00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կպատասխանեին պաշտոնյաները Փաշինյանին, եթե չափածո դիմեին նրան

© Sputnik / Aram NersesyanИ.о. премьер-министра Никол Пашинян и мэр Еревана Айк Марутян во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван
И.о. премьер-министра Никол Пашинян и мэр Еревана Айк Марутян во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի գրած բանաստեղծությունն առայժմ «պաշտոնական պատասխան» չի ստացել։ Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանը «Վարչապետապոեզոզուռնա» խորագրով ներկայացնում է պաշտոնյաների երևակայական արձագանքը։

Բանաստեղծություն գրելու ունակությունը, իհարկե, լավ հատկանիշ է: Բայց երբեմն բանաստեղծելն էլ կարող է այլ տպավորություն թողնել:

Այ, օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռանչպար գյուղ կատարած այցի արդյունքներն ու տպավորությունները յուրովի ամփոփեց… «Ռանչպար» բանաստեղծությամբ: Դա դեռ ոչինչ: Բայց Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ոտանավորը... «նաև հանձնարարական է պետական բոլոր մարմիններին՝ իրենց անելիքի էության ու բնույթի մասին»:

Այս հանձնարարականի պահը երևակայություն բորբոքեց ու մի պահ պատկերացրի, թե պետական մարմինները նույն ոգով ու ոճով արձագանքում են Նիկոլ Փաշինյանի չափածո հանձնարարականին։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երևակայական արձագանքը

Է՛լ ինչ անեմ, որ մարի
Ծխախոտի ծուխն անդարձ,
Որ շաքարը կոլայի
Դառնա հարկված լեղի, մաղձ...
Քո ակաթե աչքերում,
Վարչապետ իմ լուսամփոփ,
Միտքդ՝ դուխով, հոգիդ՝ բո՛րբ...
Որքան երազ կա ու որքան թրթիռ,
Դառնա թող երկնագույն... ուղղաթիռ:

© Sputnik / Aram NersesyanԱրսեն Թորոսյան
Ինչպես կպատասխանեին պաշտոնյաները Փաշինյանին, եթե չափածո դիմեին նրան  - Sputnik Արմենիա
Արսեն Թորոսյան

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ենթադրյալ արձագանքը

Բրոնզե տուրք է,
Բյուջեի քուրք է,
Հարկային բուք է,
Հարկահավա՛ք:
Դու դուխով փառք ես,
Ֆեյսբուքված լայք ես,
Դու լայվի փայլ ես,
Ու լրիվ ֆիսկալ,
Ի՛մ վարչակալ...
Բայց դու զուր ես,
Ա՜խ, իզուր ես,
Ներդրում սպասում
Օ՜, սրտիս քայլ...
***
Անողոք մորմոք կա, որ հոգիս կըտանջե,
Ախր մենք ոնց ենք լցնելու բյուջեն...

© Sputnik / Aram NersesyanԱտոմ Ջանջուղազյան
Ինչպես կպատասխանեին պաշտոնյաները Փաշինյանին, եթե չափածո դիմեին նրան  - Sputnik Արմենիա
Ատոմ Ջանջուղազյան

ԱԱԾ-ի «գաղտնալսված» արձագանքը չափածո հանձնարարականին

Մուտիտ ենք անում ու գաղտնալսվում,
Դարի պոետիկ շնչին ենք քսվում,
Նախկինից գործեր վերհանում բոլ-բոլ,
Ազատ ժամանակ խաղում ենք ֆուտբոլ...

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երևակայական արձագանքը

Եթե ուզենք, կապամոնտաժենք սրճարաններ,
Եթե ուզենք, վերելակներ կընդարձակենք,
Եթե ուզենք, կդարձնենք բոշի բազար,
Մի գործազո՞ւրկ էր, կդառնա... հազար:

© Sputnik / Aram NersesyanՀայկ Մարության
Ինչպես կպատասխանեին պաշտոնյաները Փաշինյանին, եթե չափածո դիմեին նրան  - Sputnik Արմենիա
Հայկ Մարության

ՊԵԿ-ի ղեկավար Դավիթ Անանյանի ենթադրյալ արձագանքը

Կուզեմ հիմի փչե զուռնեն - հարկեր հավքիմ մինչև էգուց.
Տնտեսության բըկին չոքեմ, որ մառ մզվի մինչև էգուց:

ըՍտուգումով մտնեմ քուչեն, անՀԴՄ վրես նայես՝
Դու տուգանված գիրկս ընկնես, ես լաց չըլիմ մինչև էգուց:

Խելքս անդարդ ոտքիդ տված՝ երթամ ընկնեմ մոլ ու մարկետ
Քո բյուջեին գինի ու հա՛ց ըլիմ, դուխով իմ վարչապե՛տ:

Պարգևավճար ինձ դուրս գրեմ, ու հարկերը բերեմ տաք-տաք,
Թավշյա շնչով անկոռուպցիա թռվռամ ես մինչև... չերթանք:

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Անանյան
Ինչպես կպատասխանեին պաշտոնյաները Փաշինյանին, եթե չափածո դիմեին նրան  - Sputnik Արմենիա
Դավիթ Անանյան

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ենթադրյալ չափածո արձագանքը հանձնարարականին

Վերջապես առանք բռնության կարոտը,
Ցույցը ցրեցինք, ջարդինք մեկի ոտը...
Էլի առաջվանն ենք, մահակով ու նույնը,
Մենք՝ իշխանության միակ հենասյունը:

© Sputnik / Asatur YesayantsՎալերի Օսիպյան
Ինչպես կպատասխանեին պաշտոնյաները Փաշինյանին, եթե չափածո դիմեին նրան  - Sputnik Արմենիա
Վալերի Օսիպյան

Մշակույթի նախարարության հավաքական արձագանքը

Աջը թողած, թարսում էինք միշտ, խառնում թատրոն ու թանգարան,
Մինչև մեզ էլ կրճատումով փողոց հանեն՝ շարվեշարան:
Եվ Մակունցին մեր աննման անգամ չասած մնաս բարով
Պիտի անցնենք Կը-Գը-Նը-ի սառն ու անդուր սենյակներով…

Մեր դեմ գործեր, նախագծեր, միացումներ՝ հազա՜ր-հազա՜ր.
Զը-Լը-Մը-ներն են աղմկում, թավշյա կյանքը անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ հենց մենք, էս ո՞ւր հասանք
Միաձուլումն անգութ այնպես՝ կարծես շինված է տապարով:

Ու էլ որո՞ւ մեղքի համար տուժենք այսպես մենք աններում,
Պիտի քայլենք, թողնենք-թռնենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է հեռվից գերում:
Թե Մակունցին տեսնեք մի օր ՀՀ ԱԺ միջանցքներում
Ասե՛ք նրան՝ մշնախն ասավ - մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...

Լրահոս
0