00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խոպան», ապա համակենտրոնացման ճամբար. ինչպես Ալավերդյանը նոկաուտ արեց գերմանացի զինվորին

CC BY-SA 3.0 / German Federal Archive / KZ Mauthausen, sowjetische KriegsgefangeneСоветские военнопленные в концлагере Маутхаузен
Советские военнопленные в концлагере Маутхаузен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկար կյանք չի ունեցել, բայց հասցրել է կռվել չորս պատերազմում, կրթություն չի ունեցել, բայց ռազմական ակադեմիան ավարտած ինքնուս է եղել, հասել է գեներալ–մայորի աստիճանի, հայտնվել համակենտրոնացման ճամբարում, փորձել է փախչել այնտեղից և ընդվզել, նոկաուտի է ենթարկել գերմանացի զինվորին: Քրիստափոր Ալավերդյանին գնդակահարել են վերջին արարքի համար։

Քրիստափոր Ալավերդյանը ծնվել է 1867թ–ին Վայոց Ձորի մարզի Օղբին գյուղում՝ աղքատ ընտանիքում։ Ժամանակ առ ժամանակ բատրակություն է արել, ինչ-որ կերպ ինքնուրույն  սովորել է գրել ու կարդել. ամեն դեպքում կարող էր փաստաթղթեր ստորագրել։

Дважды герой Советского Союза, летчик-штурмовик Нельсон Степанян - Sputnik Արմենիա
«Achtung. օդում Նելսոն Ստեփանյանն է». ինչպես էր ղարաբաղցի արծիվը սարսափեցնում ֆաշիստներին

Իսկ փաստաթղթերը շուտով պետք եկան. 1912թ–ին նա հոր հետ մեկնում է Ռուսաստան` Արմավիր. այսպես կոչված «խոպանն» այն ժամանակ էլ էր բարգավաճման աղբյուր։ Հասկանալի է. ընտանիքին պետք էր ինչ–որ բանով կերակրել։ Ահա և Քրիստափորն աշխատել է մի քանի տարի, իսկ 1914թ–ին նրան զորակոչել են բանակ, սկսվել էր Առաջին աշխարհամարտը։ Հենց սկզբում ծանր վիրավորվում է, ազատվում ծառայությունից և ուղարկվում տուն, ուր և իր հետ տարնում է հեղափոխական համոզմունքներ, որ ստացել էր հոսպիտալում։Իսկ տանը շուտով բացվեց թուրքական ճակատը. վերքերը հասցրել էին լավանալ և Համամիութենական կոմունիստական կուսակցության նորահայտ անդամ Քրիստափոր Ալավերդյանը զենքը ձեռքին պաշտպանում է հայկական գյուղերը։

© Photo : Public domainՔրիստափոր Ալավերդյանը
«Խոպան», ապա համակենտրոնացման ճամբար. ինչպես Ալավերդյանը նոկաուտ արեց գերմանացի զինվորին - Sputnik Արմենիա
Քրիստափոր Ալավերդյանը

Համաշխարհային պատերազմը նրա համար սահուն կերպով վերածվել էր քաղաքացիականի, այն նրան ստիպեց  դեգերել հսկայական երկրում` ուկրաինական տափաստաններից մինչև Տաջիկստանի լեռներ։

Джордж Авакян - Sputnik Արմենիա
Ինչպես է Ջորջ Ավագյանն իր անունը գրել պատմության մեջ

Լենինականում տեղակայված հայկական հեծելազորային դիվիզիան դարձավ առաջին խոշոր հայկական միավորումը, որի հրամանատարությունը վստահվեց Ալավերդյանին։ Եվ իսկույն դրվեց անհապաղ կրթություն ստանալու անհրաժեշտության հարցը. Ալավերդյանն ավարտում է  Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիան և Գլխավոր շտաբի ակադեմիան։ 1939-1940թթ–ին Ալավերդյանը` 7–րդ բանակի հեծելազորային գնդի հրամանատարը, մասնակցել է խորհրդային–ֆիննական պատերազմին։

