00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հազարավոր երևանցիներ դա անում են ամեն օր, օրը՝ երկու անգամ, շատերը՝ կռացած

© Sputnik / Asatur YesayantsМэр Еревана Айк Марутян в ожидании гостей церемонии инаугурации (13 октября 2018). Еревaн
Мэр Еревана Айк Марутян в ожидании гостей церемонии инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր որոշել է անել այն, ինչ հազարավոր երևանցիների և ոչ միայն երևանցիների առօրյայի մի մասն է կազմում։

Խոսքն, ինչ խոսք, հասարակական փոխադրամիջոցներից, տվյալ պարագայում՝ ավտոբուսներից ու միկրոավտոբուսներից օգտվելու մասին է: Այսինքն` այդ փոխադրամիջոցներով մի տեղից մեկ այլ տեղ գնալ-գալու: Ասենք` տնից աշխատավայր և գործից տուն: Այնպես որ, տասնյակ ու տասնյակ հազարավոր երևանցիներ դա անում են ամեն օր, օրը՝ երկու անգամ, իսկ եթե պիտի «տրանսպորտ փոխեն», նաև չորս անգամ: Շատերը դա անում են կռացած: Սա «դասական» դիրք է միկրոավտոբուսներում և ուղևորային սլենգով կոչվում է «շախմատի ձի»: Չնայած պիկ ժամերին այդ միկրոավտոբուսներն ավելի շուտ շպրոտի պահածոյատուփ են հիշեցնում, քան թե…:

Мэр Еревана Айк Марутян воспользовался общественным транспортом - Sputnik Արմենիա
Հայկ Մարությանն օգտվում է հասարակական տրանսպորտից. տեսանյութ

Հա, ինչո՞ւ հիշեցի:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ մարտի 25-ին միացել էր այդ ամենօրյա ուղևորահոսքին: «Առավոտ» օրաթերթը դա նկատել էր: Դե, քաղաքապետն ինչ-որ գործով աշխատավայրից ելել էր, որոշել էր թիվ 42 երթուղու ավտոբուսով տեղաշարժվել, համ էլ համաքաղաքացիների, ուղևորների հետ էր զրուցել: Քաղաքապետն ավտոբուս էր «նստել», բայց կանգնած ուղևորի կարգավիճակում էր: Հայկ Մարությանի ուղևորական բախտը բերել էր, որ ավտոբուս էր իրեն պետք, այլ ոչ թե միկրոավտոբուս, այլապես վերոհիշյալ «դասական» ուղևորադիրքն էլ կվայելեր: Իսկ եթե հեծանիվով ավտոբուս նստեր, ապա ընդհանրապես զիլ կնայվեր:

Կատակը՝ կատակ, բայց ավտոբուս նստես, թե չնստես, բանաստեղծական անվանմամբ «Գազել» ցեղատեսակի միկրոավտոբուսներից օգտվես, թե չօգվես, անզեն աչքով էլ տեսանելի է, որ մեր հանրային փոխադրամիջոցներով, հատկապես ավտոբուս-միկրոավտոբուսներով հեռու չես գնա: Շարժակազմի մեծ մասը ֆիզիկապես ու բարոյապես մաշված է այնպես, որ ակամայից դրանց հենց հանրակառք ես ուզում ասել, իսկ որոշ վարորդների էլ՝ սայլապան:

Мэр Еревана Айк Марутян на субботнике (23 марта 2019) Ереван - Sputnik Արմենիա
Այսքան երկար սպասել հնարավոր չէ. Մարությանն ասաց` ինչպես կլուծվի տրանսպորտի հարցը

Ընդհանրապես լավ է, որ քաղաքապետն էլ է ավտոբուսով երբեմն-երբեմն երթևեկում: Թեկուզ «փի-ար»-ի համար: Չմեռանք, ավտոբուսով տեղ գնացող քաղաքապետ էլ տեսանք, ինչպես ասվում է: Հուսանք, որ այս կյանքի օրոք կտեսնենք և այն, որ քաղաքապետի, զանազան պորտֆելակիր պաշտոնյաների՝ ավտոբուսով, ոտքով կամ հեծանիվով տուն-գործի-տուն տեղաշարժվելը սովորական ու առօրյա մի բան է դարձել: Այնպես, որ ոչ մի ուղևոր դա տեսնելով «չի ծռվում»:

Չնայած ինքս նման հարցերին շատ հանգիստ եմ նայում: Որպես արհեստավարժ ուղևոր` նույնիսկ համաձայն եմ, որ քաղաքապետն ընդհանրապես ավտոբուս չնստի, բայց այնպես անի, որ Երևանում հասարակական տրանսպորտն աշխատի այնպես, ինչպես ասենք Պրահայում է աշխատում: Ու որքան շուտ, այնքան լավ: Թե չէ ավտոբուս կարող է նստել:

«Վարպե՜տ, կանգառում պահեք: Երկու հատ ստացեք, մեկը քաղաքապետարանի մոտ կիջնի… Պարոն Մարության, ստացած ա, կիջնեք»:

Լրահոս
0