00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանդիպում Վիենայում. ակնկալե՞լ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների փոփոխություն

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Никол Пашинян накануне праздников Нового года и Рождества вместе с Католикосом Гарегином Вторым и начальником Генерального штаба Армении Артаком Давтяном посетил участок пограничной охраны и боевые позиции.
И.о. премьер-министра Никол Пашинян накануне праздников Нового года и Рождества вместе с Католикосом Гарегином Вторым и начальником Генерального штаба Армении Артаком Давтяном посетил участок пограничной охраны и боевые позиции. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկուշաբթի երեկոյան Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ փակ աշխատանքային հանդիպում։ Մանրամասները, իհարկե, չեն բարձրաձայնվում, չէ՞ որ այն փակ միջոցառում է, սակայն այն ֆոնը, որի վրա տեղի ունեցավ հանդիպումը, հատկանշական է և ուշադրության արժանի։

Մարտի 25-ին որոշ «աղբյուրների» վրա հիմնված տեղեկություն տարածվեց այն մասին, որ հավանաբար Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն մարտի 29-ին։ Նրանք այդ օրը Վիենայում են գտնվելու, որտեղ նախատեսված է նրանց առանձին հանդիպումները Ավստրիայի ղեկավարության հետ։

Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Փաշինյանի ու Ալիևի հավանական հանդիպման օրը հայտնի է

Փաշինյանի և Ալիևի հավանական հանդիպման մասին լուրի տոնայնությունն այնպիսին է, որ այն ավելի շուտ կկայանա, քան չի կայանա. կողմերը ողջամտորեն հնարավորություն են թողնում ֆորսմաժորային իրավիճակների համար, դրանց բոլոր դրսևորումներով։ Եվ ահա Վիենայում կայանալիք այդ իրադարձությունից առաջ, որը գնալով ավելի հավանական է դառնում, Երևանում փակ խորհրդակցություն է անցկացվում Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։

Այս հանդիպման համար ստեղծել է բավական հետաքրքիր և որոշակի առումով նույնիսկ բարդ ֆոն։ Սկզբում Փաշինյանը Իրան կատարած այցի ժամանակ մի քանի ուշադրության արժանի հայտարարություններ արեց՝ կապված փոխզիջումների գնալու կողմերի պատրաստակամության մասին, որոնք ուղեկցվում էին ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի բավական բարձրագոչ հայտարարություններով. Արաքսի երկայնքով տեղակայված տարածքները բնակեցնելու մասին և այն մասին, որ նման ռազմավարությունը կարող է երաշխավորել անվտանգությունը։

Пресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор - Sputnik Արմենիա
Արցախում նոր բնակավայր է կառուցվելու. Վանեցյանը հայտարարել է` ոչ մի թիզ հող հետ չենք տալու

Ողջ այս ընթացքում հայկական կողմը առաջ էր մղում որպես առանձին կողմ բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության կարևորության մասին դրույթը, ինչը բավական փաստարկված է, սակայն (ինչը բնական է) Բաքվի կողմից աջակցություն չստացած։ Այնուհետև եղավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որում, ցանկության դեպքում, կարելի էր բանակցային ձևաչափը միակողմանի փոխելու անցանկալիության ակնարկ տեսնել։ Հայկական կողմը տրամաբանորեն հերքել է այն, որ Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին դա ձևաչափի փոփոխում չէ, այլ դրա վերականգնում սկզբնական տեսքով, որի մասին համապատասխան փաստաթղթեր կան, այդ թվում նաև ԵԱՀԿ–ի։

Եվ ահա այստեղ տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների նիստը։

Ստեփանակերտում փաստորեն նշվել էր, որ այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքները» չեն կարող հայկական կողմի համար շահավետ լինել,  և դա առավել ակնհայտ դարձավ արժանահիշատակ Ապրիլյան քառօրյայից հետո։

Рабочий визит премьер-министра Никола Пашиняна в Карабах (11 марта 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
ՀՀ անվտանգության խորհրդի նիստ Արցախում. Փաշինյանն ընդլայնում է դաշտը մանևրելու համար

Միջնորդները վերջերս հաճախ են խոսում խաղաղությանը նախապատրաստվելու մասին, միևնույն ժամանակ հասկանալի է, որ հայկական կողմը քննարկում է այդ թեման իրենց` միջնորդ երկրների հետ, սակայն ոչ Ադրբեջանի, ինչը նման իրավիճակում պահանջում է տրամաբանությունը։ Սակայն բանն այն է, որ խաղաղության մասին կարելի է խոսել միայն բոլոր կողմերի մոտ առկա համապատասխան ցանկության դեպքում, այլ ոչ թե այն ժամանակ, երբ այդ կողմերից մեկը ընդհանրապես հրաժարվում է բանակցություններից նրա հետ, ով իր կողմից  ընկալվում է որպես անմիջական հակառակորդ։

Եվ ընդհանրապես, խաղաղության մասին խոսում են առանց սուր ճոճելու, իսկ Ադրբեջանը մարտին լայնածավալ զորավարժություններ է նախաձեռնել, որոնք, թերևս պաշտոնական Երևանի վրա ոչ մի տպավորություն չթողեցին։

Նման հետաքրքիր ֆոնին արդեն մի քանի օրից Վիենայում, ամենայն հավանականությամբ էլ տեղի կունենա Փաշինյան–Ալիև հանդիպումը։ Հազիվ թե որևէ մեկը լրջորեն դիտարկում է ռազմական ճանապարհը որպես հակամարտության լուծման արդյունավետ մեթոդ։ Ռազմական արկածախնդրություններն այլ հարց են, նման բան կարող է և լինել, սակայն այդ է պատճառը, որ դրանք արկածախնդրություն են կոչվում, և ոչ թե մեթոդ։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արցախի ընտրություններին միջամտություն չի լինելու. Փաշինյանի ենթատեքստերն ու ուղերձները

Եվ ահա այսօրվա ՊՆ փակ խորհրդակցությունը։ Հասկանալի է, որ եթե մենք տեղեկացանք Վիենայում կայանալիք հավանական հանդիպման մասին երկուշաբթի, ապա դրա անմիջական մասնակիցներն իմացել են այդ մասին ավելի շուտ։

Հավանաբար, պետք չէ խորհրդակցության թեման ամբողջությամբ կապել Արցախի բանակցությունների հետ. դրանց մասին, անկասկած, խոսք կգնա, սակայն հազիվ թե ամբողջ ժամանակը գնա քննարկման վրա։ Հայկական կողմի դիրքորոշումը բավական հստակ է շարադրված, ներկա փուլում այդ դիրքորոշման միակողմանի փոփոխման պատրաստակամություն չի նկատվում, այնպես որ գնդակը հակառակորդի խաղադաշտում է։

Եվ, գուցե, պետք չէ մարտի 29-ին Վիենայում կայանալիք հանդիպումից շատ բան ակնկալել, եթե իհարկե նման հանդիպում տեղի ունենա։ Նշանակալի, առավել ևս բեկումնային այն հազիվ թե լինի։

Լրահոս
0