00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայքար տնաքանդ խաղամոլության դեմ, թե տնտեսության բախտի փորձարկում. նոր օրինագծի ճակատագիրը

© Sputnik / Hovhannes ShoghikyanБукмекерская контора
Букмекерская контора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ հնարավոր հետևանքներ կունենա վիճակախաղային բիզնեսին, վիրտուալ տոտալիզատորներին և նմանօրինակ գործունեությանը վերաբերող օրենքի ընդունումը: Քաղաքացիներին խաղատներից ու, ինչպես վարչապետը կասեր՝ «ղումարբազությունից» հեռու պահելը կարևոր է: Բայց տնտեսությունն ի՞նչ գին կարող է վճարել դրա համար:

Խորհրդարանում արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ շրջանառության մեջ է դրված ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած ««Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Այն ավելի շատ հայտնի է որպես «ինտերնետ-կազինոներին», բուքմեյքերական գրասենյակներին, խաղատներին վերաբերող, դրանց գործունեությունը որոշակի սահմանափակման նպատակ հետապնդող նախագիծ: Այդ օրինագծին, ի դեպ, մարտի 5-ին և 7-ին, որպես համահեղինակ, միացել են նաև ԱԺ պատգամավորներ Սիփան Փաշինյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

Նախագծի հեղինակ-համահեղինակների մոտեցման հիմքում գերազանցապես սոցիալ-բարոյական գործոնն է: Այն նկատառմամբ, որ խաղամոլությունն իրական չարիք է, իսկ երբ հնարավոր ու անհնար բոլոր ծակուծուկերից գովազդվում են շահումով խաղեր ու այդ կարգի այլ գայթակղագրպանադատարկիչ հաստատություններ ու հնարավորություններ, չարիքը նորանոր զոհեր է կլանում` սպառնալով վերածվել աղետի:

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Զեյնալյանը` ազատազրկման վայրերում մոլախաղերի, խմիչքի ու թմրանյութի մասին

ԱԺ օրինագծի նախնական մղումը բարի մտադրություններից է գալիս: Ավելին, նախորդ գումարման ԱԺ-ում էլ նման նախաձեռնություն կար, որով ակտիվ ու հետևողականորեն հանդես էր գալիս նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյան։ Նա շատ ավելի խիստ մոտեցում ուներ` ընդհանրապես արգելել ինտերնետ կազինոներն էլ, բուքմեյքերական գրասենյակներն էլ` տեղականներն էլ, տո «իմպըրտնիներն» էլ:

Իսկ այժմ շրջանառության մեջ դրված նախագիծը որոշակիորեն տարբերվում է այդ կտրական մոտեցումից, բայց համահեղինակներն առաջարկում են նաև մի շարք սահմանափակումներ մտցնել: Օրինակ` արգելել օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցելու հնարավորությունը և այդ խաղերի գովազդումը ՀՀ տարածքում ու «ԱՄ», «ՀԱՅ» դոմենային տիրույթներում:

Առաջարկվում է, որ վիճակախաղերի կազմակերպչից պահանջվի 500 միլիոն դրամի չափով ֆինանսական երաշխիքի առկայություն:

Կամ, առաջարկվում է կարգ սահմանել, որ սեփական ընտանիքը ծանր դրության մեջ դրած և դրա համար «սահմանափակ գործունակ ճանաչված» սուբյեկտները հնարավորություն չունենան մտնել նման հաստատություններ ու նաև՝ կայքեր:

Առհասարակ, առաջարկվում է, որ բուքմեքերային գրասենյակ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևան քաղաքի և Մեղրու վարչական սահմաններում, հասկանալի է՝ կրթական և պատմամշակութային օջախներից, սահմանված այլ հաստատություններից որոշակի հեռավորության վրա: Առաջարկվում է նաև, որ տոտալիզատորի մասնակիցներն իրենց հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրեն և ելքագրեն միայն վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով (հասկանալի է՝ կոնկրետ խաղասրահում կամ բուքմեյքերական կետում կանխիկով մուտք/ելք անելը չհաշված):

Որքան էլ որ հիշատակված ու նախագծում առկա այլ սահմանափակումները խիստ կտրական չեն, այնուամենայնիվ, հարց է ծագում, թե այդ միջոցները որքանո՞վ կնպաստեն հատկապես երիտասարդությանը խաղամոլությունից ու տնաքանդությունից հետ պահելուն: Դժվար է միարժեքորեն պատասխանել: Հնարավոր է, որ եթե «ղումարբազական» ինտերնետ ու չինտերնետ վայրերի գովազդն ընդհանրապես արգելվի, ապա ինչ-որ արդյունք լինի: Բայց, հնարավոր է և չլինի: Մյուս կողմից, չի կարող հարց չծագել, թե ի՞նչ հետևանքներ կարող են լինել տնտեսության համար:

Карты и фишки - Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարարությունը կստիպի խաղատներին ու տոտալիզատորներին ավելի մեծ հարկեր վճարել

