21:34 24 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Փաշինյանն ու պաշտոնյաները Եռաբլուրում

Իշխանության ներսում ով ինչից է ամաչում, և ով է ում խաբում

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արմեն Հակոբյան
42930

Մարդիկ կան, չէ՞, որ մնում, մնում են ու մեկ էլ՝ այս կամ այն հիշարժան օրվա կամ առիթի հետ կապված այնպիսի մի բան են ասում կամ անում, որ մեծական խոսքով՝ «մի փութ մեղրով չի ուտվի»:

Մարդիկ կան, որ հենց Ամանորին պիտի անպայման մի թարս բան ասեն: Կամ ավելի վատ, որևէ եկեղեցական, ազգի մեծ մասի կողմից նշվող տոնի օրը պարտադիր մի անաստված ու հակաքրիստոնեական արտահայտություն պիտի անեն, ի ցույց դնեն իրենց կրոնական կամ սեռական կողմնորոշումը, իբր տեսեք-տեսեք:

Մեծ հաշվով, էպատաժային պահվածք է։ Նման արտահայտություններով կամ հանրությանը ցուցադրվող վարքով մարդիկ, ըստ էության, սադրում են նույն հանրությանը, մղում որոշակի հակադարձման: Դա նման էպատաժի դիմելու նպատակներից մեկն է, այսինքն` այդպիսով «անուն հանելու», կամ եթե արդեն «հանած անուն» ունեն, ապա՝ իրենց մասին հիշեցնելու խնդիր են լուծում, զուգահեռաբար պղտորում են մարդկանց տրամադրությունը և օրվա խորհուրդն ու ընդհանուր միջավայրը:

Կան և այնպիսի երկոտանիներ, որ ուղղակիորեն ստոր արարքներն են դիմում, այնպիսի սրիկայության, որի համար քրեական օրենսգրքով նախատեսված բոլոր պատիժները միասին վերցրած էլի քիչ են թվում ու մեղմ: Ասենք, ի՞նչ պատիժ տաս, ինչպե՞ս վարվես այն սուբյեկտների հետ, որ ընդունակ են գերեզմանատնից ցանկապատ կամ այլ իր գողանալ: Իսկ ինչպե՞ս վարվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից եղևնի գողացողների հետ: Հիշո՞ւմ եք` մի երկու տարի առաջ նման դեպք էր եղել: Այն ժամանակ ոստիկաններն արագորեն հայտնաբերել էին դրանց:

Լավ, իսկ ի՞նչ պատիժ տաս երեկ՝ ապրիլի 2-ին, հերոսների ու իրենց հարազատների հիշատակը հարգելու եկած հայրենակիցների ավտոմեքենաներից, ապակիները ջարդելու միջոցով, գողություն արած շանորդիներին: Ըստ որում, ոստիկանության ու անվտանգության աշխատակիցների, կարելի է ասել, քթի տակ են դա արել:

«Աստված կպատժի»,- ասում ենք նման դեպքերում, երևի որպես ինքնամխիթարանք: Պատժելն, իհարկե, կպատժի, բայց ե՞րբ: Ի վերջո, կյանքն ամենքի դեմն էլ բերում է այն, ինչը պետք է վաղ թե ուշ բերի…

Հետո «մտնում» ես սոցցանց ու տեսնում, որ «Քաղպայմանագրի» հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը գրել է, թե ապրիլի 2-ը ամաչելու օր է: Ու ինչի՞ համար է ամաչում իշխող կուսակցության կոնկրետ ներկայացուցիչը. «Այսօր ամաչելու օր է, մեղավոր զգալու, ոչ թե հպարտանալու ու մենք մեզ ու ուրիշներին խաբելու, որ 18-20 տարեկան հերոսներ ենք ունեցել 3 տարի առաջ: Ու մինչև այսօր շարունակում ենք խոսել պատերազմական լեզվով ու շատ քիչ բան ենք փոխում մեր մտածելակերպի ու ամենօրյա քայլերի մեջ, որ պատկերացնենք ուրիշ բան, քան պատերազմ։ Ամոթ մեզ»:

Որքան էլ շատերի համար վրդովեցնող լինեն ակնհայտորեն մանիպուլյատիվ ձևակերպումները, հարցեր ծագում են: Լավ, ինքն ամաչում է՝ իր անհատական գործն է, իհարկե: Բայց ինչի՞ համար, ըստ Ահարոնյանի, պիտի հասարակությունն ու մյուսներն ամաչեն: Կամ, որ ապրիլյան պատերազմի օրերին իսկապես 18-20 տարեկան մեր զինվորները հենց հերոսների նման իրենց պահեցին ու իրական հերոսներ են, դա խաբեությո՞ւն է, խաբկա՞նք, ինքնախաբեությո՞ւն: Կա՞ ավելի տգեղ վարմունք, քան այդ հերոսներից զոհվածներին խնկարկելու օրը նման, կներեք, անհեթեթություն ասելը:

Գլխավորը` ասում է, թե ամոթ է, այսինքն՝ ամաչելու բան է, որ «շարունակում ենք խոսել պատերազմական լեզվով», ու, որ քիչ բան ենք փոխում մեր մտածելակերպի մեջ, որ պատկերացնենք, ուրիշ բան, քան պատերազմն է:

Գուցեև չարժեր արձագանքել այդօրինակ գրառմանը: Գուցեև արժեր անտեսել այն, եթե դրա հեղինակը իշխող կուսակցության նկատելի ներկայացուցիչ չլիներ:

Հետաքրքիր է, ի դեպ, որ իշխանության մեկ այլ ներկայացուցիչ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում ու ոչ առանց հպարտության, զետեղել էր ապրիլյան պատերազմի օրերին իր զինծառայության վերաբերյալ լուսանկար: Դա արել էր ընկալելի հպարտությամբ ու նաև նշել. «Հավերժ փառք հերոսներին»: Հիմա հարց է ծագում. ըստ Լարա Ահարոնյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խաբո՞ւմ է իրեն ու հասարակությանը՝ համարելով, որ հերոսներ ենք ունեցել:

Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ հայտնի նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ այդպես բուռն պաշտպանում էր Լարա Ահարոնյանին` որպես իր քաղաքական թիմի անդամի, նույնպե՞ս խաբում է ինքն իրեն, հասարակությանն ու մյուսներին, քանի որ եկել էր «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին:

Լավ, սա ի՞նչ պսևդոխաղաղասիրական ալիք է: Նկատի ունենք Լարա Ահարոնյանի ասածը, թե ամոթ է, որ «պատերազմական լեզվով ենք խոսում»: Ո՞վ է այն հովանավորում: Այդ ինչպե՞ս է լինում, որ նման գերյուրահատուկ մտքերն ու ֆրազները զուգահեռվում են ադրբեջանական կողմից հնչող ռազմատենչ ու ռազմաշունչ հայտարարությունների հետ: Ինչպես, օրինակ, երեկ երբ Ալիևն, օրինակ, հայտարարեց, թե Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, «քանի դեռ օկուպացված են ադրբեջանական տարածքները»:

Ի՞նչ է նշանակում, առհասարակ, ամաչել «պատերազմական լեզվով խոսելու համար», երբ ընդհանրացած ասած՝ հակառակորդդ ռամիլսաֆարովյան տարբերակով քնելուդ է սպասում, որ կացին գործածի…

Նշվածի կարգի «էպատաժությունները» թերևս մեկ հարաբերական «պլյուս» ունեն. նման դրսևորումները թույլ չեն տալիս, որ հասարակության մեծ մասի համարժեք արձագանքման ունակությունը պարապուրդի մատնվի:

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