07:48 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
АН - 602 Ցար-բումբ ջրածնային ռումբի կրկնօրինակը

Կինոդերասանի արտաքինով լրտեսը. թե ինչպես ստեղծվեց ԽՍՀՄ ատոմային ռումբը

© Sputnik / Владимир Астапкович
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
68920

1949թ–ի ամռան վերջին օրերին Սեմիպալատինսկի զորավարժարանում փորձարկվել է խորհրդային ատոմային ռումբը։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում և Պենտագոնում գլուխներ են թռել, Արևմուտքում համոզված էին, որ ԽՍՀՄ–ը 1960–ից շուտ նման զենք չի ստեղծի։ Անգլոսաքսոնական իրարանցման գլխավոր մեղավորներից էր հետախույզ Հայկ Հովակիմյանը։

1949թ–ի սեպտեմբերին ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները տարակուսանքի մեջ էին, թե ինչպես կարող էր պատահել, որպեսզի ԽՍՀՄ–ը ոչ միայն մշակեց, այլ նաև հաջողությամբ փորձարկեց ատոմային ռումբ. բոլոր կանխատեսումներով և գործակալների տվյալներով` դա պետք է տեղի ունենար 1960–ականներից ոչ շուտ։ Տարիներ անց նրանք կիմանան խորհրդային արտաքին հետախուզության կողմից հենց իրենց քթի տակ իրականացրած Enormous փայլուն գործողության մասին, որը մտահղացել էր խորհրդային գործակալ Հայկ Հովակիմյանը և  իրականացրել հիմնականում ինքնուրույն։

Гайк Овакимян
Հայկ Հովակիմյան

Նախիջևանի մոտ գտնվող Ջաղրի գյուղի բնակիչ Հայկ Հովակիմյանը 30 տարեկանում արդեն համարվում էր կայացած գիտնական։ Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի դիպլոմը, Մոսկվայի Դ. Մենդելեևի անվան քիմիական–տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրան, թեկնածուական դիսերտացիան, գերմաներեն, անգլերեն և իտալերեն լեզուներին տիրապետելը` փայլուն բնութագրերի հետ մասին խիստ հետաքրքրեցին Միավորված պետական քաղաքական կառավարման արտասահմանյան բաժնին. նման աշխատակիցները ոսկու գին ունեին։ Հովակիմյանին հրավեր ուղարկվեց։

Լուբյանկային մերժելը վտանգավոր էր։ Հովակիմյանը դա չէր էլ ուզում. եվրոպական արտաքինով, արտիստիկ, որ հեշտությամբ մտնում էր ցանկացած կերպարի մեջ, նա հրավերն ընդունեց որպես մարտահարվեր և հնարավորություն։ Ժամանակը ցույց տվեց, որ նա ճիշտ էր։

Արագացված դասընթացներ, հիացմունքն այն մարդկանց, որոնք զբաղվում էին նրա հետ և ԱՄՆ–ում խորհրդային առևտրային ներկայացուցչությունում արագ նշանակում։

Այստեղ նա եղավ խորհրդային հետախուզության անդամ, հետո էլ` գլխավոր ռեզիդենտ։ Ու, չնայած վերջին պաշտոնից բխող անդադար ու լարված աշխատանքին, Հովակիմյանը կարողացավ  1935թ–ին Ամերիկայում փայլուն կերպով պաշտպանել դոկտորական դիսերտացիա։

«Ես ամենից շատ վախենում եմ ոչ պրոֆեսիոնալներից։ Պրոֆեսիոնալիզմի բացակայությունը կարող է ամեն ինչ հիմքից քանդել։ Յուրաքանչյուր մարդ պետք է լինի իր տեղում», – Հովակիմյանն այդ խոսքերը կասի մի քանի տարի անց. որքան ճիշտ են դրանք բոլոր ժամանակներում։

1941թ–ին, երբ արդեն պատրաստվեց Հովակիմյանին Մոսկվա վերադարձնելու մասին հրամանը, Հետաքննությունների դաշնային բյուրոն նրան կալանավորելու հրամանագիր  ներկայացրեց` լրտեսության մեջ կասկածանքով։ Նրա համար նույնիսկ Ստալինն էր ջանքեր գործադրել. ամերիկացիներին առաջարկվել էր Հովակիմյանին փոխանակել վեց բացահայտված ամերիկյան գործակալների հետ։ Վաշինգտոնում համաձայնվում են, Հովակիմյանին բաց են թողնում, բայց փոխարենը ստանում միայն երեքին։

Խորհրդային ատոմային ռումբ ստեղծելու աշխատանքները, բնականաբար, պետք է ղեկավարեր միայն ակադեմիկոս. Ստալինի վրա գիտական կոչումները կախարդական ազդեցություն էին ունենում։ 1943թ–ի ամռանը պրոֆեսոր Իգոր Կուրչատովը և Աբրահամ Ալիխանյանն ընտրվեցին Գիտությունների ակադեմիայի անդամներ, և առաջինը դարձան գլխավորողները այս նախաձեռնության, որը սկզբից ոչ թե անիրականանալի էր թվում, այլ անհասկանալի։