Ու դա լուրջ հարց է: Նույնիսկ՝ լրջագույն: Դա գնահատելու համար թեթևակի հիշեցնենք դեռևս անցյալ տարվա կեսերին շատերին ցնցած անողոք փաստը, որ վիճակախաղերն ու մոլախաղային ոլորտն առհասարակ, նկատելի կշիռ ունեն Հայաստանի տնտեսության կառուցվածքում: Ավելին, օրինակ` անցյալ տարվա օգոստոսին «հեղափոխական կառավարությունը», զուտ քարոզչական նկատառումներով ծածանում էր տնտեսական աճի ցուցանիշը: Բայց արդեն մեկ ամիս անց` սեպտեմբերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում արձանագրեց` իր խոսքով ասած աբսուրդը, որ խաղային ավտոմատները, ընդհանրապես, մոլեխաղերը ՀՀ տնտեսության առաջատար ճյուղն են դարձել, իսկ «ղումարբազությունն» էլ խրախուսվում է: 

Այդ «ղումարբազական» աբսուրդն, ի դեպ, պաշտոնական վիճակագրությամբ էլ բավականին անողոք արձանագրվել է և արձանագրվում է: Այդ առումով ամենից տպավորիչը նախկին գործընկեր, այժմ պատգամավոր Բաբկեն Թունյանի 168.am-ի համար անցյալ տարվա նոյեմբերին արած վերլուծությունն էր: Ի դեպ, հետաքրքիր է, որ նա չի միացել նշված օրենսդրական նախաձեռնությանը: Ոչ պակաս տպավորիչ էր վիճակագրական այն տվյալը, որ 2018-ի միայն առաջին կիսամյակում բուքմեյքերների և վիճակախաղերի ոլորտի շրջանառությունը կազմել էր շուրջ 125 մլրդ դրամ՝ 44%-ով ավելի, քան 2017-ին: Հա, իսկ տարեկան կտրվածքով, ինչպես ասվում է, այդ ցուցանիշը մոտեցել է մոտ 300 միլիարդին:

Ըստ որում, միայն անցյալ տարվա հունիսին (ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված, ինչ խոսք) վիճակախաղերի և այս կարգի գործունեությամբ զբաղվող տեղական ընկերությունների շրջանառությունը կազմել էր 27.1 մլրդ դրամ: Սրանք ահռելի թվեր ու ահավոր ցուցանիշներ են: Սարսափելի: Բայց տնտեսական ակտիվության, տնտեսական աճի մեջ իրենց նկատելի տեղն ու դերն ունեն` չհաշված արդեն ՀՆԱ-ն:

Շրջանառության մեջ դրված նախագիծն, ըստ էության, նպատակաուղղված է, որ «անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպումն արգելվի Հայաստանի ամբողջ տարածքում, բացառությամբ Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Մեղրի քաղաքների, իսկ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղերի կազմակերպումը` ընդհանրապես: Նախագծի համահեղինակների կարծիքով, դա կնպաստի մոլեխաղերով հրապուրվելու հնարավորությունների սահմանափակմանը:

Лас Вегас - Sputnik Արմենիա
Լաս Վեգաս չենք դառնա. ինչպե՞ս Հայաստանում «զսպել» բուքմեյքերներին

Այստեղ արդեն հարցեր են ծագում, թե նախ՝ ի՞նչ հետևանքներ դա կունենա, ասենք, նշված ոլորտով զբաղված հարյուրավոր անձանց վրա: Ի վերջո, նրանք բոլորը չէ, որ կցանկանան կամ կկարողանան տեղափոխվել հիշատակված քաղաքներ: Երկրորդ՝ դա ինչպե՞ս կանդրադառնա տնտեսության ու երկրի տնտեսական ցուցանիշների վրա: Երրորդ՝ արդյո՞ք «ղումարբազության» կամ, լավ, մոլախաղության մի քանի «լասվեգասիկներ» ձևավորելը էապես կնպաստի այդ արատավոր երևույթի նվազեցմանը: Արդյո՞ք այդ ամենը շատ շատերին ավելի ուժգին չի մղի դեպի ինտերնետ-տոտալիզատորներ. արդեն չենք խոսում ընդհատակյա խաղատների հնարավոր ծավալման մասին: Նախագծի հիմնավորման մեջ,  ի դեպ, այս հանգամանքներն արծարծվում են, բայց բավականաչափ բացված չեն ու հագեցած չեն ծանրակշիռ փաստարկներով:

Մյուս կողմից, դեռ հարց է նաև, թե ի՞նչ վերջնական տեսքով կընդունվի այդ օրինագիծը, ի՞նչ փոփոխություններ կկրի նախագծից օրենք դառնալու ճանապարհին: Հաշվի առնելով մի շարք գործոններ` հիմքեր կան ենթադրելու, որ բուքմեյքերները, մոլախաղային «ծառայություններ» առաջարկող-կազմակերպողները թեթև վախով կպրծնեն:

Հետաքրքիր է, այս նախագծի ընդունման վրա ի՞նչ գործակցով են խաղադրույքներ ընդունում…

Հ.Գ. Ի դեպ, նկատենք, որ նախագծի հենց սկզբում (հոդված 1 կետ 16), «բուքմեքերային գրասենյակ»-ի սահմանման մեջ ժպտառիթ վրիպակ կա: Նշվում է, որ դա այն վայրն է, «որտեղ Կազմակերպիչն իր աշխատակիցների անմիջական մասնակԾությամբ հնարավորություն է ընձեռնում խաղի մասնակիցներին խաղադրույքներ կատարել»: ՄասնակԾությամբ: Խոսուն է: Նրանք իրենց բաժին շահն են մասնա–կծում, թերևս:

Լրահոս
0