00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսորը. ինչպե՞ս հայ բժիշկը Հարվարդում դարձավ հռչակավոր

© Fair useВараздат Казанчян
Вараздат Казанчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ո՞ր ոլորտում են հայերը հաջողությունների հասել. թերևս ավելի հեշտ է հակառակ հարցադրմանը պատասխանել, որովհետև պատմությունն ու, ինչպես մենք ենք ասում, հայի ճակատագիրը ստիպել են ամբողջ աշխարհով մեկ ցրված մեր հայրենակիցներին տարբեր ոլորտներում մասնագիտանալ, տարբերվել, աշխատել ավելի շատ, քան տվյալ երկրի տեղացիներն անում են` կյանքում հաջողելու համար:

Այս պատմությունը բժիշկ Վարազդատ Ղազանչյանի մասին է, որն իր նորարար, հեղափոխական մոտեցումների շնորհիվ հաճախ համարվում է ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադիր։

Самолет МИГ перед боевым вылетом - Sputnik Արմենիա
Երկրագնդից մեկ քայլ արագ. հայեր, որոնք «հայտնագործեցին» աշխարհը

Նա ծնվել է Երզնկայում, 12 տարեկանում կորցրել է հորն ու ստիպված է եղել աշխատել՝ ընտանիքին օգնելու համար։ Արևմտյան Հայաստանում իրավիճակն օրեցօր վատթարանում էր, 15 տարեկանում նրան հաջողվում է փախչել համիդյան ջարդերից և ապաստան գտնել Մարսելում, կարճ ժամանակ անց տեղափոխվում է Նյու Յորք, այդտեղից էլ՝ Կենտրոնական Մասաչուսեթս։

Գոյատևելու համար Վարազդատն աշխատում էր տարբեր գործարաններում որպես բանվոր։

© Photo : Centre dor Armenian Information and AdviceԱՄՆ Մասաչուսեթս նահանգում Վարազդատ Ղազանչյանի գրանցման քարտը
Պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսորը. ինչպե՞ս հայ բժիշկը Հարվարդում դարձավ հռչակավոր - Sputnik Արմենիա
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում Վարազդատ Ղազանչյանի գրանցման քարտը

Ծանր աշխատանքը չէր խանգարում նրան զբաղվել ինքնակրթությամբ, միշտ իր հետ գրքեր էր տանում աշխատավայր, երբ ժամանակ էր լինում, կարդում էր։ Կրթության ձգտումն այնքան մեծ էր, որ նա երեկոյան դպրոց էր հաճախում, նաև անգլերենի մասնավոր դասեր անցնում։

Джазовый концерт. Архивное фото - Sputnik Արմենիա
Ֆրանսիական ջազի մաեստրոն. ինչպես Անդրե Էքյանը հրաժարվեց Ամերիկայից

Մի քանի տարի անց նա տեղափոխվում է Բոստոն և ընդունվում Հարվարդի Ատամնաբուժական դպրոց։ Կարճ ժամանակում Ղազանչյանին հաջողվում է տաղանդավոր ուսանողի համբավ ձեռքբերել և աշխատանքի անցնել Հարվարդում սկզբում որպես ասիստենտ, այնուհետև 1915 թ-ին դառնում է Հարվարդի գլխավոր ատամնաբույժը։

Առաջին աշխարհամարտի տարիներն էին։ Նրան խնդրեցին ամերիկացի բժիշկների խմբի կազմում մեկնել Ֆրանսիա՝ պատերազմի հետևանքով վիրավոր զինվորներին օգնություն ցուցաբերելու համար։ Այս տարիներին էր, որ բժիշկ Ղազանչյանը սկսեց համատեղել ատամների պրոթեզավորումն ու դիմածնոտային վերականգնողական և պլաստիկ վիրահատությունները։ Նա դարձավ դաշնակիցների բանակի ամենաճանաչված վիրաբույժը։ Նրա հեղինակությունը շատ արագ էր մեծանում։ Ֆելդմարշալ սըր Ջոն Ֆրենչը բարձր գնահատեց նրա ծառայությունը, այդ փաստաթուղթն անձամբ Ուինսթոն Չերչիլն է ստորագրել։ 1916-ին նրան շնորհում են կապիտան մայորի կոչում, նույն տարում նա ստանում է նամակ լորդ Չեմբերլեյնից, որով վերջինս հրահանգում էր Ղազանչյանին ներկայանալ Լոնդոն՝ Բուքինգհեմյան պալատ, որտեղ Մեծ Բրիտանիայի Ջորջ 5-րդ արքան նրան արժանացնում է Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետի կոչման։

© Photo : Centre dor Armenian Information and AdviceՎարազդատ Ղազանչյանը Բուքինգհեմյան պալատում Մեծ Բրիտանիայի Ջորջ 5-րդ արքայից Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետի կոչմանն արժանանալուց հետո
Պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսորը. ինչպե՞ս հայ բժիշկը Հարվարդում դարձավ հռչակավոր - Sputnik Արմենիա
Վարազդատ Ղազանչյանը Բուքինգհեմյան պալատում Մեծ Բրիտանիայի Ջորջ 5-րդ արքայից Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետի կոչմանն արժանանալուց հետո

Ղազանչյանը Եվրոպայում ծառայությունը շարունակում է մինչև 1918թ․ և իր օգնականի հետ միասին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացնում գրեթե 3000 դիմածնոտային վիրահատություններ․ նրան անվանում էին Արևմտյան ճակատի «հրաշագործ (վունդեր) բժիշկ»։

