00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տանում էր, ոչ թե վարում. ինչպիսին էր Հայաստանի առաջին մեքենավար կինը

© Photo : provided by Ashot HovhannisyanКорюн Коркотян, Мария Абулова с дочерью Элеонорой Коркртян
Корюн Коркотян, Мария Абулова с дочерью Элеонорой Коркртян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին աշխարհամարտում Մարիա Աբուլովան կամավոր բուժքույր էր, իսկ 40-ականներին դարձել էր Հայկական ԽՍՀ–ի առաջին մեքենավարը։

 Մարիա Աբուլովան երևի շատ կզարմանար, եթե մեկը նրան «կին առաջնորդ» անվաներ։ «Դուք հասարակության մեջ կնոջ նոր տեսակ եք մարմնավորում», - այդպիսի խոսքերից նա, թերևս, թոթվեր ուսերը և անցներ իր գործին։ Երկար ժողովներն ու հնչեղ ելույթները, ինչպես երևում է, այդքան էլ նրա սրտով չէին։ Աշխատանքից հետո տանը նրան սպասում էին ամուսինն ու երեխաները։ Իսկ աշխատանքը շատ պատասխանատու էր։

Судья Татевик Григорян - Sputnik Արմենիա
Հայ կնոջը պետք չէ թերահավատորեն վերաբերվել. դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ապացուցել է այս թեզը

«Նա Հայաստանի առաջին կին մեքենավարն էր», – երբ հեղինակն առաջին անգամ մեծերից լսեց այդ խոսքերը, սկսեց ենթադրել` երևի հեշտ չէր նման կնոջ հետ ապրելը։ Դե ինչ, ոմանք ենթադրում են, իսկ ոմանք էլ իրենց կյանքն են ապրում։

Կյանքից հեռացավ 1956 թվականին։ Իսկ ծնվել էր հեռավոր 1898 թվականին։ 18 տարեկան Մարիային ամուսնացրին արդեն ոչ երիտասարդ մի տղամարդու հետ։ Այն ժամանակ Կովկասում (և ոչ միայն) այդպիսի ամուսնությունները զարմանալի չէին։

Հարազատ Թիֆլիսից նա ամուսնու հետ մեկնեց Ղարաքիլիսա (ապագա Կիրովական, ներկայիս Վանաձոր)։ Այնտեղ ամուսինը, որի ազգանունը Աբուլով էր (Աբուլյան), փոստի և հեռագրատան տնօրենն էր։

1930–ական թվականներին նա դարձյալ ամուսնացավ, բայց այս անգամ արդեն սեփական ընտրությամբ։

Люсинэ Петросян - Sputnik Արմենիա
Առանց սիրո ոչինչ չի ստացվի. ինչպես է հայուհին պատկերասրահի տեր դարձել Մոսկվայում

Նա ապրում էր Լենինականում՝ աշխատավորների և երկաթուղայինների քաղաքում։ Նրա ամուսինը գնացքի մեքենավար էր, իսկ Մՙարիան աշխատում էր հաշվապահությունում։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ամուսինը` Կորյուն Կորկոտյանը, գնացքներ էր տանում առաջնագիծ։ Բելառուսում վիրավորվել էր և շուրջ մեկ տարի մնացել Մոգիլյովի հոսպիտալում։ Հետո նրան տուն էին ուղարկել։

«Հավանաբար այդ ժամանակ էլ տատիկը որոշել էր մեքենավար դառնալ։ Գուցե, որ պապիկին օգնի ընտանիք պահել։ 1945-46 թվականներին նա արդեն աշխատում էր նոր մասնագիտությամբ», – պատմում է Կորկոտյանի և Աբուլովայի թոռը` Աշոտ Հովհաննիսյանը։

Երկաթուղայինների մեջ ոմանք ուզում էին կատակել («հլա մի տես` կինը մաշինիստ ա դառել…»), ոմանք էլ՝ մեղմ ասած, սիրահետել։ Նրանցից մեկին Մարիան արագ զգաստացրեց՝ այնպես բռնեց կոկորդից, որ տեղ հասած մի քանի տղամարդ մի կերպ հետ քաշեցին նրան։ Դրանից հետո «ջերմաքարշային երկրպագուն» մի քիչ սառեց և դարձավ բարեկրթության օրինակ։

Назик Авдалян - Sputnik Արմենիա
Թույլ սեռի ներկայացուցիչների հզորությունը, կամ հայուհիները սպորտում էլ են չեմպիոն

Բոլորիս համար թանկ են մեր ընտանեկան լուսանկարները: Հեղինակի տանը կա այսպիսի լուսանկար. դեռ երիտասարդ պապը, շրջապատված է հարազատներով։ 40-ականների վերջն է: Դեռ երկու-երեք տարի առաջ նրանց պահապանն էր ռազմաճակատում։ Հիմա էլ նրանց կողքին է, հայրական տանը: Նույն պահապան հայացքով նայում է իրենց ու իրենց գլխավերևով՝ դեպի վճիտ ամառային երկինքը։ Նրա կողքին «Մանյա տյոտյայի»` Մարիա Աբուլովայի դուստրն է։ Հեղինակի պապը` Վազրիկ Կորկոտյանը և Աբուլովայի ամուսինը` Կորյուն Կորկոտյանը, հորեղբորորդիներ էին։

Ահա և Աբուլովայի ընտանիքի` ութսուն տարվա վաղեմության լուսանկարը։ Համաշխարհային առաջին պատերազմի տարիներին նա գթասրտության քույր էր։ Դրանից հետո նա երկար չապրեց` քառասուն տարի։ Սակայն կյանքի յուրաքանչյուր օրը բազմաթիվ օրեր արժեր։ Քանի որ նա կարողանում էր ոչ միայն վարել, այլև տանել։ Սկզբում ուրիշների ցավը, հետո` հարազատների խնամքը։

Լրահոս
0