Հայրենական մեծ պատերազմը սարերի հետևում չէր։ Չորրորդ պատերազմը, որին մասնակցեց  Ալավերդյանը, նրա համար վերջինը դարձավ։ 1941թ–ի հունիսի 22–ին Ալավերդյանի դիվիզիան, որ գտնվում էր Բուգա գետի ափին` Բրեստի ամրոցից ոչ հեռու, ընկավ գլխավոր ու ամենահզոր հարվածի տակ։

Զինվորները երկուսուկես շաբաթ անհավասար մարտեր էին մղում, բայց ամեն դեպքում ընկան  խիտ շրջափակման մեջ։ Նրանք նույնիսկ չէին մտածում հանձնվելու մասին, կռվում էին մինչև վերջ, և Ալավերդյանը` այդ ժամանակ արդեն գեներալ–մայորը, ծանր վիրավորվել էր և հայտնվել Համելբուրգի համակենտրոնացման ճամբարում։

Копия водородной бомбы АН - 602 Царь-бомба - Sputnik Արմենիա
Կինոդերասանի արտաքինով լրտեսը. թե ինչպես ստեղծվեց ԽՍՀՄ ատոմային ռումբը

Իհարկե, Խորհրդային բանակի գեներալ–մայորները հազվադեպ են հայտնվել համակենտրոնացման ճամբարներում, և նրանց նկատմամբ վերաբերմունքը յուրահատուկ է եղել։ Այնպես չէ, որ նրանց համար ստեղծվել էին ավելի լավ պայմաններ. գերմանական համակենտրոնացման ճամբարում դրա մասին խոսք անգամ չէր կարող լինել, բայց նրանց հետ հաճախ էին «զրույցներ» վարում, ուտելիք և թեյ հյուրասիրում` փորձելով գրավել իրենց կողմը։  Պատերազմի առաջին ամիսներին գերի էին ընկել խորհրդային շատ սպաներ։

Ալավերդյանը զրուցում էր գերմանացիների հետ, բայց բարաքներ վերադառնալուց հետո շարունակում ստեղծել ռազմագերիների ընդհատակյա խմբեր, որոնք իրենց համեստ ուժերի և հնարավորությունների ներածին չափով դիվերսիաներ էին կազմակերպում գործարաններում և շինհրապարակներում, փչացնում էին տեխնիկան, վագոնները և նույնիսկ երբմեն փորձում  փախուստի դիմել։

Ո՞վ գիտի, թե դեռ որքան ժամանակ գերմանացիները կշարունակեին փորձել հավաքագրել փորձառու և բանիմաց գեներալ–մայորին, եթե չլիներ 1942թ–ի մարտին տեղի ունեցած դեպքը։ Բանն այն է, որ Համելբուրգի համակենտրոնացման ճամբարում այդ ժամանակ պահում էին նաև լեգենդար գեներալ–լեյտենանտ Դմիտրի Կարբիշևին։

Бюст Грачьи Ачаряна - Sputnik Արմենիա
Հանցակազմի բացակայությունը Հրաչյա Աճառյանի լեզվաբանության մեջ

Մի անգամ Ալավերդյանն ականատես է լինում, թե ինչպես է գերմանացի հսկիչը ծեծում հյուծված Կարբիշևին։ Սառնարյուն, գրեթե միշտ անդրդվելի Ալավերդյանն այդ անգամ չի դիմանում և երկու հարվածով խորը նոկաուտի մեջ է գցում գերմանացուն։ Հիտլերականների մի ամբողջ բազմություն է պետք լինում, որպեսզի ոլորեն մեկ գերու ձեռքերը։ Ծեծում են դաժանորեն և երկար, իսկ հետո կիսամեռ վիճակում տանում Նյուրնբերգ։

Հայտնի չէ, թե փորձել են արդոյք Նյուրնբերգում վերջին անգամ իրենց կողմը գրավել Ալավերդյանին։ Հայտնի է միայն գնդակահարության ասմաթիվը` 1942թ–ի ապրիլի 4։ Դրանից մի քանի օր առաջ Ալավերդյանը նշանակել էր մի քանի ընկերների փախուստի ամսաթիվը։ Այդ մասին պատմել են նրանք, ովքեր հրաշքով փրկվել են մահից համակենտրոնացման ճամբարներում։

Լրահոս
0