Отставной главный старшина ВМФ США Анна Дер-Вартанян (слева) пожимает руку отставному генерал-майору ВВС Жанне Холм во время церемонии Дня памяти, состоявшейся в Мемориале женщины на военной службе в Америке (26 мая 2008). Арлингтон, Вирджиния - Sputnik Արմենիա
Այս հայուհին ԱՄՆ–ում դարձել է առաջինը. ինչպես է Տեր–Վարդանյանը նվաճել ամերիկյան նավատորմը

Հաջողություններն ու ձեռքբերումները բժիշկ Ղազանչյանին չստիպեցին մոռանալ հայկական ծագումը։ 1920-ին նա քաղաքական առաքելությամբ մեկնեց Վաշինգթոն՝ ներկայացնելու Հայաստանը, քանի որ ԱՄՆ կառավարությունում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության դե ֆակտո ճանաչման հարցը։

Բժիշկ Ղազանչյանը շարունակեց իր բժշկական ուսումնասիրությունները Հարվարդում։ Հայտնի բժիշկ Մարտին Դերանյանը Վարազդատ Ղազանչյանի մասին գիրք է գրել՝ վերնագրելով «Արևմտյան ճակատի հրաշագործը». իր հիշողություններում նա գրում է, որ Ղազանչյանը պարզապես սովորական ուսանող էր մինչև այն օրը, երբ բրիտանացի երկու անվանի վիրաբույժներ եկան Հարվարդ, այսպես ասած, փորձի փոխանակման, ինչպես հիմա են ասում՝ սեմինարի, որի ընթացքում ցուցադրեցին նաև իրենց կողմից կիրառվող բժշկական նորարարական մեթոդներ։

© Photo : Centre dor Armenian Information and Advice«Արևմտյան ճակատի հրաշագործը» գրքի շապիկը
Պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսորը. ինչպե՞ս հայ բժիշկը Հարվարդում դարձավ հռչակավոր - Sputnik Արմենիա
«Արևմտյան ճակատի հրաշագործը» գրքի շապիկը

«Երբ նրանք հանդիսատեսի շարքերում նկատեցին Ղազանչյանին, բառիս բուն իմաստով նետվեցին նրա վրա և քարշ տվեցին բեմ՝ ասելով, որ այն տեխնիկան, որ հենց նոր ցուցադրեցին, իրենց սովորեցրել է բժիշկ Ղազանչյանը։ Այդ օրվանից նա Հարվարդում հերոս դարձավ»։

Памятник Советской армии в Софии - Sputnik Արմենիա
Հայերի հպարտությունը և մեր բակի տղաները. ինչու է Բուզովան ակադեմիկոս Հովհաննիսյանից հայտնի

Անդրադառնալով բժիշկ Ղազանչյանին՝ մեկ այլ հայտնի հայազգի վիրաբույժ Արա Թերզյանը, որը եղել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար, գրել է․ «Ես հպարտություն զգացի, երբ իմացա Ղազանչյանի մասին։ Բրիտանիայում նրա մասին լեգենդներ էին պատմում․․․ Նրա աշխատանքները ժամանակակից պլաստիկ վիրաբուժության աստվածաշունչն են»։  1921-ին Ղազանչյանը Հարվարդի համալսարանում ստացավ բժշկության դոկտորի, իսկ 1922-ին՝ դիմածնոտային վիրաբուժության պրոֆեսորի կոչումներ։ Նա  Հարվարդում պլաստիկ վիրաբուժության բնագավառում գիտական կոչումների արժանացած առաջին գիտնականն էր։ 1925-ից համալսարանում նա սկսում է սեփական դասընթացը վարել՝ միաժամանակ որպես գործող բժիշկ աշխատելով նահանգների տարբեր բժշկական կենտրոններում։

Նա նաև ԱՄՆ-ում առաջինն էր, որ գրքեր հրատարակեց պլաստիկ վիրաբուժության մասին։ Տարիների ընթացքում հեղինակել է գրեթե 700 գիտական աշխատություն։ Նրա գրքերն ու գիտական հոդվածները ԱՄՆ-ում դարձել են ուսումնական դասական գրականություն։

Вараздат Казанчян - Sputnik Արմենիա
Ֆրոյդը նրան հրաշագործ կոչեց. «պլաստիկայի հայր» Ղազանչյանն ինչո՞ւ նետեց եվրոպական պարգևները

1940-ին նա ընտրվեց պլաստիկ վիրաբույժների ամերիկյան ասոցիացիայի նախագահ։ Իր վայելած հեղինակության շնորհիվ Ղազանչյանը երկու հայտնի հիվանդ ունեցավ՝ մեկը ավիատոր Ֆրենկ Հոուկսն էր, մյուսը՝ հայտնի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը․ բժիշկ Ղազանչյանը պրոթեզավորել էր քաղցկեղի հետևանքով վնասված Ֆրոյդի ծնոտը։ Հայտնի հոգեբանը բժշկին «հրաշագործ» անվանեց։

1979-ին նա արժանացավ Նիլ Ոուենի մրցանակի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության  ոլորտում։ Բժիշկ Ղազանչյանը շարունակել է աշխատել մինչև 85 տարեկանը և կյանքից հեռացել է 1974-ին՝ 95 տարեկանում։ Գրեթե 50 աշխատանքային տարիների ընթացքում յուրաքանչյուր վիրահատությունից հետո նա հավաքել է ծնոտի, ոսկորների գիպսե կրկնօրինակներ. հիմա ամբողջ հավաքածուն, որն ընդգրկում է գրեթե 5000 ցուցանմուշ, ներկայացված է Հարվարդի համալսարանի Ղազանչյանի անունը կրող սրահում։

Լրահոս
0