գործի» քննությամբ կպարզվեն այն կոնկրետ անձինք, որոնց արձակած կրակոցների, հասցրած հարվածների կամ նետած նռնակի պայթյունի հետևանքով զոհվեցին մարտի 1-ի իրադարձությունների վայրում եղած 8 հայրենակից և ծառայության բերմամբ այնտեղ գտնվող Ներքին զորքերի 2 զինծառայող:

Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, ապա այստեղ թվում է, որ եթե ոչ ամեն ինչ, ապա առնվազն շատ բան պարզ է ու տեսանելի: Բայց դա թվացյալ պարզություն է, քանզի բավական է արծարծել հարցը, և այդ իրադարձություններում ներգրավված հիմնական դերակատարները կամ նրանց գոնե մի մասը ձգտում է ամեն կերպ իրենից հեռացնել պատասխանատվությունը: Զուգահեռաբար  մեղադրանքների, փոխադարձ մեղադրանքների անվերջանալի շրջապտույտ է վերսկսվում:  

Սակայն հեռացնեն, թե չհեռացնեն, 2008 թվականի մարտի 1-ին կատարվածի համար քաղաքական պատասխանատվությունը այդ իրադարձությունների հիմնական դերակատարների վրա է, դեպքերը ողբերգական ընթացքի տարած կամ այդ ընթացքը չկանխած բոլոր գործիչների և ուժերի վրա է: Այս դեպքում հազիվ թե տեղին է արծարծել քաղաքական պատասխանատվության մեծ կամ փոքր չափեր, դասակարգել՝ առաջին կամ երկրորդ, երրորդ հերթի:

Шествие в память о жертвах событий 1 марта - Sputnik Արմենիա
Մարտի 1–ի զոհերի հիշատակին նվիրված երթ

Անվիճելի է, որ տեղի ունեցածի համար քաղաքական պատասխանատվություն կրում է տվյալ շրջանի իշխանությունը, ի դեմս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց դրանից մեկ ամիս անց, և ի դեմս վարչապետ Սերժ Սարգսյանի, որը, ԿԸՀ հայտարարած տվյալների համաձայն, ընտրվել էր նախագահ և 2008-ի ապրիլի 9-ին ստանձնեց այդ պաշտոնը: Բայց տեղի ունեցածի համար քաղաքական պատասխանատվություն կրում է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը վիճարկում էր նույն այդ նախագահական ընտրությունների հրապարակված արդյունքները` բնորոշելով դրանք կեղծված (ու Սահմանադրական դատարան էր դիմել արդեն), որն իրեն ըստ էության հռչակել էր ընտրված: Քաղաքական պատասխանատվություն կրում են նաև նույն Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի առնվազն այն ներկայացուցիչները, որոնք մարտի 1-ին (այն բանից հետո, երբ ոստիկանական ուժերը առավոտյան բռնության գործադրմամբ «ցրել» էին Ազատության հրապարակում անդադար շարունակվող հավաքը), օրվա հետագա ընթացքում որոշակի ջանքեր էին գործադրում Մյասնիկյանի արձանի մոտակայքում հավաքված բազմությանն այնտեղ պահելու, առանց այդ էլ լարված տրամադրությունները բորբոքելու համար: Իսկ այդ գործիչների շարքում առավել նկատելի դերակատարներից մեկը Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Նշված գործիչներից յուրաքանչյուրը, իհարկե, ունի կատարվածի վերաբերյալ իր վարկածը, մեկնաբանությունը, գնահատականները և դրանք հնչեցնելու իրավունքը, որից անցած ավելի քան տասը տարում նրանք բազմիցս օգտվել են: Բայց դա չի չեզոքացնում նրանց քաղաքական պատասխանատվության հարցը:

Президент Армении Армен Саркисян почтил память жертв 1 марта  - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել մարտի 1–ի անմեղ զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, պետության ղեկավարի ուղերձի մակարդակով հնչեցրեց տարիներ շարունակ արծարծած վարկածը, որ 2008թ. մարտի 1-ին «օրվա իշխանությունը ապօրինի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ»: Դեռ մնացյալ գնահատականները մի կողմ, այս ձևակերպումը կարող է ու առաջիկայում կդառնա քննարկման առարկա, եթե ոչ հակադարձման առիթ, թե որքանով կարելի է «խաղաղ ցույց» համարել այն ամենը, ինչ կատարվում էր մարտի 1-ի կեսօրից մինչև կեսգիշեր՝ Մյասնիկյանի արձանի մոտ, Լուսավորիչ ու Պարոնյան փողոցներում ու մերձակայքում, որքանով կարելի է «խաղաղ ցուցարար» բնորոշել հավաքված բազմությանն ու գործողությունները, սկսած մեքենաներ շրջելուց, այրելուց, դյուրավառ հեղուկով շշեր նետելուց, չհաշված արդեն մնացածը:

Դա ոչինչ չի արդարացնում, առաջին հերթին չի արդարացնում մարդկանց զոհվելու փաստն ու նրանց կորստի ցավը: Բայց մարտի 1-ի ցերեկն ու երեկոյան տեղի ունեցողն արդեն խաղաղ ցույց չէր: Սակայն, ինչպես տեսնում ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ամենևին հեշտ չէ դա ընդունել, թեկուզ 11 տարի անց: Հեշտ չէ, թեպետ նա քաղաքական համարձակություն դրսևորեց և նույն ուղերձով պետության անունից ներողություն խնդրեց «2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից»:

Мужчина среди сожженных автомобилей, оставленных после ночных беспорядков (2 марта 2008). Еревaн - Sputnik Արմենիա
«Մարտի 1»-ի էջը պետք է փակել և բացել «մարտի 2»–ը. Քոչարյան

Գուցե շատերը չհամաձայնեն, բայց իշխանության համար պայքարը չարժե իմ անգամ մեկ հայրենակցի քթից հոսած արյանը: Իսկ այստեղ 10 մարդու կյանք է դրված, 10 ընտանիքի դժբախտություն…

Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հիմնական հետևություններից մեկն այն է, որ մենք իրավունք չունենք ներքաղաքական պայքարը վերածել շարունակական իրարուտոցու, մեղադրանքների, պիտակավորման ու ատելության անվերջանալի փոխադարձումների և արմատավորման: Դա հասարակության ու պետության ընթացքի փակուղային ճյուղ է: Դա ոչ մի տեղ չտանող կամ ինքնաոչնչացման տանող ճանապարհ է: Ու հրապարակային, քաղաքական գործունեությամբ զբաղվող գործիչները և ուժերը պատասխանատվություն են կրում դրա համար: Այլ կերպ՝ պարտավոր են իրենց պայքարն ու մրցակցությունը չհասցնել այնպիսի ծայրահեղացման, որ հանգեցնի նման՝ ուղղակիորեն բախումնային ու արյունալի իրադարձությունների:

Սեփական երկրի ներսում շարունակ թշնամիներ որոնողը միշտ էլ կգտնի այդպիսիք: Բայց ներքին թշնամանքը, ի վերջո, կործանարար կարող է լինել: Մանավանդ մեր՝ աջուձախից արտաքին իրական վտանգներ ու սպառնալիքներ ունեցող երկրի ու հասարակության համար:

Солдаты на улице Григора Лусаворича после бурных протестов, в результате которых восемь человек погибли, более 100 получили ранения (2 марта 2008). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի զինուժը մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին. Տոնոյան

Անցյալ տարվա ապրիլ-մայիսին կատարված արտահերթ իշխանափոխությունը, որ նշվում է որպես «թավշյա հեղափոխություն», ցույց տվեց, որ ինչ-ինչ կարևոր դասեր մարտի 1-ից հետո քաղվել են: Նույն Նիկոլ Փաշինյանը հռչակեց ոչ բռնի, «բաց ձեռքերով» պայքարի մոտեցումը, որ դեռ դրանից 2 տարի առաջ փորձարկել էր ՊՊԾ գնդի գրավման օրերին՝ արժանանալով զինված խմբի կողմնակիցների սուլոցներին ու ոչ միայն: Մյուս կողմից, պետության նախկին ղեկավար Սերժ Սարգսյանն էլ, ունենալով բավարար ռեսուրսներ, իրավապահ և ուժային կառույցները ամբողջությամբ գործադրելու հնարավորություն, ի վերջո, խաղաղորեն հրաժարական տվեց:

Չսովորած դասերը, սակայն, նույնպես քիչ չեն: Եթե խիստ հակիրճ՝ դրանցից ամենակարևորը այն չսովորած դասն է, որ հանուն սեփական քաղաքական հետաքրքրությունների, նպատակների ու շահերի, առնվազն չի կարելի հասարակությանը, մարդկանց բաժանել «սևերի» ու սպիտակների», եթե մյուս պիտակումները չթվարկենք այստեղ: Առնվազն չի կարելի հասարակության մեջ շարունակաբար ատելություն ու չարություն տարածել, մանավանդ, եթե ցուցավահանակովդ «սեր և հանդուրժողականություն» ես հռչակում: Չի կարելի քաղաքական պայքարը վերածել հակառակորդների կամ դիմացինների ոչնչացման գործընթացի:

Ու առհասարակ, քաղաքական և պետական գործիչները գուցե տեսարան ու հանդիսատես են ապահովում, երբ սկսում են ճակատ-ճակատի հարվածել, բայց հասարակությանն ու երկրին նրանք ավելի պիտանի են լինում, երբ սովորում են խելք-խելքի տալ:

Լրահոս
0