00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլորս դեպի կարգին շաբաթօրյակ, ընկերներ. համ էլ տնեցիների հետ կշփվեք

© Photo : Public domainКартина Иванова "В.И.Ленин на субботнике в Кремле"
Картина Иванова В.И.Ленин на субботнике в Кремле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գարունն, ինչպես ասվում է, եկավ մեր բակ: Եվ՝ բոլորս դեպի շաբաթօրյակ: Ավելի ճիշտ, բոլորս դեպի մեծ շաբաթօրյակ, ընկերներ: Կներեք, պետք է նշեի՝ համապետակա՛ն մեծ շաբաթօրյակ: Լիարժեք տպավորության համար գերանն ուսին դրած Լենինի նկարն է պակասում, բայց մարտի 23-ին նկարների ու «գերանների» պակաս դժվար թե լինի:

Այո, այսօր՝ մարտի 23-ին շաբաթօրյակ է հայտարարված: Դա նշանակում է, որ հանրային համակեցության բարձր գիտակցությամբ ու քաղաքացիական պարտքով տոգորված, զանգվածային միջոցառումների սիրահար հայրենակիցները, բահերով, փոցխերով, ավելներով ու մաքրության համար անհրաժեշտ այլ պարագաներով «զինված», կելնեն բակեր ու փողոցներ՝ մաքրելու համար… «խոզություն, խոզություն ընդմիշտ» մոտեցմամբ ապրողների կենսագոյության հետևանքները:

Ամեն դեպքում, ինչ-որ կումունիստաբոլշևիկյան մնացուկ կա այդ շաբաթօրյակ ասվածի մեջ, որոշ չափով ձևական ու ցուցադրական երանգներով: Ինչևէ:

Երևանի ավագանու նախօրեի նիստի սկզբում էլ քաղաքապետ Հայկ Մարությանը համաքաղաքացիների ու ավագանու անդամների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրեց մարտի 23-ի մեծ միջոցառման վրա:

Шествие протестующих на площади Республики (25 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Քաղաքացու օ՞ր, տարի՞, թե՞ դարաշրջան. գուցե դեկտեմբերի 9-ն էլ «Ընտրողի՞ օր» հռչակվի

«Մարտի 23-ին մեծ շաբաթօրյակ է մեզ սպասվում,-հայտարարեց քաղաքապետը, ապա քիչ անց հավելեց,- Հուսով եմ, որ բացի նրանից, որ կմասնակցենք և կմաքրենք եղած պրոբլեմները, նաև ամեն օր ուշադիր կլինենք և այդ պրոբլեմները չենք ավելացնի մեր քաղաքում»:

Այնպես որ՝ մարտի 23-ին, առավոտյան ժամը 10-ից, համախմբված:

Հա, քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի միջոցով, ինչպես նաև՝ պաշտոնական կայքում կարելի է տեղեկանալ, թե որ վարչական շրջանում ինչ հասցեով կամ հեռախոսահամարով դիմել՝ անհրաժեշտ գործիքներ ստանալու համար:

Նշվեց նաև, որ բակային տարածքների շաբաթօրյակումը, այսինքն՝ մաքրության գործը բնակչության ուժերով կարվի, իսկ քաղաքային իշխանության համապատասխան կառույցները՝ փողոցների, հանրային ավելի ընդգրկուն տարածքների վրա կկենտրոնանան:

Ինքը՝ Հայկ Մարությանը, անձամբ ու ընտանյոք, մասնակցելու է շաբաթօրյակին՝ իրենց բակում և հարակից տարածքներում:

Интернет пользователи работают на компьютере - Sputnik Արմենիա
«Ֆեյսբուքում» ջնջումների օր է պետք հայտարարել ու «սքրինշոթերի» շաբաթօրյակ կամ… հակառակը

«Սրանք ոչ միայն մաքրության աշխատանքներ են, այլև շատ լավ առիթ՝ շփվելու ընտանիքի անդամների, ընկերների հետ»,-հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Դժվար է չհամաձայնել, հատկապես՝ տնեցիների և ընկերների հետ շփվելու լավ առիթի վերաբերյալ դիտարկմանը:

Իսկ առհասարակ, շաբաթօրյակից շաբաթօրյակ միջակայքում ավելի լավ է աղբահանության հիմնախնդիրը կարգավորել, ի լրումն՝ զարկ տալ դաստիարակչական աշխատանքներին, գումարած փնթիների նկատմամբ վարչատուգանային խիստ մոտեցումը:

Լավ, գնամ փոցխիս վրա կարմիր ժապավենը կապեմ: Նախապատրաստվեմ մեծ միջոցառմանը, մի խոսքով:

Լրահոս
0