00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյան–Ալիև հանդիպում. ճեղքում չեղավ, փղերն էլ իրենց տեղերում են

Բաժանորդագրվել
Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցի այն սրահում, որն ընտրվել էր որպես Փաշինյան-Ալիև հանդիպման վայր, ճիշտ կահկարասի էր դրված: Սեղանը զարդարված էր սպիտակ ծաղիներով սև ծաղկամանով, որը երկու արձանիկային փիղ, տրամագծորեն հակառակ ընթանալով, փորձում էին իրենց կողմը քաշել:

Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո արված լուսանկարից պարզ դարձավ, որ փղերի արձանիկներն իրենց տեղերում են: Իրատեսորեն հազիվ թե կարելի էր Վիեննայի հանդիպումից այլ ակնկալիք ունենալ, ինչի մասին դեռ մի քանի օր առաջ արտահայտվել էինք։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с президентом Карабаха Бако Саакяном (11 марта 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Փաշինյանն Ալիևի հետ հանդիպումից հետո խոսել է Սահակյանի հետ

Ընդհանուր առմամբ 3 ժամ և 15 րոպե տևած ու առաջին պաշտոնականը համարվող Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպիչներն ու անմիջական մասնակիցներն արդեն հասցրել են արտահայտվել, ու կարելի է արդեն որոշ նախնական ընդհանրացումներ ու դիտարկումներ անել:

Նախքան հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնական շեշտադրումներից մեկը, եթե ոչ առանցքայինը բանակցություններում Արցախի անմիջական ներգրավվածությանը վերաբերող հարցն էր: Հանդիպումից ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության ժլատ ու ընդհանուր ձևակերպումներով կառուցված հայտարարության մեջ ոչ մի ակնարկ չկա առ այն, որ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու վերաբերյալ որևէ տեղաշարժ է արձանագրվել:

Կարելի է չկասկածել, իհարկե, որ Նիկոլ Փաշինյանն արծարծել է այդ խնդիրը: Ի վերջո, առաջին հերթին նաև դրա համար էր գնացել այս հանդիպմանը: Բայց հարցն այն է, թե Հայաստանի ու, բնականաբար, նաև Արցախի այդ տրամաբանական ու բնական հարցադրում-պահանջը որքանո՞վ է ընդունելի միջնորդ-համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) և ադրբեջանական կողմի համար: ՄԽ համանախագահները դա ընկալեցին ու մարտի 9-ի հայտարարությամբ մեկնաբանեցին որպես ձևաչափի փոփոխության պահանջ՝ կոչ անելով ձեռնպահ մնալ դրանից: Իսկ պաշտոնական Բաքվին էլ նման մի լրացուցիչ «խրախուսանք» էր պետք՝ դրանից կառչելու համար:

Антониу Гутерреш - Sputnik Արմենիա
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Փաշինյան–Ալիև հանդիպմանը

Պատահական չէ, որ Վիեննայի հանդիպումից հետո ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան, Իլհամ Ալիևը առաջինը հենց դա էր շեշտել, թե՝ Հայաստանի հետ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ:

Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ այնքան կոնկրետ տվյալ կետի, այլ ընդհանուր հանդիպման վերաբերյալ բավականին ընդարձակ արտահայտվեց ու մասնավորապես հայտարարեց. «Դրական եմ գնահատում նախագահ Ալիևի հետ մեր հանդիպումը: Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին և խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում և հետագայում իմ ունեցած ասուլիսի ընթացքում»։

Մի կողմից՝ Հայաստանի վարչապետը չի կարող ասել, թե ճեղքում է եղել, բայց տեսնում է գործընթաց կամ դրա մեկնարկ՝ նշված շրջանակում: Առհասարակ, բանակցություններ ասվածը նաև դրա համար է, որ բանակցող կամ հանդիպող կողմերը իրենց պատկերացումներն ու խնդիրներն ասեն-խոսեն, լավ, եթե կուզեք՝ քննարկեն:

Встреча министра иностранных дел Армении Зограба Мнацаканяна с сопредседателями МГ ОБСЕ (28 марта 2019). Вена - Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են շարունակել ուղիղ երկխոսությունը. ՄԽ հայտարարությունը

Ընդհանուր առմամբ, չնայած նույն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մարտի 9-ի հայտարարության մեջ «մադրիդյան սկզբունքների» մասին հիշեցում-շեշտադրմանը, դժվար է ասել, թե այս պահին բանակցային սեղանին Արցախի հիմնախնդրի կարգավորման կոնկրետ ծրագիր ու առաջարկություններ են դրված: Դրանք կան, բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ այդ առաջարկությունները դեռևս բանակցային սեղանի գզրոցում են դրված: Ճիշտ է՝ վերևից, մյուս առաջարկությունների արխիվային փաթեթների վրա են դրված, բայց՝ գզրոցում դեռևս:

Ամեն դեպքում, կարգավորմանը վերաբերող առաջարկությունների մասով Հայաստանի վարչապետի ակնկալիքն այս հանդիպումից նաև այն էր, որ համապատասխան ճշտումներ ու պարզաբանումներ արվեն դրանց վերաբերյալ: Արդյոք արվեցի՞ն, արդյոք այդ պարզաբանումները գոհացուցի՞չ են, թե՞ դեռ էլի պարզաբանելու կատար ու անհրաժեշտություններ կան: Հանդիպման վերաբերյալ տրված դրական գնահատականը տեղ է թողնում նման հարցադրումների համար, քանզի այդ դրական բառը ընդհանուր է ասված ու ամենևին փաստ չէ, թե վերաբերում է հենց նշված պարզաբանումների ակնկալիքին, այլ ոչ թե՝ հանդիպման փաստին ու մթնոլորտին առհասարակ, կամ էլ՝ զուտ դիվանագիտական քաղաքավարության հասարակ դրսևորում է:

Փոխարենը, որքան կարելի է պատկերացնել այս վերջին հանդիպմանը հաջորդած հայտարարություններից, ավելի շատ քննարկվել են այսպես ասված՝ «վստահության միջոցների», այդ թվում՝ սահմանամերձ գոտում և շփման գծում հրադադարի պահպանմանը, դիպուկահար և նման այլ խափանարար գործողությունների չդիմելուն վերաբերող հարցեր: Որպես հարաբերական նորություն կարելի է առանձնացնել այդ շրջանակում «հումանիտար ասպեկտների» (Փաշինյան) կամ «հումանիտար ակցիաների» (Ալիև) մասին արծարծումները:

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (29 марта 2019). Вена - Sputnik Արմենիա
Իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ. էլ ի՞նչ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը

Խոսքն, ամենայն հավանականությամբ այն բանի մասին է, որ ինչպես հայկական կողմերի համապատասխան կառույցների հսկողության տակ հայտնված ադրբեջանցիները, այնպես էլ՝ ադրբեջանական կողմի հսկողության տակ հայտնված հայերը իրենց մերձավորների հետ շփվելու հնարավորություն ստանան: Ըստ որում, չի հստակեցվում՝ խոսքը միայն քաղաքացիական անձանց մասի՞ն է, թե՞ նաև զինվորականների, որոնք տարբեր հանգամանքների բերմամբ, հայտնվել են հակառակորդի տարածքում, դրան հաջորդող հետևանքներով:

Այս՝ հակամարտության գոտում հրադադարի պահպանման խնդրի տեսանկյունից սակայն կա շատ ավելի էական խնդիր. 2016թ. «ապրիլյան պատերազմից» հետո, ինչպես հայտնի է, նույն Վիեննայում, ապա և Սակտ Պետերբուրգում եղան միանգամայն կոնկրետ պայմանավորվածություններ՝ սահմանային (շփման գոտու) միջադեպերի քննության և դրանց մեխանիզմների վերաբերյալ: Դրանք, իհարկե, չկատարվեցին ու տորպեդահարվեցին Ադրբեջանի կողմից: Բայց հարցը դա չէ, այլ այն, որ արդեն այդ պայմանավորվածություններին ընդհանրապես որևէ հղում չի արվում, այլ միայն Դուշանբեն է հիշատակվում (հայտնի վերելակային հանդիպումը): Վիեննայի (նախորդ) և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մոռացության տալը ադրբեջանական կողմը թերևս կարող է հանգիստ գրանցել իր ակտիվում:

Ի դեպ, ակտիվ-պասիվի մասին:

Армянская община Австрии на встрече с премьер-министром Армении Николом Пашиняном (29 марта 2019). Вена - Sputnik Արմենիա
Փաշինյանը Վիեննայում պատմել է Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին

Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ վերը հիշատակված հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նաև հայտարարեց. «Երբ ասում եմ, որ դրական եմ գնահատում` դա չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ կամ պարտություն:

Ընդհանրապես, մինչև հիմա ընդունված է եղել այդ տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին, գալ այն եզրակացության, թե, լավ` հանդիպեցին, ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել` ես հաղթեցի, դիմացինը պարտվեց»:

Ընդհանրապես, արժե թեթևակի հիշեցնել, որ նման բանակցություններից հետո, առնվազն Հայաստանի նախկին ղեկավարները կամ ԱԳ նախարարները նման կտրական հայտարարություններ չեն էլ արել: «Հաղթել-պարտվելու» մասին խոսքուզրույցը հիմնականում քարոզչական ու վերլուծափորձագիտական շրջանակներն են շրջանառել՝ իրենց մոտավոր պատկերացումներից ու քաղաքական շահերից ելնելով: Ի դեպ, հատկապես ներկայիս վարչապետի ժամանակին խմբագրած թերթը, ինչպես նաև՝ նախկին նախագահ Տեր-Պետրոսյանն ու իր զինակիցներն են, որ ամեն նման բանակցային հանդիպումից հետո և դրանց միջակայքում հետևողականորեն տարածում ու քարոզում էին այն թեզը, որ Հայաստանը պարտվեց, Հայաստանը զիջեց, որ «հողերը տվեցին, տալիս են, ծախում են» ու էլի նման բաներ:

Ինչ վերաբերում է կոնկրետ մարտի 29-ի` ավելի քան երեքժամյա հանդիպմանը, ապա ամեն դեպքում, թեկուզ վատ բանակցությունները նախընտրելի են, քան պատերազմն ու մարտական գործողությունները: Եվ այդ կոնտեքստում արժե արձանագրել այն պահը, որ կողմերը նախանշեցին, թե հետո էլի կհանդիպեն:

Լրահոս
0