Ինչ–որ գերհզոր զենք. այդքան էլ հասկանալի չէր, թե ինչպիսի սկզբունքներով էր այն գործելու։ Բայց համաշխարհային մեծության ֆիզիկոսները շատ արագ պարզեցին, իսկ տեղեկություններ կորզելու առաջադրանքը դրվեց Հայկ Հովակիմյանի վրա, թե չէ Ստալինն արդեն բողոքում էր, որ Ամերիկայից «Գենադիի» մեկնելուց հետո (Հովակիմյանի գործակալային կեղծանունը) ձայն–ձուն չկա։

Հովակիմյանը Մոսկվայում նստած կարողանում է անհավանական տեղեկություններ ստանալ բոլոր տեղերից, այդ թվում` Լոս Ալամոսում Օպենհեյրմերի լաբորատորիայից։ Կուրչատովը ցնցված էր ENORMOUS նախագծի (այդպես էր այն անվանել հենց «Գենադին») նման արդյունավետության փաստից և անընդհատ ասում էր, որ Հովակիմյանը նույնիսկ չի պատկերացնում, թե նա քանի տարով է մոտեցրել գերզենքի ստեղծումը։ Կուրչատովն ինքն էլ չէր պատկերացնում, ամեն ինչ ավելի ուշ է պարզ դարձել։

Ավելի ուշ 1945թ–ի հուլիսից հետո ԱՄՆ–ն անցկացրեց ատոմային ռումբի հաջող փորձարկում Նյու Մեքսիկոյի Ալամոգորդո զորավարժարանում և բրիտանացիների հետ դափնիներն էին վայելում՝ վստահ լինելով, որ ԽՍՀՄ–ն անգամ չի էլ մոտենա այդ զենքը ստեղծելուն։

Այդպես անցավ չորս տարի արևմտյան գերտերությունների օլիմպիական հանգստության և Մոսկվայում գերլարված աշխատանքի պայմաններում։ 1949թ–ի օգոստոսի 29–ին Սեմիպալալտինսկի մոտ փորձարկվեց և «հաջող» պայթեց խորհրդային ռումբը` պայթեցնելով Վաշինգտոնի և Լոնդոնի օլիմպիական հանգստությունը։

Այդ օրը Հայկ Հովակիմյանը Լուբյանկայի աշխատակից չէր արդեն մեկուկես տարի։ 1947թ–ին նրան ուղարկել էին երկարաժամկետ արձակուրդ և այդպես էլ հետ չէին կանչել։ Հոգնելով սպասելուց` Հովակիմյանը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել. պատմում, որ Բերիան այդ ժամանակ ասել է` ուզում է, թող գնա։

Նրա նկատմամբ բռնաճնշումներ չեն կիրառվել։ Թեև, նայած ինչ ասել է բռնաճնշում. քրեական գործ հարուցել են, և 1954թ–ին զրկել գեներալ–մայորի և ԽՍՀՄ հերոսի կոչումից։ Ազատությունից չեն զրկել, աշխատանքում չեն սահմանափակել։ Հովակիմյանը մինչև իր վախճանը` 1967թ–ի մարտի 13–ը, աշխատեց ԽՍՀՄ ազոտային արդյունաբերության պետական ինստիտուտում. սկզբից տնօրեն, իսկ երբ զրկեցին կոչումներից ու պարգևներից՝ լաբորատորիայի վարիչ։

Հնարավոր է` Հովակիմյանը կարողանար հասնել գործի վերանայման, բայց չի արել։ Պատմության մեջ նա մնաց մարդ, որը կարևոր դեր է խաղացել ԽՍՀՄ միջուկային զենք ստեղծելու գործում, նշանակում է ստեղծել է զսպելու, հավասարակշռելու գործիք, որը թույլ կտա մոլորակին կրկին չմխրճվել համաշխարհային սպանդանոցի մեջ` այժմ արդեն մարդկության համար ավելի սարսափելի մակարդակով։

Ըստ թեմայի

Խլել Կաստրոյից միջուկային զենքը և համոզել գերտերություններին.Միկոյանը փրկել է մարդկությանը
Պայթյուն, որն ապահովեց աշխարհի խաղաղությունը. Շյոլկինի, Ալիխանյանի, Քոչարյանցի ձեռամբ
«Ամենայն Հայոց էլեկտրիկոս». ինչպես Իոսիֆյանն ու Պետրոսյանը արբանյակ ու «Բուռան» ստեղծեցին
Առուշանյանը, որը, ի հեճուկս գերմանացիների, Բաղրամյանի հետ խոսել է հայերեն
Ինչպես ստավրոպոլցի կոմբայնավարը դարձավ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ. հիշում է Իսրայելյանը
թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ԽՍՀՄ

Գլխավոր թեմաներ