00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էս ա, տեսեք` կես ժամից մամուլում ինչ վերնագրեր կհայտնվեն…».Փաշինյանի ակնկալիքն արդարացա՞վ

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանն անդրադարձել է կառավարության վերջին նիստի ամենավառ դրվագին։

Հազիվ թե կարելի էր ավելի հաջող վերնագիր գտնել, քան կառավարության վերջին նիստում Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ ծավալված քննարկման ընթացքում վարչապետ, նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանի այդ ռեպլիկն է. «էս ա, տեսեք` ձեր ասածների արդյունքում կես ժամից մամուլում ինչ վերնագրեր կհայտնվեն»: Ինչպե՞ս կարելի է չարդարացնել պետության ղեկավարի այդ ակնկալիքը: Եվ իսկապես էլ, վերնագրեր էր, որ հայտնվեցին. «Իրեն չի հետաքրքրում բյուջեի մուտքը, հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի. Նիկոլ Փաշինյան», «Հա, լավ, հասկացանք. Փաշինյանը բարկացավ Արսեն Թորոսյանի վրա», «Սպիտակ հացը վնաս է, բռնենք՝ 6 անգամ թանկացնենք. Փաշինյանը բարկացավ Արսեն Թորոսյանի վրա»:

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (14 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մարդիկ արդեն ուրիշ պահանջներ ունեն Փաշինյանի կառավարությունից, և դա նորմալ է. քաղաքագետ

Կարելի էր այլ օրինակներ էլ բերել, բայց խնդիրն այդ չէ, այլ կառավարության նիստում արձանագրված տեսարանի թողած հակասական տպավորությունը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, օրինակ, դժգոհեց, որ միայն նիստի օրվա առավոտյան է նկատել, որ նախագծի մեջ նորից փոփոխություն է կատարվել՝ նախատեսվող հարկային դրույքաչափի նվազեցման ուղղությամբ: Նա նաև բողոքեց, որ նախորդած քննարկումներում առողջապահության նախարարությունը ներգրավված չի եղել:

Դրանից վարչապետ Նիկոլ Փաշինյանը բռնկվեց, մասնավորապես նկատելով. «Որ հասարակական կազմակերպությունն ասում ա՝ մեզ չեն ներգրավել քննարկումների մեջ, էդ ես հլա հասկանում եմ, բայց որ նախարարն ա ասում, կներեք, ինձ համար զարմանալի ա…»: Վարչապետի հետագա խոսքից պարզ դարձավ, որ վերջին կես տարվա ընթացքում հինգ անգամ Արսեն Թորոսյանի հետ այդ թեման (հարկային քաղաքականությամբ ծխելու դեմ պայքարի-թղթ.) քննարկել են:

Երբ հետևում ես կառավարության նիստի այդ հատվածի տեսագրությանը, մի կողմից այնպիսի տպավորություն է, որ աշխույժ, առարկայական քննարկում է ծավալվել կառավարության ղեկավարի, փոխվարչապետի ու նախարարների միջև: Բայց երբ ավելի ուշադիր ես ունկնդրում, թե հատկապես ի՛նչ են խոսում, տպավորություն է ստեղծվում, որ կառավարության անդամները հենց միայն նիստի դահլիճում են միմյանց տեսնում, ոչ հեռախոսով են հաղորդակցվում, ոչ էլ հեռահաղորդակցության մյուս տեսակներից են օգտվում (սկայպ-մսկայպ, օրինակ): Կառավարության անդամներն իսկապե՞ս կոմունիկացիայի հետ կապված խնդիրներ ունեն: Նրանք, ի՞նչ է, իրո՞ք, շաբաթվա մյուս օրերին միմյանց չեն տեսնում: Բայց դա անհավանական է ուղղակի:

Интернет пользователи работают на компьютере - Sputnik Արմենիա
«Ֆեյսբուքում» ջնջումների օր է պետք հայտարարել ու «սքրինշոթերի» շաբաթօրյակ կամ… հակառակը

Մյուսը, որ ուշադիր հետևողի աչքից չի վրիպի, այն է, թե ինչպես է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, օգտվելով առիթից, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «բոստանը» թեթևակի քարեր նետում: «Ես օրինակ, կառաջարկեմ, պարոն նախարար, վաղվանից էսօրվա առկա ձեր գործիքակազմով արգելեք բուժհաստատություններում ծխելն ու բուժհաստատությունների սննդի կետերում կոկա-կոլա վաճառելը: Այսինքն՝ դուք ձեզ դրսևորեք ձեր պայքարի մեջ, հետո նոր եկեք հարկային օրենսդրության մեջ, այդտեղ էլ դրսևորվեք, որ հավասար լինի…»:

Ի՞նչ իմանաս, գուցե կառավարության անդամները թեթևակի խանդո՞ւմ են Արսեն Թորոսյանի հանրային վարկանիշին: Համենայն դեպս, այսպես ասած՝ «փի-ար»-ի տեսանկյունից, Արսեն Թորոսյանին տարբեր առիթներով շատերն են գովաբանում, նաև առանձնացնում կառավարության մյուս անդամներից: Իսկ դա անհետևանք հազիվ թե մնա:

Ի դեպ, կառավարության նիստի այդ էպիզոդի վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձավ նախարարի բուն դիտողությանը՝ առավոտյան 10-ին նախագծում փոփոխություն կատարելու հետ կապված.

-Բայց սա մեկ ա, չեմ հասկանում. էս նախագիծը պետք ա կառավարության նիստ մտներ դեռ նախորդ շաբաթ: …Էսօր ինչի՞ ա նախագծի մեջ բան փոխվում:

Активисты у входа в ЕГУ (18 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բռնությունը նետենք աղբարկղը. կստացվի՞

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պատասխանը, կարելի է ասել, անկրկնելի էր.

-Պարոն վարչապետ, ճիշտն ասած, էսօրվա փոխվելու հետ կապված ես մի քիչ կասկածում եմ: Կարծում եմ, դա անցած շաբաթ արդեն փոփոխված էր, ու Ձեր հանձնարարությունը կար, որ վերջնական քննարկվի ոլորտի ներկայացուցիչների հետ, որը քննարկումից հետո ճշգրտվել ա անմիջապես… Եվ դա ապագայում էլ տենց բաներ կլինի: Ուղղակի մի հատ պետք ա զանգահարել, ասել՝ առաջարկում եմ էս հարցը մի հատ հավելյալ քննարկենք…

Ու այդ վերջին «սլաքն» էլի ուղղված էր առողջապահության նախարարին: Այսինքն, թե՝ ինչու մի հատ չեք զանգել, եկել՝ այստեղ եք ասում: Հա, ու ակնարկը, որ կասկածելի է, թե նախագծում փոփոխությունը նիստից առաջ է արվել: Իբր այդ դուք եք նիստից առաջ տեսել կամ նման մի բան:

Ի վերջո, հանգեցին այն հետևության, որ այդ հարցը մի հատ էլ հավելյալ պիտի քննարկվի: Կարճ ասած, քննարկմամբ հանգեցին քննարկվածը վերաքննարկելուն: Կարևորը, որ… տեսարանն ապահովված էր: Հա, ու վերնագրերն էլ:

Լրահոս
0